Уильям Сомерсет Моэм. Чувство приличия

Փոքրիկ պատմվածք, որի յուրաքանչյուր տողն ու նախադասությունը ցանկանում ես ընդգծել և վերընթերցել նորից ու նորից… Ամուսնություն առանց սիրո և սեր առանց ամուսնության… սիրելու դառնությունն ու երջանկությունը միաժամանակ, բարդ իրավիճակ, որը չլուծվելով դառնում է սովորական և տևում է մի ամբողջ կյանք: Վայելեք Սոմերսետ Մոեմի այս փոքրիկ գլուխգործոցը: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Уильям Сомерсет Моэм. Чувство приличия

Ваша оценка:

Ուիլիամ Սոմերսեր Մոեմ. Լուիզա

Հակիրճ և միաժամանակ խորիմաստ պատմվածք 19-րդ դարի բրիտանացի գրող, առաջադեմ արձակագիր Սոմերսետ Մոեմից: Պատմվածքը մարդու յուրահատուկ տեսակի մասին է, որում բռնարարի կերպարը քողարկված է զոհի կերպարով, ուժեղ մանիպուլյատորի, որին ստեղծել, ստեղծում և ստեղծելու է հասարակությունը խղճահարության պես կործանիչ զգացմունքի շնորհիվ: Ինչ-որ իմաստով պատմվածքը խորը հոգեբանական է, քանի որ հերոսուհու արարքներն ու գործողություններն մեծամասամբ պայմանավորված են ենթագիտակցական մոտիվներով: Եվ հասկանալու, ընմռնելու համար հիմնական միտքը ընթերցողը հոգեբանության դաշտ պետք է տեղափոխվի: Եվ եթե մեզանից յուրաքանչյուրն իր շուրջն առավել ուշադիր նայի, կտեսնի Մոեմի կողմից կերտված այս կերպարը, որին սակայն երբևէ որևէ մեկն այնպիսի աչքերով չի տեսել, ինչպես հեղինակը Լուիզային: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Ուիլիամ Սոմերսեր Մոեմ. Լուիզա

Ваша оценка:

Ուիլիամ Սոմերսետ Մոեմ․ Պոետը

Փոքրիկ պատմվածք հայտնի բրիտանացի արձակագիր Սոմերսետ Մոեմից՝ գրված հաճելի լեզվով և անսպասելի ավարտով: Ընդամենը մի քանի էջ, որն ընթերցելիս և հիշելիս ձեր դեմքին թեթև ժպիտ կնշմարվի: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Ուիլիամ Սոմերսետ Մոեմ․ Պոետը

Ваша оценка:

Ռեյ Բրեդբերի «Քամի»

Հնարավո՞ր է արդյոք խուսափել քամուց, իսկ արժե՞ արդյոք․․․ Թեթև քամի սիրում են բոլորը, ավելի ուժեղը դուր է գալիս մարդկանց՝ ըստ ճաշակի, ուժեղ քամին ունակ է քանդել իր շուրջն ամեն բան, ուժեղագույնը կարող է անգամ սպանել․․․ իսկ առանց քամու ուղղակի չկա կյանք․․․ Ռեյ Բրեդբերիի այս հիանալի ստեղծագործությունը փոխաբերություն է, որի հերոսը քամին է․․․ «Քամի»-ն թերևս պատմվածք է, որը կարող էր գրել միայն անսպառ երևակայությամբ օժտված գրողը և որը յուրաքանչյուր ընթերցող կհասկանա և կզգա յուրովի․․․ Իմ ընկալմամբ՝ պատմվածքը մարդկային հարաբերությունների, ընկերության, ուրիշին ձեռք մեկնելու, ուրիշի ցավին արձագանքելու մասին է։ Խորհուրդ եմ տալիս կարդալ բոլորին և ուրախ կլինեմ, եթե կիսվեք Ձեր տպավորություններով։ Կարդալ … Читать далее Ռեյ Բրեդբերի «Քամի»

Ваша оценка:

Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ»

Ամերիկացի բժիշկ և գրող Դիպակ Չոպրան գտնում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ չէ մեծ ջանքեր գործադրել: Հաջողությունը հասանելի է բոլորիս. ընդամենը հարկավոր է լինել ներդաշնակ և հետևել 7 հոգևոր կանոններին, որոնք նա հանգամանալից ներկայացնում է: Այդ 7 կանոնները կյանքին կտան հոգևոր լիություն, խաղաղություն, և այդ դեպքում մենք ինքստինքյան կունենանք այն ամենն, ինչ հարկավոր է մեզ՝ առողջություն, սեր, հաջողություն, երջանկություն… Այսօր էզոտերիկայի ոլորտում հսկայական գրականություն կա՝ նվիրված երջանիկ լինելու ուղիներին: Իսկ Չոպրայի գիրքն առանձնանում է հակիրճությամբ, հստակությամբ, մատչելիությամբ և իմաստային ամբողջականությամբ միաժամանակ: Այս գիրքն ընդամենը 26 էջ է. ծավալ, որը կարելի է հաղթահարել մեկ կամ երկու անգամ գիրքը բացելու դեպքում: … Читать далее Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ»

Ваша оценка:

Рэй Брэдбери. Завтра конец света.

Ի՞նչ կանեիք Դուք, եթե իմանայիք, որ վաղը աշխարհի վերջն է: Ինչպե՞ս կանցկացնեիք այսօրը: Մի խելացի մարդ ասել է. «Ապրիր յուրաքանչյուր օրն ասես այն վերջինն է և մի օր դու չես սխալվի»: Ռեյ Բրեդբերիի այս գեղեցիկ ու զգացմունքային պատմվածքը առիթ է հիշելու այս խոսքերը և մի պահ կանգ առնելու և մտածելու սեփական կյանքի մասին, կյանքի յուրաքանչյուր օրվա… Իսկ ի՞նչ արժեք ունի մեզ համար մեր յուրաքանչյուր օրը. գնահատում ենք մենք այն, իսկապես ապրում ենք, թե՞ պարզապես կողքով ենք անցնում՝ համարելով հազարավորներից մեկը… Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Завтра конец света.

Ваша оценка:

Тэффи. Катенька.

Մարդը կյանքի ամբողջ ընթացքում, յուրաքանչյուր տարիքում և կյանքի փուլում յուրովի ինքն իր համար բացահայտում է աշխարհը։ Իսկ ամենահետաքրքիր և խոր բացահայտումները դեռահաս շրջանում են, երբ արդեն բացահայտել ենք առարկայական աշխարհը, և առաջին անգամ մեր ներքին հայացքն ուղղում ենք դեպի ավելի խորը՝ դեպի զգացմունքների, հարաբերությունների, գաղափարների աշխարհ։ Այս բացահայտումներն ամենաէականն են, ամենակարևորը… Արդյունքում մենք ստեղծում ենք մեր աշխարհը՝ երևակայական աշխարհ, որին ձգտում է մեր էությունը։ Իսկ այս փոքրիկ պատմվածքը դեռահաս աղջնակի իրական և երևակայական կյանքի մասին է՝ գրված հումորով և հաճելի լեզվով։ Բարի ընթերցանություն եմ մաղթում 🙂 Կարդալ պատմվածքը Читать далее Тэффи. Катенька.

Ваша оценка:

Умберто Эко. Оно

Փոքրիկ պատմվածք քարի դարում մարդու կողմից կատարված առաջին հայտնագործության մասին։ Պատմվածքը սիմվոլիկ է և ցույց է տալիս, թե ինչպես է մարդը օգտագործում պրոգրեսը մարմնավորող իր հայտնագործությունները․ ի նպաստ բարու թե՞ չարի։ Կարդալ պատմվածքը Читать далее Умберто Эко. Оно

Ваша оценка:

Рэй Брэдбери. Погожий день

Զգացմունքները նկարագրելու հմուտ վարպետ Ռեյ Բրեդբերիի այս փոքրիկ պատմվածքը սիրո մասին է, որին ունակ են ամենախորը մարդիկ, ամենանուրբ հոգիները. դա սերն է արվեստի նկատմամբ: Ջերմացնենք մեր հոգիներն այսօր՝ ըմբոշխնելով չափազանց զգացմունքային և գեղեցիկ այս ստեղծագործությունը: Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Погожий день

Ваша оценка: