Պարույր Սևակ․ Անկեղծ ասած

Անկեղծ ասած՝ այս ամենից ես հոգնել եմ, Ես, սիրելի՛ս, որ քեզ սիրել և օգնել եմ. Ձեռք եմ պարզել, հույս եմ տվել, Վատըդ թողած՝ լավըդ թվել, Հավատացրել, հավատացել, Թե իմ առաջ դուռ ես բացել՝ Չտեսնըված, չեղած մի դուռ։ Սակայն ի՞նչ եմ ես ստացել Այդ ամենին ի տրիտուր։ Անկեղծ ասած՝ ոչինչ չկա, և ոչ էլ կար։ Անկեղծ ասած՝ դու բնավ էլ ա՛յն չես եղել, Ա՛յն չես եղել, ինչ որ ես եմ կարծել երկար։ Ո՞ւր ես, ասա՛, դու ինձ մղել։ Ճիշտ ճամփից ես միայն շեղել։ Սուտ խոստումով կապել ես ինձ, Մանկան նման խաբել ես ինձ, Ու չես տվել ոչի՜նչ, ոչի՜նչ։ Իսկ այն, ինչ … Читать далее Պարույր Սևակ․ Անկեղծ ասած

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Անծանոթներ ենք մենք իրար

Անծանոթներ ենք մենք իրար, Եվ փողոցում հանդիպելիս Ես չեմ տեսնում դեմքիդ վրա Քո ժպիտը այն լուսերիզ, Որով գիտես դու ողջունել Ծանոթներին քո բախտավոր. -Ես այդ թովիչ բախտը չունեմ, Անծանո՛թ ենք և հեռավո՜ր: Բայց երբ հանկարծ այգում, մայթում Հանդիպում ենք, ամեն անգամ Կեռ թարթիչներդ ես դու թարթում Ու նայում ես ինձ մի վայրկյան Այնպե՜ս, կարծես պատահաբա՛ր, Եվ… հիշելով ինչ-որ մի բան (Իբր մի բան ես ստուգում), Պայուսակդ ես բացում-փակում: Անծանոթ ենք իրար: Սակայն Հանդիպում ենք երբ մենք հանկարծ, Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան Կանգ եմ առնում, որ իբր թե Գլանակս վառեմ հանգած (Գլանակս՝ վառվա՜ծ արդեն)… Եվ… քայլում ենք այնուհետև … Читать далее Պարույր Սևակ․ Անծանոթներ ենք մենք իրար

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Նորից չեն սիրում, սիրում են կրկին

Այդ ո՞վ է ասել ` նորից են սիրում: Նորի՛ց չեն սիրում ,սիրում են կրկի՜ն… Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք) Դու նո՛ւյն մարմինն ես հիշում բնազդով, Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում Եվ քո գունազարդ քնի փոխարեն Անքնություն է փռում սպիտակ. Երբ աստղերն իրենց կլորակ սանրով Մազերդ են սանրում ,իսկ դու վերստին Շոյանքի սովոր քո մազերի մեջ Նո՛ւյն հանգստարար մատերն ես զգում . Երբ օտար մեկի շարժումի ,դեմքի Նմանությունը հեռու – մոտավոր ոտներդ է ասես դնում գիպսի մեջ, Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական, Ինչպես լույսերի վետվետումներից Երկաթգծերն են կարծես ջարդոտվում. Երբ անձրևներից հողն է ասես թթվում Եվ ստիպում է ռունգո … Читать далее Պարույր Սևակ․ Նորից չեն սիրում, սիրում են կրկին

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Ինչքան էլ թանկ լինի

Ես գիտեմ. կհանդիպենք դեռ, Եվ դու էլ ինձ կանես հարցում. «Էլ մի՞թե քո սրտում չկա Իմ հանդեպ ոչ մի զգացում»: Չեմ դիմել ատամնաբույժի, Բայց հարցիդ պատասխանն ունեմ. «Ինչքան էլ թանկ բան է ատամը, Ցավելիս հանում են – գցում»… Читать далее Պարույր Սևակ․ Ինչքան էլ թանկ լինի

Ваша оценка:

Համո Սահյան․ Տար ինձ ժամանակ

Առ քո թևերին, տար ինձ, ժամանակ, Ես ետ մնալուց շատ եմ վախենում: Հուշերից որքան հեռու եմ կենում, Մեկ է, կապում են թևերս նրանք: Ակնթարթի մեջ դու կուլ ես տալիս Այնպիսի մի նոր հավիտենություն, Որ խոսքս հազիվ հասած բերանիս, Դառնում է արդեն խորին հնություն: Դուրս հանիր ինձ այս մթին կիրճերից, Որ քեզ հասկանամ և ինձ ճանաչեմ: Փրկիր ինձ այս խուլ ախ ու ճիչերից, Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ: Տուր ինձ քո ոգին, որ ես շառաչեմ, Որ ես դադարեմ հանդարտ հոսելուց, Ինձնից խոսելուց քեզնից չամաչեմ, Ինձնից չամաչեմ քեզնից խոսելուց: Տուր ինձ քո ոգին, քո միտքը ներհուն, Առ ինձ հանճարեղ քո … Читать далее Համո Սահյան․ Տար ինձ ժամանակ

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Միայնակ ծառը

Պոկված անտառից՝ Մենակ ու մռայլ, Մի ծառ է ցցվել բարձունքի վրա: Ինչպե՜ս չի սիրում անտառը նրան, Ինչպե՜ս է ծաղրում, Քրքըջում վրան, Ի՜նչ է թե հսկան Այս թզուկների կամքին ու կյանքին Չի՛ կարողանում իրեն ենթարկել, Ի՜նչ է թե նրանք չե՛ն կարողանում Իրենց նեղվածքում սրան բանտարկել… Եվ չի՛ հասկանում անտառը հիմար, Թե ծառն այդ ինչ է անտառի համար Читать далее Պարույր Սևակ․ Միայնակ ծառը

Ваша оценка:

Պարույր Սևակ «Սիրո փոխարեն»

Դու մի՛ լինիր այսքան բարի: Բարությանըդ Ես կարող եմ լոկ մե՛կ բանով փոխհատուցել՝ Իմ անարժե՜ք շփոթությամբ Եվ թերևըս ա՛յն թախիծով, Որ տարորեն շատ է նման Անվերջ մեռնող ու հարություն անվերջ առնող Հին դիցերին… Չէի՞ ուզի: Շա՜տ կուզեի Առաջվա պես հրճվել գեղջուկ այս կանաչով, Որ հիմա քո Զսպանակվող կողի տակ է զսպանակվում, Եվ բարբարոս երգը լսել այն առվակի, Որ հիմա քո Մերկ ոտների կաղապարն է ուզում հանել: Չէի՞ ուզի: Շա՜տ կուզեի Մե՛կ անգամ էլ Չճանաչել ո՜չ մի արգելք ու խոչընդոտ, Դանդա՜ղ գնալ — շտա՛պ հասնել Մեր մարդկային հայրենիքը սկզբնական, Այսինքն ՝ իմ ափով ապրել քո ափի մեջ, Ինձ կապել ու շաղկապել … Читать далее Պարույր Սևակ «Սիրո փոխարեն»

Ваша оценка:

Պարույր Սևակ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում»

Ինչ-որ ժամանակ, Մեզանից առաջ, մեզ անհայտ մարդիկ Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ, Այս մեկը ` անել Այն մեկը` չանել Այս` համարել ճիշտ, Այն` մերժել-վանել,- Սահմանել ինչ-որ հերթականություն Կոչել պատիվ ու… պարտականություն… Ու մենք էլ ահա անցնում ենք հանգիստ Անհեթեթությանց այս թանգարանով, Եվ ծվատում ենք ոչ մեր հագուստը, Այլ հոգին մեր խեղճ, Որի հատակում Կա անտանելի նույնպիսի մի բան, Ինչպես ավազը` մեր կոշիկի մեջ, Ինչպես սուր փուշը` մեր եղունգի տակ: Եվ անց է կենում Երգապնակի շրջագծային խազի վրայով Ասեղը կյանքի` Կորզելով միշտ նույն Ու միշտ տանջալից այն եղանակը, Որ վաղուց արդեն անհեղինակ է, Բայց համարվում է Անառարկելի հեղինակություն… Եվ մի … Читать далее Պարույր Սևակ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում»

Ваша оценка:

Համո Սահյան «Կգամ»

Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից… … Читать далее Համո Սահյան «Կգամ»

Ваша оценка: