Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոդում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում… Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ … Читать далее Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Բարի Ճանապարհ

Եթե աշխարհիս ճանապարհները Լինեին միակողանի լոկ գալու համար Եվ ոչ գնալու… Դու ինձ կարող ես հիմա չլսել. Եվ մի էլ լսիր. Գնա, Որ ինքդ նույնը հասկանաս Եվ հասկանալով նաև հասկացնես, Որ աշխարհումս ճշմարտությունը չի հետազոտվում, Ճշմարտությունը ապրվում է լոկ: — Բարի ճանապարհ. Կյանքի վճռական բոլոր պահերին Միշտ էլ լռում են մի քանի րոպե. Այդպես է նաև ճանապարհելիս. Եվ կարճ են խոսում ճանապարհելիս Նաև հապշտապ. Ահա թե ինչու հոգուս խորքերում ու լեզվիս վրա Բազմակետերն են խոսքերին հաղթում, Եվ ինչ — որ զեռուն բառեր են վխտում- <>… Եվ այսուհանդերձ, թերևս գուցե -Բարի … վերադարձ: Читать далее Պարույր Սևակ․ Բարի Ճանապարհ

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր

Մի´ մռայլվիր ի´մ սիրելի, Թե հոգնել ես, էլ մի´ մնա. Թե գերում են քեզ աշխարհի հեռուները, Այնտե´ղ մնա: Թե դաշտերին ես կարոտել, Էլ մի´ փակվիր դու իմ հովտում, Թե լեռներն են հեռվից դյութել, Մի՜ թախծիր այս ստորոտում: Թե աչքեր կան աչքերիդ մեջ. Էլ ինձ նայել զուր մի´ ջանա. Գնա´, ու թե սերդ է անշեջ, Դու ե´տ կգաս, չե´ս մոռանա… Գիտե արդեն իմ լուռ հոգին՝ Նրա համար է աշխարհում Վանդակը միշտ վանում թռչնին, Որ դռները փա´կ են պահում… Читать далее Սիլվա Կապուտիկայն․ Մի մռայլվիր

Ваша оценка:

Վահան Տերյան. Էստոնական երգ

Երբ կըհոգնես, կըգազազես աշխարհից՝ Դարձիր իմ մոտ, վերադարձիր դու նորից.— Ցաված սիրտըս միայն քեզնով է շնչել՝ Չի կամենալ նա վերըստին քեզ տանջել։ Եթե բախտն ու վայելքները քեզ ժպտան, Օտար մարդիկ քեզ սիրաբար ողջույն տան Գուցե ես լամ բախտիդ համար, իմ անգին, Սակայն դարձի՛ր, վերադարձի՛ր դու կրկին։ Եթե հեռվում ճակատագիրն անհոգի Սիրտըդ մատնե անկարեկից տանջանքի, Օ՜, գիտեցիր, իմ հոգին էլ կըցավի Անմխիթար մորմոքումից քո ցավի… Читать далее Վահան Տերյան. Էստոնական երգ

Ваша оценка:

Վահան Տերյան․ Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս

Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս, Աներևույթ դու խոսում ես աշխարհում, Հանկարծ, անկարծ շշնջում ես, որ կըգաս, Հըմայում ես, կանչում, կանչում ու լռում. Քնքուշաբույր ծաղիկների թերթերում, Հույս դաշտերի խաղաղ նիրհող օվկիանում Եվ աստղազարդ, խորհրդավոր գիշերում, Եվ ջրերի արծաթաճոճ օրրանում։ Ամենուրեք մի կարոտ ես դու նետել, Քո ըստվերն ես փռել անծիր աշխարհում, Դու ես հյուսում աստղացանցը ոսկեթել, Գիշեր ու զօր կյանքը դու ես զարդարում։ Եվ աշխարհի ուղիներում ես մոլոր Թափառում եմ և որոնում տխրադեմ, Լսում եմ քո ձայնը անուշ-լուսավոր, Կանչում եմ քեզ, բայց անունըդ չգիտեմ։ Читать далее Վահան Տերյան․ Դու շրջում ես ամենուրեք, դու չըկաս

Ваша оценка:

Վահան Տերյան. Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր, Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։ Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.— Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։ Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա… Читать далее Վահան Տերյան. Տխուր զրույց

Ваша оценка:

Վահան Տերյան․ Սիրահարվածը

Դու գնում ես տուն, և դեռ քո վերջին Խոսքի հնչյունը չի մարել օդում, Անզոր եմ արդեն այս խենթ կարոտում, Եվ կամքըս թույլ է, և միտքըս չնչին։ Խենթացած բեռից այս չար մենության, Ես դուրս եմ վազում քեզ որոնելու, Տեսնելու ցոլքըդ գեթ հեռվից-հեռու Եվ հսկելու քեզ ըստվերի նըման… Այս մութ ժխորում իմ սիրտն է մաշում Մենակությունը հավիտյան խոցող, Անցնում եմ արագ ես ձեր փողոցով Եվ խենթ մշուշում ոչինչ չեմ հիշում։ Ձեր դռան առաջ կանգնում եմ երկար,— Գուցե դու հանկարծ «պատահմամբ» դուրս գաս, Կարոտըս, գուցե, դու հանկարծ զգաս Եվ հասկանաս իմ հուզումը տխուր։ Սակայն ուզում եմ, որ ինձ չըտեսնես, Չըգիտեմ ինչո՛ւ ձեր զանգն … Читать далее Վահան Տերյան․ Սիրահարվածը

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում VIII

Երդիկի նման` բաց են աչքերըս, Բերանս է բացվում` մի լայն դռան պես, Բայց նա — ծխի պես — մնում է ներսում Ու խեղդում տան մեջ բնակվող խեղճիս… Ճչում է, սակայն… ինչպես քնի մեջ. Ճիչը դառնում է մի խուլ փնթփնթոց… Եվ ի՜նչ թափով էլ ինձնից վեր նետեմ` Նա — քարի նման — ներքև է ընկնում… Ու նմանվում է մի չեղա՛ծ թվի, Որ չի բաժանվում այլ թվի վրա… -Այդ… իմ տանջա՜նքն է: Читать далее Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում VIII

Ваша оценка:

Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Երբ կյանքը սուր փշերով Կարյունոտե քո հոգին, Հիշի՛ր, որ սուրբ հուշերով Շղթայված ես դու մեկին։ Երբ մենք հեռու կըլինենք, Երբ կանջատվենք առհավետ, Հիշի՛ր, որ կա սրբազան Հանդիպումի արահետ։ Հիշի՛ր, որ երբ մի անգամ Մահին հաղթեց խնդագին, Էլ չի կարող մոռանալ Ակնթարթն այն մեր հոգին։ Քո խոսքերը սրբազան Չեն խավարիլ խավարում, Շուրջը, շուրջը ամեն ինչ Կերգե անդարձ քո հեռուն։ Դու կըլինես իմ հոդում, Դու ամեն տեղ կըլինես, Որպես քաղցր մի խոկում, Ե՛վ անմարմին, և՛ անտես։ Մեզ ամեն ինչ այս երկրում Հմայում է և խաբում, Բայց կա անհաս մի բերկրում, Հրաշք-անկարծ հանդիպում… Երբ կըլինենք մենք հեռու, Անվերադարձ և օտար, Հիշի՛ր, որ ինձ … Читать далее Վահան Տերյան. Երբ կյանքը սուր փշերով

Ваша оценка: