Другие

Երանի այն քչերին, ովքեր դեռ չեն տեսել այս ֆիլմը։ Երանի, քանի որ նրանց անռվազն ուժեղ էմոցիաներ են սպասում․․․ Իսկ քչերին, քանի որ ֆիլմը բավականին հին և բավականին էլ հայտնի է։ Թրիլեր, անկանխատեսելի ավարտով ֆիլմ, միստիկա․․․ Ինքս դիտել եմ ֆիլմը շատ վաղուց (2001 թ.-ին երևի), ինչից հետո այն դարձել է հետագայում տվյալ ժանրին պատկանող իմ տեսած բոլոր ֆիլմերի համար համեմատության հիմք ։ Եվ մինչ օրս «Другие» ֆիլմն անձամբ ինձ համար չի գերազանցվել որևէ այլ ֆիլմի կողմից։ Իմացեք, սակայն, որ «Другие»-ն այն ֆիլմերից չէ, որը կարող է դիտողի ներաշխարհի կողքով պարզապես անցնել․․․ Չէ, այն կընկղմվի ձեր հոգեկան աշխարհ ամբողջությամբ և բաց չի … Читать далее Другие

Ваша оценка:

«8» Կարճամետրաժ ֆիլմ

— Ի՞նչ է նշանակում 8։ — Անվերջություն․․․ — Իսկ ինչու՞ հենց 8: Ցանկանում եմ, որ յուրաքանչյուրը, ով կդիտի այս ֆիլմը, ֆիլմի 20 րոպեների ընթացում ինքն իր համար րոպե առ րոպե բացահայտի, թե ինչի մասին է այն: Կարծում եմ՝ այս ֆիլմում ներկայացվածի նկատմամբ քչերը կարող են անտարբեր լինել: Ինձ ֆիլմը ստիպեց շատ բան զգալ, շատ բան վերհիշել և ամենակարևորը մտածել. « Իսկ ի՞նչ եթե… »։ Դիտել ֆիլմը Ֆիլմը դիտելուց հետո կարդալ Իսկ ի՞նչ եթե ․․․ Читать далее «8» Կարճամետրաժ ֆիլմ

Ваша оценка:

Равные

Նրանք հավասար են, իսկ այլ խոսքերով՝ միագույն, միանման… այդպիսին են, քանի որ չունեն այն, ինչը կյանքին գույներ է տալիս… չունեն ուրախություն և ցավ, երջակություն և տխրություն, չկան նրանց կյանքում վերելքներ և չկան վայրէջքներ… Կյանք առանց էմոցիաների… պարզապես գոյատևում, դատարկություն, ոչինչ… իսկ իրենց համար՝ հասարակության առողջ գոյատևման միակ տարբերակ: Ֆանտաստիկայի ժանրի ֆիլմ ապագա հասարակության վերաբերյալ, որի գաղափարն ու ասելիքը, սկիզբն ու ավարտը յուրաքանչյուրս յուրովի կընկալենք՝ կախված մեր արժեհամակարգից: դիտել ֆիլմը Читать далее Равные

Ваша оценка:

Ноэль

Այս օրերին հենց ամանորյա տրամադրությանը համահունչ մի բան ես ուզում դիտել… Ամանորյա հրաշալի ֆիլմեր, իհարկե, շատ կան, բայց այս մեկն ինձ համար յուրահատուկ է: Նոր Տարին մանկության խորքից եկած հեքիաթ է, որը ուղեկցում է մեզ ողջ կյանքում, ամեն տարի, յուրաքանչյուր տարիքում: Իսկ Ноэль ֆիլմն ամանորյա հեքիաթ է, որը լիովին տեղավորվում է իրական կյանքում… Ինչպիսի՞ն է Ամանորը տարբեր մարդկանց համար. միայնակ կնոջ համար, ով ինքն իր մասին վաղուց մոռացել է , բարդ հարաբերություններում գտնվող զույգի համար, տղամարդու համար, ով չի կարողանում ներել ինքն իրեն, քահանայի համար, ով կորցրել է հավատն Աստծու հանդեպ… Եվ ի՞նչ զգացմունքներ է առաջացնում Ամանորը. ուրախություն, ոգևորություն, երբեմն … Читать далее Ноэль

Ваша оценка:

Вики Кристина Барселона

Մեծահասակների համար հեքիաթներ ստեղծող հանճարեղ մարդու լավագույն գլուխգործոցը և մեկն այն եզակի ֆիլմերից, որը դիտել եմ մեկից ավելի անգամներ և հնարավոր է՝ էլի նայեմ։ Իր տարաբնույթ ասպեկտներով, գունավոր և անգույն կողմերով կյանքը բաց է բոլորիս առջև, բայց որքան տարբեր կերպ կարելի է տեսնել, զգալ, ընկալել և հատկապես մատուցել այն արվեստի միջոցով։ Եվ մատուցման հնարավոր ձևերից Վուդի Ալենը ընտրել է լավագույնը․ պարզություն, գեղեցկություն, թեթևություն և հումոր․․․ այ այսպես է նա ներկայացնում կյանքի՝ երբեմն ամենաբարդ և ամենատխուր կողմերը։ Այս ֆիլմն ինձ համար ընտրություն կատարելու մասին է, կյանքի պարգևած էմոցիաների բազմազանությունից քոնն ընտրելու մասին և, առհասարակ, հասկանալու, թե ինչպես ես նախընտրում ապրել․ էմոցիոնալ … Читать далее Вики Кристина Барселона

Ваша оценка:

Новизна

Ազատությունը երջանկություն է կամ գոնե՝ երջանիկ լինելու անհրաժեշտ պայման։ Սիրել և սիրված լինելը ևս երջակություն է։ Երջանկությունը նաև նոր էմոցիաներն են։ Չէ՞ որ առանց նոր էմոցիաների շատ հեշտ է ձանձրանալ։ Իսկ ձանձրույթից ավելի սարսափելի բան չկա։ Ճիշտ են երջանկության մասին այս երեք մտքերն էլ։ Իսկ ինչպե՞ս գտնել այս երեքի հատման կետը և տեղավորել կյանքը հենց այդ կետում։ Եվ կա՞ արդյոք այդպիսի կետ։ Հետաքրքիր ֆիլմ կյանքում կարևորագույն խնդիրներից մեկի մասին, որի համար յուրաքանչյուրն իր լուծումն է գտնում։ Դիտել Ֆիլմը Читать далее Новизна

Ваша оценка:

Гитара

Ֆիլմը սկսվում է այսպես․ երիտասարդ կնոջ կյանքում տեղի է ունենում միանգամից մի քանի ցնցող իրադարձություն՝ նրան լքում է ընկերը, տնօրենը ազատում է աշխատանքից, իսկ ամենափարսափելին մահացու հիվանդության ախտորոշումն է, որի դեպքում բժշկի խոսքերով նրան մնացել է ապրելու ընդամենը երկու ամիս։ Եվ հենց այդ 2 ամսվա իրադարձություններին էլ նվիրված է ֆիլմը․․․ բայց այս ֆիլմը ձեզ չի ողողելու ծանր ապրումներով, այն ձեզ չի տալու ոչ մի բացասական էմոցիա։ Իսկ ինչպե՞ս է դա հնարավոր դուք կիմանաք ֆիլմը դիտելու դեպքում։ Ես միայն կասեմ, որ ֆիլմն ասելիք ունի․ լուրջ, կարևոր, ճակատագրական ասելիք։ Դիտել ֆիլմը Читать далее Гитара

Ваша оценка:

Последний отпуск

Կյանքն այնքան բազմազան է․ կա թե լավը, թե վատը․․․ Մենք կարող ենք ապրել տխուր և անգույն կյանքով և կարող ենք ճիշտ հակառակը՝ ապրել գեղեցիկ, հետևել մեր երազանքներին, լիարժեք զգալ և վայելել մեր կյանքի յուրաքանչյուր օրը, մեզ տրված յուրաքանչյուր պահը ․․․ Իսկ ինչպես կապրենք, մեր ընտրությունն է։ Հիասքանչ, պոզիտիվ, բարի, իմաստուն ֆիլմ և սթափեցնող ալիք՝ անհրաժեշտ շատ շատերիս։ Դիտել ֆիլմը Русский Читать далее Последний отпуск

Ваша оценка:

Наши любовники

Լուսավոր և դրական ֆիլմ։ Հարաբերություններ, սեր, սիրային արկածներ և վարպետորեն գրված, իմաստալից խոսակցություններ այդ ամենի մասին։ Անկասկած դիտել բոլորին․ նրանց, ում օրը ծանր է անցել՝ այդ ծանրությունը փոխհատուցելու և էմոցիոնալ ֆոնը փոխելու համար, նրանց, ովքեր լավ օր են ունեցել՝ օրը ներդաշնակորեն եզրափակելու համար և նրանց, ում օրը անգույն է անցել՝ այն պայծառ գույներով լցնելու համար։ Վայելեք, ստացեք դրական էմոցիաների մեծ պաշատ, ժպտացեք ֆիլմից հետո երկու օր շարունակ և միշտ՝ ֆիլմը հիշելիս։ Դիտել ֆիլմը Русский Читать далее Наши любовники

Ваша оценка: