Պաուլո Կոելյո «Անհավատարմություն»

Սեր կյանքի նկատմամբ և բարձր տրամադրություն… ի՞նչ է պետք դրա համար… մի կարևոր բան` նպատակ. մեկ այլ կետ, որին ուզում ենք հասնել: Եվ սարսափելի է, երբ այդ կետը չի երևում, ոչ թե հեռու է կամ անհասանելի, այլ` պարզապես չի պատկերվում մեր երևակայության մեջ: Դեպրեսիան բնորոշ է միայն բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդկա՞նց: Իհարկե` ոչ: Ինչ էլ կյանքում ունենա, որքան էլ որ լավ վիճակում լինի մարդը, նա միշտ փնտրելու է ելք իր վիճակից… ելք դեպի այլ, ավելի լավ վիճակ: Եվ ո՞ր մարդու դրությունն է անելանելի` բազմաթիվ խնդիրներ կյանքում ունեցողինը, թե՞ նրանը, ով այլևս ոչ մի ակնառու խնդիր չունի: Հենց երկրորդի հետ է … Читать далее Պաուլո Կոելյո «Անհավատարմություն»

Ваша оценка:

Артур Конан Дойль. Любящее сердце

Որքա՜ն շատ են ստեղծագործությունները սիրո մասին, իսկ սերը այնքա՜ն տարբեր է լինում… Փոքրիկ պատմվածք (ընդամենը 7 էջ), որը կարելի է վայելել սուրճի ընդմիջման ժամին, և հաճելի նստվածք, որը կմնա երկար: Բեռնել պատմվածքը русский Читать далее Артур Конан Дойль. Любящее сердце

Ваша оценка:

Շիրվանզադե «Ալինա»

«Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և … Читать далее Շիրվանզադե «Ալինա»

Ваша оценка:

Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Յուրաքանչյուրիս համար կարևոր է, որպեսզի մեզ ուրիշները նայեն: Մարդիկ բաժանվում են 4 կատեգորիայի` ըստ այն բանի, թե ում հայացքի ներքո են ցանկանում ապրել: Առաջին կատեգորիայի մարդիկ երազում են անանուն մեծամասնության, այլ խոսքերով` հանրության հայացքի մասին: Երկրորդ կատեգորիան այն մարդիկ են, ում համար կենսականորեն անհրաժեշտ է մի խումբ ծանոթների հայացքները: Նրանք տարբեր միջոցառումների ակտիվ կազմակերպիչներն են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, սակայն, ավելի երջանիկ են, քան առաջինները, քանի որ հանրության ուշադրությունը կորցնելու դեպքում առաջիններին համակում է զգացումը, որ իրենց կյանքի դահլիճում ընդմիշտ հանգել են լույսերը: Իսկ հանրության աչքերը վաղ թե ուշ փակվում են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, հակառակը, միշտ կգտնեն հայացքներ, որոնց ներքո կկարողանան … Читать далее Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Ваша оценка:

Уолш Нил-Доналд. Книга перемен

Փոփոխություններ չսիրելու հետևանքը ամենևին էլ դրանցից խուսափելը չի։ «Թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա» մտածում են փոփոխություններ չսիրողները․․․ Նրանք «թողնում են», բայց ոչինչ չի մնում այնպես, ինչպես կա։ Իսկ նրանք ընդամենը զերծ են մնում փոփոխություններին գիտակցորեն միջամտելուց… բայց փոփոխությունները միևնույնն է լինում են, ուղղակի նրանց համար ավելի անցանկալի ուղղությամբ, քան նրանց գիտակցված միջամտության դեպքում կլիներ ։ Փոփոխությունը անխուսափելի է, փոփոխությունը փաստ է։ Չկա և չի լինի ընտրություն փոփոխության լինելու և չլինելու միջև: Կյանքը անցնում է` մի փուլը հաջորդելով մյուսին, և մի փուլի ավարտը ու մյուսի սկիզբը մեր կողմից կազմակերպված արարողությամբ չի լինում… այլ լինում է, պարզապես լինում է իր ժամանակին… … Читать далее Уолш Нил-Доналд. Книга перемен

Ваша оценка:

Уолш Нил-Доналд․ Беседы с Богом.

Առաջին գիրքն է, որ լսել եմ, ոչ թե՝ կարդացել։ Սովորաբար նախընտրում եմ գրքերը կարդալ, բայց այս ընթերցողին լսելու հաճույքն արժեր վայելել։ Չկա երևի մեկը, ով Աստծու հարցում չունենա իր պատկերացումը, իր հարաբերություններն Աստծու հետ։ Ես կասեի ավելին՝ յուրաքանչյուրն ունի իր Աստծուն և կյանքի իր մոդելը։ Ես շփվում եմ Աստծու հետ բացառապես իմ զգայարանների միջոցով, ինքս իմ ներսում, առանց միջնորդների՝ մարդկանց, կառույցների կամ գրքերի։ Եվ ինձ ուղղված աստվածային ուղերձների բովանդակությունը լիովին անկախ է այն ամենից, ինչը կարելի է սովորել արտաքին աշխարհում, ինչը գրված է հայտնի գրքերում, ինչն ասվում է համապատասխան գործունեությամբ զբաղվող մարդկանց կողմից․․․ «Իմ և գրքի հեղինակի Աստվածը նույնն է»․․․ … Читать далее Уолш Нил-Доналд․ Беседы с Богом.

Ваша оценка:

Лжец на кушетке. Ирвин Ялом

Միջին վիճակագրական ուղեղի համար կա մի պարզ ճշմարտություն. «Այն, ինչը դուրս է փորձից… այն, ինչը մենք չենք տեսել մինչ այսօր և չենք լսել… այն, ինչը չենք կարդացել դասագրքերում… այն, ինչը չգիտենք, գոյություն ունենալ չի կարող … և եթե հանկարծ մի օր մեր իրականությունում հանդիպում է  «գոյություն չունեցողը», մենք պետք է դատենք ու դատապարտենք. չէ որ այն, ինչը չի տեղավորվում մեր ուղեղում, այս աշխարհում տեղ գտնելու իրավունք չունի, ուստի վանել, հանել ու ոչնչացնել է պետք»: Միջին վիճակագրական ուղեղի համար անվերապահ այս ճշմարտությունը գործել և գործելու է միշտ ու ցանկացած ոլորտում` կենցաղից մինչև գիտություն: Գիրք, որը քննարկման և վերլուծության լուրջ թեմա կարող է … Читать далее Лжец на кушетке. Ирвин Ялом

Ваша оценка:

Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Երկու օր ժամանակ ունեի այս գիրքը կարդալու համար: Հենց առաջին էջերից էլ հասկացա, որ ժամկետը չպետք է խախտեմ. գիրքը չափազանց լավն էր՝ այն ընդմիջումներով կարդալու համար… Երկու օր էլ արդեն անցել է, ինչ ավարտել եմ գիրքը՝ կարդացել եմ վերջին տողերը, սակայն… մտքով, թերևս, դեռ այնտեղ եմ… շրջում եմ գրքի տարբեր էջերում, հիշում, նորից զգում, նորից մտածում, վերընթերցում ու վերապրում… Ավարտել եմ գիրքը ուշ երեկոյան, և գիշերը գրեթե քնած վիճակում մի ծիծաղելի բան անցավ մտքովս. «այս ինչ 3D գիրք էր» 🙂 և, իսկապես, այս գրքի դեպքում ընթերցողի հոգեկան ներգրավվածությունն այլ չափ ունի, այլ աստիճան… ազդեցությունը գրքի այլ խորություն և ուժ ունի… … Читать далее Դենիել Քիզ «Ծաղիկներ Էլջերնոնի համար»

Ваша оценка: