Անունները

Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ Մեզ չի թողնում անտարբեր Առաջացնում է ուժեղ զգացմունքներ Դրական մի զգացմունք կոչվող հիացմունք… Եվ հիացմունքն այդ պարուրվում է հատկանիշի տիրոջ կողքին լինելու հույսով, հավատով… Հիացմունքն ակտիվ վիճակ է ձեռք բերում  և Սեր է կոչվում` ակտիվացած մի հիացմուքն Կոչվելով Սեր`ձեռք է բերում մեծ իրավունքներ Կյանքը դարձնում հաղթանակների և պարտությունների անվերջ մի շղթա, որի կենտրոնում կա միայն մի թեմա Մեր լավ ու վատ ապրումների միակ աղբյուր-շղթա… Երբեմն հակառակ սեռի ինչ-որ մեկի ինչ-որ հատկանիշ Անշուշտ մեզ համար շատ կարևոր մի հատկանիշ Առաջացնում է մեր մեջ դրական զգացմունք անշուշտ շատ … Читать далее Անունները

Ваша оценка:

Հարաբերությունների վերսկսման մասին

Երևույթները մեզանից հեռանալով ավելի պարզ չեն սկսում երևալ, այլ հակառակը` մեր հիշողության մեջ պահպանվում են նրանց հատկանիշներից միայն մի քանիսը: Գտնվելով որոշակի իրավիճակում մենք հակված ենք ճիշտ կողմնորոշվելու, այսինքն` անելու այն, ինչը թելադրում է մեր ողջ էությունը հենց տվյալ իրավիճակում: Մենք ճիշտ ենք կողմնորոշվում, քանի որ բոլոր գործոնները մեր աչքի առաջ են այդ պահին, իսկ նրանց նկատմամբ մեր զգացմունքնային արձագանքը`անմիջական: Իսկ արդեն կորցնելով և հեռանալով` հաճախ կարոտում ենք: Կարոտն էլ մեզ ստիպում է կարոտի օբյեկտի լավ կողմերը խոշորացույցով տեսնել, իսկ վատերը գրեթե ջնջում է հիշողությունից: Եվ մենք որոշում ենք վերանայել մեր որոշումներն ու գործողությունները. hեռվից փորձում ենք վերագնահատել այն, ինչը արել ենք, երբ շատ … Читать далее Հարաբերությունների վերսկսման մասին

Ваша оценка:

«Կարմիր խնձոր».պարզ լույսի ներքո

«Կարմիր խնձոր»…ավանդույթ, որը դարեր շարունակ եղել և մինչ այժմ (եթե անգամ ոչ ձևով, ապա բովանդակությամբ)  պահպանվում է հայ հասարակությունում: Ավանդույթները, սովորույթները, այս կամ այն երևույթի վերաբերյալ կարծրատիպերը յուրահատուկ ներգործություն ունեն մարդկային ուղեղի վրա. մարդը` որպես հասարակության անդամ, հակված է ընկալելու և յուրացնելու վերջիններս աքսիոմատիկորեն` առանց վերլուծելու, փնտրելու վերջիններիս հիմքում ռացիոնալության և հետագա վերարտադրության համար իմաստ: Մտածողության վերոհիշյալ ֆունկցիաների տնտեսում է կատարվում, երբ խոսքը գնում է հասարակությունում դարերով առկա, վերարտադրված և այսօր արդեն մեզ հասած  ավանդույթների մասին. այնպիսի ավանդույթների, ինչպիսին է  «կարմիր խնձոր» կոչվող ավանդույթը: «Այսպես է, որովհետև այսպես է»  կամ «այդպես է, քանի որ այդպես է եղել մինչև մեզ, ուրեմն` սա … Читать далее «Կարմիր խնձոր».պարզ լույսի ներքո

Ваша оценка:

Դերից դուրս

Գործողությունների տեղի ունենալու վայրը, հանգամանքները  և իրավիճակը պայմանավորող տարաբնույթ գործոնները թողնում եմ Ձեր երևակայությանը: Միայն ասում եմ հերոսների անուններն ու մոտավոր տարիքը` Հրաչ (մոտ քառասուն տարեկան)  և Դավիթ (մոտ քառասուն տարեկան), իսկ մնացած հարցերի շուրջ մտածեք ինքնուրույն: Լուծում ևս չեմ տա. ավարտը թողնում եմ Ձեր կամքին: Եվ եթե այն, ինչ ներկայացնում եմ, Ձեզ մոտ առաջացնի այս և այլ հարցերի շուրջ մտածելու ցանկություն, ես աշխատանքս հաջողված կհամարեմ… Հրաչ   Գիտես ի՞նչ եմ մտածում: Մտածում եմ արդարության մասին. կա՞ արդարություն աշխարհում: Կյանքիս ընթացքում շատ չեմ մտածել նման թեմաներով և առհասարակ շատ մտածել ես չեմ սիրում, քանի որ ոչ մի դրական ապրում դրանից ես չեմ ստանում: Ուղղակի հիմա… … Читать далее Դերից դուրս

Ваша оценка:

«Բարոյականություն», թե՞…

Ի՞նչ է նշանակում բարոյականություն կամ ի՞նչ ի նկատի ունենք` ասելով բարոյական մարդ. ինչպիսի հատկանիշներ ունի բարոյական մարդը, ինչպես է ապրում: Երբևէ մտածե՞լ եք այս հարցերի շուրջ, թե պատասխաններն ինքնին այնքան պարզ ու միանշանակ են Ձեզ համար, որ հարկ չեք համարել այդ մասին մտածելու… Չէ՞ որ Ձեր փոխարեն  այդ մասին մտածել են շատ տարիներ առաջ  ու մշակել անվիճելի ճշմարտություններ համարվող եզրակացություններ. բարոյական մարդուն անբարոյականից տարբերելու բանաձևերը վաղուց արդեն տրված են: Երևի փորձում եք հիշել արդյոք մտածել եք, թե ոչ… Դե  ինչ, երկար մի չարչարվեք. ես Ձեզ կօգնեմ: Եթե առաջին միտքը, որը ծագեց Ձեր գլխում բարոյականություն հասկացության հետ կապված այդ բառի իմաստավորումն էր` կախված … Читать далее «Բարոյականություն», թե՞…

Ваша оценка: