Սիրտը

Հաճախ հարցնում են ինձ «Ի՞նչ որոշեցիր» կամ «Ինչու՞այդպես»: Ես ոչ որոշում եմ, ոչ էլ գիտեմ պատճառները…Չունեմ դրա իրավունքը: Ձեզ համար (ուրիշ մարդկանց) ես պարզապես միջնորդ եմ, փոստատար… Հասցնում եմ Ձեզ նրա կարգադրությունները: Իմ խնդիրը նրան լսելն ու ճիշտ հասկանալն է, իսկ նա շատ պարզ է խոսում. հաճախ գոռում է, թեև երբեմն էլ ցածր է խոսում, նույնիսկ` շշուկով: Սակայն նրա ցածր ձայնը արդարացում համարելով `ասել, որ այն «իբր չի լսվում» նույնն է, ինչ արհամարհել նրան: Իսկ նա արքա է և նման պահվածքը երբեք չի ներում… Միշտ պատժում է: Այո, սիրո ոլորտում սիրտը արքա է, ուստի որոշումներ կայացնելու լիազորությունը միայն իրեն է պատկանում: … Читать далее Սիրտը

Ваша оценка:

Սրտի գաղութացում

Գրում եմ մի հիպոթեզ, որը հուսամ կհերքվի, քանի որ մարդիկ այլ կերպ չեն կարող Ավելի հարմար անուն չգտա` նկարագրելու համար այս հիվանդությունը`դժվար և երկարատև բուժում պահանջող, հոգու և սրտի մի հիվանդություն: Եվ առավել բարդ են գործերը ընթանում այս հիվանդության հետ (ինչպես և ցանկացած հիվանդության դեպքում), երբ հիվանդը տեղյակ չի իր հիվանդության մասին կամ էլ իր իրավիճակը հիվանդություն չի համարում: Իսկ այսպես հաճախ է լինում: Հիվանդությունը այս ձգողական բնույթ ունի, բացի այդ էլ`հիվանդներից յուրաքանչյուրը ունի իրեն հատուկ` սուբյեկտիվ և անգամ օբյեկտիվ պատճառները` կառչելու այս հիվանդությունից: Պարզապես աշխարհում գոյություն ունեցող մարդիկ և երևույթները, որոնք ընդունակ են ամբողջությամբ մեր սիրտը գրավել իրոք քիչ … Читать далее Սրտի գաղութացում

Ваша оценка:

Անունները

Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ Մեզ չի թողնում անտարբեր Առաջացնում է ուժեղ զգացմունքներ Դրական մի զգացմունք կոչվող հիացմունք… Եվ հիացմունքն այդ պարուրվում է հատկանիշի տիրոջ կողքին լինելու հույսով, հավատով… Հիացմունքն ակտիվ վիճակ է ձեռք բերում  և Սեր է կոչվում` ակտիվացած մի հիացմուքն Կոչվելով Սեր`ձեռք է բերում մեծ իրավունքներ Կյանքը դարձնում հաղթանակների և պարտությունների անվերջ մի շղթա, որի կենտրոնում կա միայն մի թեմա Մեր լավ ու վատ ապրումների միակ աղբյուր-շղթա… Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ Առաջացնում է մեր մեջ դրական զգացմունք անշուշտ շատ … Читать далее Անունները

Ваша оценка:

Հարաբերությունների վերսկսման մասին

Երևույթները մեզանից հեռանալով ավելի պարզ չեն սկսում երևալ, այլ հակառակը` մեր հիշողության մեջ պահպանվում են նրանց հատկանիշներից միայն մի քանիսը: Գտնվելով որոշակի իրավիճակում մենք հակված ենք ճիշտ կողմնորոշվելու, այսինքն` անելու այն, ինչը թելադրում է մեր ողջ էությունը հենց տվյալ իրավիճակում: Մենք ճիշտ ենք կողմնորոշվում, քանի որ բոլոր գործոնները մեր աչքի առաջ են այդ պահին, իսկ նրանց նկատմամբ մեր զգացմունքնային արձագանքը`անմիջական: Իսկ արդեն կորցնելով և հեռանալով` հաճախ կարոտում ենք: Կարոտն էլ մեզ ստիպում է կարոտի օբյեկտի լավ կողմերը խոշորացույցով տեսնել, իսկ վատերը գրեթե ջնջում է հիշողությունից: Եվ մենք որոշում ենք վերանայել մեր որոշումներն ու գործողությունները. hեռվից փորձում ենք վերագնահատել այն, ինչը արել ենք, երբ շատ … Читать далее Հարաբերությունների վերսկսման մասին

Ваша оценка:

Դերից դուրս

Գործողությունների տեղի ունենալու վայրը, հանգամանքները  և իրավիճակը պայմանավորող տարաբնույթ գործոնները թողնում եմ Ձեր երևակայությանը: Միայն ասում եմ հերոսների անուններն ու մոտավոր տարիքը` Հրաչ (մոտ քառասուն տարեկան)  և Դավիթ (մոտ քառասուն տարեկան), իսկ մնացած հարցերի շուրջ մտածեք ինքնուրույն: Լուծում ևս չեմ տա. ավարտը թողնում եմ Ձեր կամքին: Եվ եթե այն, ինչ ներկայացնում եմ, Ձեզ մոտ առաջացնի այս և այլ հարցերի շուրջ մտածելու ցանկություն, ես աշխատանքս հաջողված կհամարեմ… Հրաչ   Գիտես ի՞նչ եմ մտածում: Մտածում եմ արդարության մասին. կա՞ արդարություն աշխարհում: Կյանքիս ընթացքում շատ չեմ մտածել նման թեմաներով և առհասարակ շատ մտածել ես չեմ սիրում, քանի որ ոչ մի դրական ապրում դրանից ես չեմ ստանում: Ուղղակի հիմա… … Читать далее Դերից դուրս

Ваша оценка: