Վահան Տերյան. Արդյոք ո՞ւր ես դու

Արդյոք ո՞ւր ես դու… Ա՜խ, արդյոք դու ո՞ր Ճանապարհների հեռուն ես մաշում. Երջանի՞կ ես, թե՞ լուռ ու մենավոր Անդարձ օրերի գարունն ես հիշում։ Արդյոք քո սրտում ի՞նչ հույս է փայլում, Ո՞ր հողն է գգվում քայլերըդ փափուկ, Ո՞ր ջուրն է արդյոք յուր լույս հայելում Մեղմով փաղաքշում դեմքըդ խուսափուկ։ Արդյոք խաղա՞ղ Է սիրտրդ փոթորկոտ, Արդյոք անցյալի լույսերը մեռած Չե՞ն հուզում սիրտըդ, իմ հոգու կարոտ, Իմ քնքուշ սիրած, իմ անդա՛րձ երազ։ Читать далее Վահան Տերյան. Արդյոք ո՞ւր ես դու

Ваша оценка:

Վահան Տերյան․ Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար

Սիրտըս ցավում է անցած գնացած Օրերիս համար. — Մեկը շշուկով պատմում է կամաց Մեկը իմ հոգին տանջում է համառ։ Այդ հուշերի մեջ կա մի քաղցր ցավ. Մի թովիչ երազ. — Մեկը իմ սիրտը փշրելով անցավ Ու հեգնությունով նայում է վրաս։ Սակայն չեմ կարուղ ես նրան ատել — Սիրում եմ նրան. — Ւմ կյանքը մի նուրբ մշուշ է պատել, Գուրգուրում է ինձ մի լույս ֊հանգրվան… Մեկը իմ սիրտը փշրելով անցավ. Օ՜, քաղցր արբանք։ — Օըհնըված եք դուք, սեր, ցընորք ու ցավ, Օրհնըված եք դուք, երկիր, երգ ու կյանք… Читать далее Վահան Տերյան․ Սիրտըս ցավում է անցած գնացած օրերիս համար

Ваша оценка:

Վահան Տերյան. Թափառական

Նորից կրթողնեմ քաղաքն աղմկոտ Ու ճամփա կընկնեմ հավետ միայնակ. Անխոս կըմարի երեկոն աղոտ, Կըպառկեմ դաշտում կանաչ ծառի տակ։ Կըմոռնամ հեռվի աղմուկը ահեղ, Կզգամ համբույրը ուրիշ օրերի, Լույս երազների գիշերը շքեղ Սրտիս անծանոթ վայելք կբերի… Հեռավոր մարղոց ցավերը կզգամ, Կարկաչող ջրի լացը կըլսեմ. Հողը կըգրկեմ, ջերմ կըհեկեկամ, Վառ աստղերի հետ անուշ կերազեմ։ Անտուն անցորդից կըխնդրեմ ես հաց, Պայծառ աղբյուրի ջուրը կըխմեմ, Լայն երկնքի տակ հաշտ ու սրտաբաց Քնքուշ ծաղկանց հետ խաղաղ կըքնեմ… Читать далее Վահան Տերյան. Թափառական

Ваша оценка:

Վահան Տերյան. Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում… Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում… Читать далее Վահան Տերյան. Կարոտ

Ваша оценка:

Վահան Տերյան․ Էլեգիա

Մեռնում է օրը։ Իջավ թափանցիկ Մութի մանվածը դաշտերի վրա. Խաղաղ-անչար է, պայծառ գեղեցիկ, Անտրտունջ նինջը մահացող օրվա… Պարզ ջրի վրա եղեգը հանդարտ Անդողդոջ կանգնած էլ չի շշնջում, Լռին խոկում են երկինք, գետ ու արտ, Եվ ոչ մի շարժում, ու ոչ մի հնչյուն… Ես կանգնած եմ լուռ, անչար է հոգիս, Թախիծս խաղաղ անուրջի նման. Էլ չեմ անիծում ցավերը կյանքիս, Էլ չեմ տրտնջում վիճակիս ունայն.. Читать далее Վահան Տերյան․ Էլեգիա

Ваша оценка:

Վահան Տերյան․ Անջատման երգ

Դու անհոգ նայեցիր իմ վրա Ու անցար քո խաղով կանացի. Ես քեզնից դաոնացած հեռացա, Ես քեզնից հեռացա ու լացի… Ւմ հոգին ծովերում անծանոթ — Մենավոր ու մոլոր մի նավակ, Մատնեցի փոթորկին աղմկոտ, Հուսաբեկ, թողած ղեկ ու թիակ… Ինձ հեռվից լույս փարոս չի կանչում, Չի ժպտում ինձ խաղաղ հանգրվան. Միայն հողմն է տխուր շառաչում, Անթափանց մեգ-մշուշ է միայն… Читать далее Վահան Տերյան․ Անջատման երգ

Ваша оценка:

Վահան Տերյան․ Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման։ Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման։ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից։ Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ… Читать далее Վահան Տերյան․ Հրաժեշտ

Ваша оценка:

Վահան Տերյան. Տխուր զրույց

Կապույտ երկնքի ոսկեղեն աստղե՛ր, Ձեր հեռվից դուք միշտ տեսնում եք նրան. Ասացե՛ք, արդյոք նա էլ թախծո՞ւմ էր, Արդյոք տրտո՞ւմ էր նա էլ ինձ նըման։ Խորհրդագետնե՛ր, դուք տեսնում եք միշտ.— Արդյոք մենա՞կ էր նա էլ ինձ նըման, Թե ընկեր գտած ժպտում էր անվիշտ, Ե՛վ փայփայում էր, և՛ սիրում նրան։ Խորհրդագետներ, դուք ժպտում եք լուռ, Դուք լուռ ժպտում եք իմ ցավի վըրա.— Նա քեզ մոռացած՝ վաղուց ամենուր Ծաղրում է քո խենթ խոսքերը հիմա… Читать далее Վահան Տերյան. Տխուր զրույց

Ваша оценка:

Պարույր Սևակ. Զարմանալի բախտ

Զարմանալի բախտ էր մեր բախտն այս աշխարհում. Կո՞ւյր ասեմ, թե աչքերն ամուր քողով ծածկած… Մենք բաց աչքով նայում էինք դեպի հեռուն Եվ փակ աչքով հեռու վանում ամեն կասկած: Խնդության պես մի բան կար միշտ այն խաղերում, Որ՝ տանջվելով՝ խաղում էինք ամեն անգամ, Երբ բաց աչքով մեզ էր նայում անսիրտ հեռուն Եվ սպառնում մեր հրդեհը տեսնել հանգած… Հիմա արդեն բաժանված ենք: Էլ ո՛չ մի հարց, Էլ ո՛չ մի խաղ, ո՛չ մի կասկած մեզ չի տանջում, Բաց աչքերով մեզ նայելիս՝ ի՜նչ վերադարձ, Բայց աչքը փակ մենք իրար ենք դեռ անրջում… Читать далее Պարույր Սևակ. Զարմանալի բախտ

Ваша оценка: