էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»

Բլոգումս որևէ գիրք տեղադրելիս՝ աշխատում եմ իմ զգացմունքները և կարծիքը գրքի հետ կապված այնպես ներկայացնել, որպեսզի Ձեզ համար, եթե հետագայում կարդաք գիրքը, ոչ մի դեպքում չխախտվի երկխոսությունը ընթերցողի և հեղինակի միջև… Չներխուժեմ ձեր անձնական տարածք… Եվ գրում եմ գրքի մասին զգուշորեն, անտեսանելիորեն, «կողքից»… «Ծերունին և ծովը» ստեղծագործությունը «ճիշտ ժամանակին» կարդացածս գրքերից մեկն է: Կյանքիս հենց այդ փուլում, մտքերիս այդ շրջանում, զգացմունքային հենց այդ խառնաշփոթի մեջ ինձ պետք էր լսել, իմանալ, զգալ այն, ինչ ասում է հեղինակն այս գրքում… Եվ հենց այդ փուլում ես նրան այդպես կարողացա հասկանալ… կարծում եմ` հասկացա հենց այն, ինչ նա ուզում էր հասցնել իր ընթերցողին… Գրքի … Читать далее էռնեստ Հեմինգուեյ «Ծերունին և ծովը»

Ваша оценка:

Стефан Цвейг. Страх

Վախը վատագույն զգացումն է և մեծագույն պատիժը։ Վախն ինքնին ավելի սարսափելի է, քան այն, ինչից վախենում ենք։ Խորիմաստ և շատ ընթերցողների համար անսպասելի ավարտով այս հոգեբանական նովելը առաջինն է Ցվայգի գործերից, որ կարդացել եմ, ու որին հաջորդել են երկրորդը, երրորդը և այլն․․․ Նրա գրչով գրված յուրաքանչյուր ստեղծագործություն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում իմ գրքերի աշխարհում։ Կարդալ այստեղ Читать далее Стефан Цвейг. Страх

Ваша оценка:

Стефан Цвейг. Письмо незнакомки

Գրքերի նկատմամբ իմ մեծ սերը մեկ այլ մակարդակի հասավ ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի հետ ծանոթությամբ։ Ցվայգին կարելի է կարդալ անվերջ՝ ընբոշխնելով յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր տող․․․ Իդեալական գիրքն ինձ համար հենց այնպիսին է, ինչպես գրում է Ցվայգը՝ տողեր, որոնց բովանդակության մեջ ընկղմվում ես ամբողջությամբ և հոգևոր բարձրություն, հարստություն, որը համակում է քեզ․․․ «Письмо незнакомки» նովելը իմ ամենասիրելին է Ստեֆան Ցվայգի բոլոր ստեղծագործություններից։ Ես կցանկանայի մեջբերումներ անել գրքից, որպեսզի պատկերացում կազմեիք, թե ինչ գիրք է, արժե՞ կարդալ, թե՝ ոչ․․․ բայց այս նովելի դեպքում մեջբերում անելը, գտնելը որևէ առանձին արտահայտություն կամ պարբերություն ինձ համար չափազանց բարդ է ․․․ Եվ ես սիրով տրամադրում եմ … Читать далее Стефан Цвейг. Письмо незнакомки

Ваша оценка: