Անվերնագիր

Ոչինչ էությունս չի ցնցում Ես խաղաղ եմ Եվ այդ խաղաղությունից ամենից շատ եմ վախենում… Վախենում եմ ես կործանիչ դատարկությունից, Չափազանց երկար ձգվող հանգստությունից, Վախենում եմ կյանքից վերցրած «պարտադիր» արձակուրդներից… Ուզում եմ, որ ցնցվի հոգիս, ու, որ մշտապես սիրտս որոտա Ուզում եմ տարվեմ, գերվեմ, սիրահարվեմ և անգամ` գժվեմ Ու ոչ մի վայրկյան այդ վիճակից որ էլ չանջատվեմ… Ուզում եմ ինձ տրված կյանքի մեծ մասը ապրեմ… Читать далее Անվերնագիր

Ваша оценка:

«Ուրիշներն ու ես» շարքից

Երբեմն մտածում եմ, որ ամենակարևորը կյանքում ճիշտ բաշխված լինելն է. բաշխվել ու ամեն մեկին իր արդարացի բաժինը հասցնել` 30%-ը` աշխատանքին, 20-ը` ստեղծագործական կյանքին, մնացած 50նն էլ` անձնական կյանքին ու ընկերներին: Իսկ ես առհասարակ բաշխվել չգիտեմ: Ես տրվում և պատկանում եմ միանգամից և ամբողջապես` 100%ով… ու տակն էլ ոչինչ չի մնում… Մնացածի համար ես ընդհանրապես չկամ: Չկամ առհասարակ: Չկամ այն աստիճան, որ երբ հանկարծ հիշում եմ, որ «պետք է բաշխված լինեի» ու մի պահ սթափվում և վերադառնում եմ, ես իսկապես զարմանում եմ, որ մարդիկ ինձ դեռ հիշում են… Եթե մոռանային էլ, չէի նեղանա: Էդպիսին եմ ես բոլորի կյանքում` ընդմիջումներով… թե մարդկանց, … Читать далее «Ուրիշներն ու ես» շարքից

Ваша оценка:

Գործողություններումդ երբեք մի մտածիր …

Գործողություններումդ երբեք մի մտածիր մարդկանց դուր գալու մասին, մտածիր զուտ քեզ լավ զգալու մասին… երբ լավ զգաս քեզ, ինքստինքյան դուր կգաս մարդկանց: Читать далее Գործողություններումդ երբեք մի մտածիր …

Ваша оценка:

Դասախոսություն

Հիշողությանս ուղեկցությամբ միտքն իմ, ճամփորդության ելած, թափառում է ապրածս կյանքի խորդուբորդ ճամփով… ամեն սուր և բութ անկյուն խորը չափչփում…բան է որոնում…նայում է, պրպտում…գտնում, վերցնում, ուշադիր զննում և հիասթափված նորից վայր նետում… ու նորից փնտրում… Միտքն իմ ճամփորդում…ու դասախոսություն է իմ գլխին կարդում… ես էլ հնազանդ ուսանողի պես գրի եմ առնում. « Հոգու տրտմության երեք տեսակ կա… Հոգու տրտմություն, որը կկոչենք «ցավում է հոգին»: Այն առաջանում է, երբ քո կյանքում մի բան  է փոխվում, մի էական բան…մի բան, որի շուրջ աշխարհդ էր կառուցված… փոխվում է անդառնալիորեն կամ անհայտ կորում: Այս դեպքում հոգիդ սեղմվում, ցավում է ուժեղ, գոռալու, երբեմն` ձայնով լացելու աստիճան … Читать далее Դասախոսություն

Ваша оценка: