Էռնեստ Հեմինգուեյ «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր»
Էբրոյի[1] դաշտավայրը եզերող բլուրները երկար էին ու սպիտակ։ Այս մասում ոչ ծառեր կային եւ ոչ էլ ստվեր, ու կայարանն ընկած էր արեւի տակ՝ երկու երկաթուղիների միջեւ։ Կայարանի դիմաց շենքի հեղձուցիչ ստվերն էր։ Խորտկարանի դռնից, ճանճերից պաշտպանվելու համար բամբուկի փայտիկներից վարագույր էր կախված։ Ամերիկացին մի աղջկա հետ նստեց դրսի ստվերում՝ սեղանի մոտ։ Խիստ շոգ էր, իսկ ճեպընթացը Բարսելոնայից գալու էր քառասուն րոպե հետո։ Այստեղ այն կանգնում էր երկու րոպե, ապա մեկնում Մադրիդ։ — Ի՞նչ էինք խմելու,— հարցրեց աղջիկը։ Նա հանել էր գլխարկը եւ դրել սեղանին։ — Անտանելի շոգ է,— ասաց տղամարդը։ — Արի գարեջուր խմենք։ — Dos cervezas[2], — վարագույրի ետեւից … Читать далее Էռնեստ Հեմինգուեյ «Բլուրներն ինչպես սպիտակ փղեր»

