Բենիամին Հովակիմյան «Լսելու ունակության մասին»

Մեզնից շատերը կարող են վկայել, որ ամենածանր հոգեկան վիճակներն անգամ փոխվում, թեթեւանում են, երբ կողքիդ է լինում մի սրտակից, քեզ լսող ընկեր։ Նկատած կլինենք նաեւ, որ լսող ընկերոջ հետ զրուցելիս ծնվում են նոր, հաճախ քեզ համար զարմանալի մտքեր։ Կարող ենք փաստել՝ ամենակարեւոր որակներից մեկը, որ մարդը պետք է ունենա, լսելու ունակությունն է։ Դա հենց այն է, որի պակասը մենք այսօր զգում ենք գրեթե բոլոր ոլորտներում։ Լսելն առանձնապես կարեւոր է առաջնորդության պարագայում։ Այն առաջնորդության համար անհրաժեշտ որակներից, հավանաբար, ամենաքիչ գնահատվածն է: Բայց իրականում լսելու ունակությունը բոլոր մեծ առաջնորդությունների հաջողությունների ակունքն է։ Առաջնորդությունը ենթադրում է ամբողջը լսելու, տեսնելու առավել մեծ կարողություն, քան … Читать далее Բենիամին Հովակիմյան «Լսելու ունակության մասին»

Ваша оценка:

Գոռ Սյունեցի «Հովազը»

Սկիզբը՝ այստեղ Գլուխ 3․ Արդեն մի քանի օր է, ինչ անտառում եմ, ծանոթանում եմ սարերին ու ձորերին, ուտելիք եմ գտնում, երբ սովածանում եմ։ Երբեմն կարոտով հիշում եմ մարդկանց, բայց հասկանում եմ, որ եթե վերադառնամ, կրկին բաժանվելը դժվար կլինի նրանց համար։ Ձորակի կողքով քայլում եմ, զգում եմ, որ մի փոքր հոգնել եմ, պառկում եմ քնելու։ Արթնանում եմ այն բանից, որ ջուր է թափվում վրաս, հիշում եմ վարդավառի օրը, վեր եմ կենում և բարձրանում դեպի լեռը, վերևից ջուր է թափվում, մտածում եմ, որ եթե բարձրանամ ջրից վերև, կազատվեմ այդ տհաճությունից։ Հասնում եմ սարի գագաթը, բայց ջուրը դեռ թափվում է գլխիս, հասկանում եմ, որ … Читать далее Գոռ Սյունեցի «Հովազը»

Ваша оценка:

Գոռ Սյունեցի «Հովազը»

Նախաբան Խորը ձորի մի կողմում բարձրանում է հսկայական ժայռը, ժայռի վերևում պառկած է արնաշաղախ հովազը, մարմնի վրա անվնաս տեղ չի մնացել։ Հովազի հետևը խորը անդունդ է, դիմացից ատամները սրած տասնյակ բորենիներ դանդաղ քայլերով մոտենում են հովազին։ Առջևից քայլողը նրանցից ամենամեծն է՝ գլխավորը, ով կատաղած հայացք է գցում ոհմակի վրա, որը կանգնում է տեղում, իսկ ինքը կանգնում է հովազի կողքին․ -Հովա ՛զ, ահա ժամանակն է, որ պատասխան տաս։ Այս անտառը մի թագավոր ունի, և այդ թագավորը ես եմ։ Քո սխալն այն էր, որ միանգամից չընդունեցիր պարտությունդ։ Հովազը մի աչքը հազիվ բացած նայում է բորենուն․ -Սխալս այն էր, որ ձեզ միանգամից չսատկացրեցի։ … Читать далее Գոռ Սյունեցի «Հովազը»

Ваша оценка: