4 рассказа гениального писателя, размещенных на 1-2 странице.

Русский гениальный писатель Антон Чехов наследовал человечеству множество вечно актуальных замечательных произведений. Вот 4 из самых коротких творений умелого мастера краткого представления великих идей. Эти маленькие рассказы о встречающихся в жизни каждого простых и жизненных явлениях, которые удостоились внимания писателя: явления, которые, даже если до сих пор мы и не замечали, после прочтения этих произведений мы увидим по-другому. Который из трех? Размазня 75000 Аптекарша Читать далее 4 рассказа гениального писателя, размещенных на 1-2 странице.

Ваша оценка:

Վահան Տերյան․ Անանց կարոտն է իմ սիրտը տանջում

Անանց կարոտն է իմ սիրտը տանջում, —Արդյոք ո՞ւր ես դու, արդյոք ո՞ւր ես դու. Քո անուշ ձայնն է հնչում ու կանչում, — Բայց դու անհաս ես, հավիտյան հեռու… Ելնում եմ դարձյալ անվերջ ճանապարհ, —Կըժպտա՞ս արդյոք, լուսեղեն երազ. Կըցրե՞ս սրտիս թախիծը խավար, Կընետե՞ս անուշ ցոլքերըդ վրաս… Թափառում եմ ու կարոտով կանչում, — Արդյոք կգտնե՞մ աշխարհում անհուն.— Բոլոր խոսքերում քո ձայնն է հնչում, — Բայց անհայտ ես դու, դու չունես անուն… Читать далее Վահան Տերյան․ Անանց կարոտն է իմ սիրտը տանջում

Ваша оценка:

Վահան Տերյան․ Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Միշտ նույն խոհերի շշուկին հլու, Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝ Ես դուրս եմ գալիս նորից շրջելու Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։ Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց Շարժում են առաջ օրը ժրաջան — Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ, Հյուսել են կյանքի կախարդված շրջան։ Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ, Ալեկոծությամբ մի խայտանկար Խենթ փողոցների բավիղներն անթիվ Ջրերի նըման խառնում են իրար։ Ամեհի ձայնով երկաթն է խոսում, Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ — Եվ բազմաղաղակ օրերի լեզուն Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։ Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում Այրում է սիրտըս սրբազան մի դող, Հուզում է հոգիս մի վեհ հիացում, Եվ սարսափելին՝ … Читать далее Վահան Տերյան․ Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

Քայլում եմ գարնան լեցուն փողոցով Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց, Որ գեղեցիկ են` բարկացնելո՛ւ չափ… Քայլում եմ այնպես դանդա՜ղ — գլխիկո՜ր Ասես փողոցն է հանգուցվել ոտիս Ու խճողում է քայլքըս, խճըճում… Արփին շողերի ցած մեկնած ճանկով Գռուզ մազերս է թերևըս քաշում, Որ վառի-ցնցի և ուշքի բերի, Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ, Ո՛չ այրուցք… Արյունըս այնպես դանդաղ է հոսում, Ինչպես հարթ հովտում գետը ծավալված, Երբ չես էլ կարող հասկանալ կարգին, Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում… Մի բան եմ հիշում Եվ կիսատ թողած` Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի… Ինքըս ինձ խղճում, Ուզում եմ, որ ինձ Մի … Читать далее Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

Ваша оценка:

Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Հանգիստ չեն տալիս ինձ օր ու գիշեր, Իմ հոգսը թողած` Հոգում ձե՜զ համար… Լվացարարի տենդով են այրվում, Ուզում են մաքրել աշխա՜րհը համայն… Որքան քշում եմ, որ ինձնից վանեմ, Այնքան գազազում ու պոկ չեն գալիս` Մեղրի հոտ առած մեղուների պես… Միաժամանակ պահակ են ու գող, Միաժամանակ ծառա են ու տեր, Միաժամանակ իմն են ու ձերը… -Այդ… իմ խոհե՛րն են: Читать далее Պարույր Սևակ. Վերնագիրը վերջում

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկյան. Լսիր, սիրելիս

Քեզ պիտի գաղտնիք բացեմ ես հիմա, Ես կգամ քեզ մոտ — Գուցե խենթացած սիրուց ու բախտից, Գուցե խստադեմ, մռայլ, ինչպես մահ, Մինչ ոսկորներս հոգնած աշխարհի Սևից ու ստից: Սակայն իմացիր, Երբեք ես չեմ գա քեզ մոտ դիմակով. Կգամ ինչպես կամ — Սիրիր, ինչպես կամ — Եվ, աղաչում եմ, դու էլ մի զուգվիր Լուսապսակով, Եղիր ինչպես կաս, Սիրիր ինչպես կաս. Քեզանից առաջ Ցամաքած, տրտում ջրհոր էր հոգիս, Դու եկար, Եվ ես լցված եմ մի ծովի նման, Բայց, աղաչում եմ, Շողում խոսքերով ինձ մի ամոքիր, Ատում եմ կեղծը — Ինձ իսկականն է հարկավոր միայն: Հրդեհ մի խաղա — Եթե կրակդ մարել է … Читать далее Սիլվա Կապուտիկյան. Լսիր, սիրելիս

Ваша оценка:

Վահան Տերյան․ Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ

Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ, Լույս հնչյուններ, որ դողում են աշխարհում, Քնքուշ աստղեր, որ վառվում են ու մարում. — Կյա՛նքս, նա էլ մի լուսեղեն հեքիաթ էր… Ճառագայթներ, որ շողացին ու չկան, Մթնշաղի ուրվագծեր նրբահյուս. Կյա՛նքս, հեռվում անհայտ կորած մի հեզ լույս, Որ չի վառում ո՛չ անցյալը, ո՛չ ներկան։ Հեռածավալ անհայտներում պահվտած Գալիք օրերն անհուն, անտես խավարում. — Կյանքս հավետ քեզ անծանոթ տաճարում Կանթեղի պես առկայծում է քո դիմաց… Читать далее Վահան Տերյան․ Եվ մոռացված և անմոռաց հեքիաթներ

Ваша оценка:

Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր, Որ դողում եք անպատասխան, Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր, Ձեր թրթիռը կախարդական։ Խենթ հուզումի անուշ խոսքեր, Պաղ մարդոցից խորը պահված, Անջատման պես տխուր խոսքեր, Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ… Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք… Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սեւ եղեռնի… Читать далее Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Ваша оценка:

Վահան Տերյան. Fatum

Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։ Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար… Читать далее Վահան Տերյան. Fatum

Ваша оценка: