Պարույր Սևակ․ Մեզանից մեկը

Մեզանից մեկը, անշուշտ, այստեղ չէ, Մեզանից մեկը՝ Կամ ես, կամ թե դու: Թե դու չես այստեղ՝ Ապա ինչպես է, Որ ինձ հետ ես միշտ՝ Իմ սենյակի մեջ, Իմ մատների տակ, Իմ լեզվի վրա: Թե ես չեմ այստեղ, Ապա ինչպես է, Որ ես հետդ չեմ՝ Քո սենյակի մեջ, Քո մատների տակ, Քո լեզվի վրա: Ճիշտն այն է գուցե, Որ մենք երկուսս էլ այստեղ չենք լինում. Ինքս այնտեղ եմ, որտեղ որ դու ես, Իսկ դու այնտեղ ես, որտեղ որ ես եմ: Այսպես գալիս ենք մենք դեպի իրար, Դու՝ ինձ մոտ, Ես՝ քեզ Եվ… չենք հանդիպում… այս քանի տարի: Читать далее Պարույր Սևակ․ Մեզանից մեկը

Ваша оценка:

Պարույր Սևակ. Պիտի

Ա՜խ այս անվերջ «պիտի»-ն Վերջ ունենա՞ պիտի… «Պիտի… այսպես անենք, Պիտի… այնպես անենք: Պիտի… այսպես լինի, Պիտի… այնպես լինի: Պիտի… պիտի… պիտի»… Այսպես «պիտի»-ն պիտի Նստի գահի վրա, Իսկ մենք մնանք ոտքի, Երկրպագենք նրան… Читать далее Պարույր Սևակ. Պիտի

Ваша оценка:

Վահան Տերյան․ Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Միշտ նույն խոհերի շշուկին հլու, Միշտ նույն կարոտի կսկիծը պահած՝ Ես դուրս եմ գալիս նորից շրջելու Նեղ փողոցներն ու կրկեսները բաց։ Շփոթ նվագով աղմուկ ու սուլոց Շարժում են առաջ օրը ժրաջան — Բոցոտ խնջույքում, ձուլված խինդ ու կոծ, Հյուսել են կյանքի կախարդված շրջան։ Հապճեպ հոսանքում և՛ մարդ, և՛ անիվ, Ալեկոծությամբ մի խայտանկար Խենթ փողոցների բավիղներն անթիվ Ջրերի նըման խառնում են իրար։ Ամեհի ձայնով երկաթն է խոսում, Պողպատն է ճչում շաչյունով դողդոջ — Եվ բազմաղաղակ օրերի լեզուն Հնչում է այստեղ, որպես մարտակոչ։ Այս աղմկահյուս կյանքի խենթ բոցում Այրում է սիրտըս սրբազան մի դող, Հուզում է հոգիս մի վեհ հիացում, Եվ սարսափելին՝ … Читать далее Վահան Տերյան․ Միշտ նույն խոհերի շշուկին հլու

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Անտարբերության թշնամի

Ինչ որ անում եմ՝ Կրքով եմ անում, Անում եմ թափով, Եռանդով ամբողջ՝ Վատնելով ավյուն, Ծախսելով արյուն,- Անտարբերության թշնամին եմ ես, Անհա՛շտ-անզիջո՛ւմ-մոլի՜ ոսոխը: Բայց երբ աշխարհի բյո՜ւր գոտիներից Աշխարհ է հաշվվում լոկ երկու բևեռ, Բայց երբ աշխարհի բյո՜ւր երանգներից Աշխատում են լոկ սևն ու ճերմակը, Բայց երբ աշխարհի բոլո՜ր բառերից Երկուսն են խոսում՝ լոկ «ոչ»-ն ու «այո»-ն, Ջերմաստիճանըս – անզոր զայրույթից – Հասնում է նույնիսկ քառասունմեկի, Ցավըս դառնում է կեղեքիչ մրմուռ, Ու ես՝ թշնամի՛ս անտարբերության, Անտարբերության ոսո՛խըս մոլի, ____երևակայե՜ք, Գերադասում եմ… մնալ ձեռնըպահ: Սակայն այնպե՜ս եմ մնում ձեռընպահ, Որ պերճախոս է «չէ»-ից ու «հա»-ից… Читать далее Պարույր Սևակ․ Անտարբերության թշնամի

Ваша оценка:

Պարույր Սևակ. Երջանկություն

Երջանկությո՛ւն, թող որ նայեմ ջինջ աչքերիդ, Ու թարթիչներըդ թող բնավ չթարթըվեն: Շա՜տ անգամ եմ ես կամեցել դառնալ գերիդ, Իսկ դրա տեղ քո կռնակն ես ինձ ցույց տվել: Հազիվ հիմա դու մոտեցել ես քո կամքով, Դու եկել ես և, փոխարկված զույգ ձեռքերի, Վզովս ընկել, փաթաթվել ես ծով քնքշանքով Ու ժպտում ես թովի՜չ այնքան, այնքան գերի՜չ: Եթե սիրում ես երևալ հանկարծակի, Ինչպե՞ս քեզ հետ ժամադըրվել և ի՞նչ ճամփով: Երևալըդ թե նման է հուր-կայծակի, Ինչպե՞ս խնդրել, որ չլինի երկինքն ամպոտ: Եթե թողնում, մեզ լքում ես նրա համար, Որ երազված լինի նաև քո այցը նոր, Էլ ի՞նչ իմաստ, ինչի՞ համար խնդրել հիմա, Որ մի … Читать далее Պարույր Սևակ. Երջանկություն

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Երկու սիրո արանքում

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես Սիրահարվել է ինձ տխրությունը, Որին չեմ սիրում, Եվ այդ պատճառով Նա իր հագուստն ու անունն է փոխում – Մերթ՝ կոչվում թախիծ, Մերթ՝ կարոտ, Մերթ՝ վիշտ, Ցավ կամ տրտմություն: Հետապնդում է Ու չի հասկանում, Որ մենք չենք սիրում հետապնդողին, Որ մենք սիրում ենք ու գերվում նրան, Ում դուր չենք գալիս: Ես էլ իմ հերթին Իմ ամբողջ կյանքում Հետապնդում եմ ուրիշին՝ Նրա՛ն, Որ նույնպես, դիտմամբ, Անունն է փոխում – Այն հույսով գուցե, Թե մոլորվելով՝ Հետքն իր կըկորցնեմ – Մեկ խնդություն է անվանում իրեն, Մեկ՝ ուրախություն, Կայտառություն է Կամ պայծառություն: Հետապնդում եմ Ու չե՜մ դադարի, Մինչև նա, անո՛ւժ, … Читать далее Պարույր Սևակ․ Երկու սիրո արանքում

Ваша оценка:

Համո Սահյան. Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից

Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից, Ես ինչ-որ մեկից զրկել եմ քեզ, Բայց դու հասկացիր , հասկացիր դու ինձ՝ Այդ ինչ-որ մեկից փրկել եմ քեզ: Դու ինչ-որ մեկին զրկել ես ինձնից, Ինձ ինչ-որ մեկից զրկել ես դու, Բայց դու հասկացիր, հասկացիր դու ինձ՝ Ինձ ինչ-որ մեկից փրկել ես դու: Ու չեմ իմանում` փրկե՞լ ենք իրար, Թե ամեն ինչից զրկել ենք իրար: Читать далее Համո Սահյան. Ես ինչ-որ մեկին զրկել եմ քեզնից

Ваша оценка:

Համո Սահյան․ Կանչ

Անց կացավ օրըս, արևավորըս, Դու ե՞րբ ես գալու, իմ թևավորըս, Իմ թուխ արտույտըս, իմ սիրուն լորըս, Իմ հեռավորըս, դու ե՞րբ ես գալու: Բացել եմ դուռըս, բացել եմ դուռըս, խորն է կարոտըս, խորն է մրմուռըս, Իմ կանաչ կուռըս, իմ ծաղկած նուռըս — Իմ քնքուշ քույրըս, դու ե՞րբ ես գալու: Գարունքվա հավք եմ, աշխարհն է բույնըս, Առանց քեզ ի՞նչ են երգըս, անունըս, Փախել է քունըս, կանչում է տունըս, Խանդութ խաթունըս, դու ե՞րբ ես գալու Читать далее Համո Սահյան․ Կանչ

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն, Ու ես՝ նորից քեզնից բաժան: Ժամացույցն է ինձ հետ տնքում, Վայրկյանները թվում են ժամ: Թվում է, թե անտես մի ձեռք, Ծանըր, ինչպես ձուլված կապար, Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել Ու ճմլում է անգթաբար: Ու ցավում է… Բայց սպասի՛ր. Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում: Լավ է լինել և ցաված սիրտ, Բայց ոչ անսեր, անսեր-տրտում: Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես Դժվար սիրուդ խայտանքն զգալ, Մութ բիբերիդ փայլով հարբել, Հարբել – և էլ խելքի չգալ. Զգալ, որ դու իմն ես հեռվում Ցավով, սիրով, կարոտներով, Որ նույն հրով դու ես վառվում, Հովանում ես նույն հովերով. Զգալ, որ ես տրվել եմ … Читать далее Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ваша оценка: