Лазурный берег

Բրեդ Պիտտի և Անջելինա Ջոլիի մասնակցությամբ ֆիլմ ամուսնական զույգի մասին, որի ռեժիսյորը հենց Անջելինա Ջոլին է։ Այս ֆիլմը կտրուկ տարբերվում է Ջոլիի և Պիտտի այլ ֆիլմերից, որտեղ կա արագություն և լարված սյուժե։ Եվ, իհարկե, այդպիսի սպասումներ ունենալու դեպքում, ֆիլմը դիտելու ընթացքում հիասթափությունն անխուսափելի է ։ Կարծում եմ այդ է պատճառը, որ ֆիլմի վերաբերյալ որոշ մեկնաբանություններ բացասական են։ Ֆիլմի թեման ամուսնական զույգի կյանքում ճգնաժամն է, որը հաղթահարելու նպատակով ամուսինները փոխում են միջավայրը՝ մեկնելով Ֆրանսիայում ծովափնյա փոքրիկ մի քաղաք, որտեղ յուրահատուկ լուծում են գտնում իրենց խնդիրներին։ ֆիլմն իրականում անկրկնելի է՝ ոչ թե իր սյուժեով, այլ իր յուրահատուկ մոտեցմամբ և խորությամբ ։ Թեման, … Читать далее Лазурный берег

Ваша оценка:

С 5 до 7. Время любовников

Ինչպես էլ որ ընկալենք կյանքը, ինչ պայմանականությունների էլ որ հետևենք, ինչ արժեքային համակարգ էլ ունենա հասարակությունը, որում ապրում ենք՝ լինի Ֆրանսիա, թե՝ հետամնաց ավանդույթների տեր մի երկիր, մարդկանց սրտերը, զգացմունքներն ու ցավը նույնն են ամենուր։ Գեղեցիկ ֆիլմ կյանքում կարևորագույն բաների մասին․ հարաբերություններ, ամուսիններ, երեխաներ, սիրեկաններ և այդ ամենը թեթև հումորի և Ֆրանսիական ազատ բարքերի ներքո։ ՀԳ։ Իսկ ֆիլմում հնչող վերջին նախադասությունը․․․ թեկուզ հանուն այդ նախադասության արժե դիտել ֆիլմը։ Դիտել ֆիլմը Русский Читать далее С 5 до 7. Время любовников

Ваша оценка:

На берегу

Ուժեղ ֆիլմ է, շատ․ այն ֆիլմերից, որի ավարտից հետո ներաշխարհդ լցվում է մի տեսակ հուզմունքով և այնպիսի գոհունակությամբ, որ, իրոք, արվեստի արժեքավոր գործ ես վայելել։ Միևնույն ժամանակ այս ֆիլմը բոլորի համար չէ, քանի որ շոշափում է բավականին սպեցեֆիկ թեմա․ 60 ականներ, Անգլիա, սիրահար զույգ, որը հետամնաց բարքերի շնորհիվ ամուսնանում է առանց անկողնում միմյանց ճանաչելու և․․․ Թեև սեքսուալ անգրագիտությունը, որը մինչ այսօր հնարավոր է համապատասխան արժեհամակարգով հասարակություններում, մեծ խնդիր է զույգի հարաբերություններում, բայց, ավաղ, ամենամեծ խնդիրը չէ․․․ ավելի մեծ խնդիր է էմոցիոնալ անգրագիտությունը, ինչը կործանիչ է ցանկացած տեսակի հարաբերությունների համար․․․ Դիտել ֆիլմը Русский Читать далее На берегу

Ваша оценка:

Ущерб / Damage

« Եթե մենք կարողանում ենք դիմադրել մեր կրքերին, դա ոչ թե մեր զորությունից է, այլ կրքերի թուլությունից» ֆիլմը դիտելիս այս հայտնի աֆորիզմն է մտքիս գալիս: Ու՞ր կարող է հասցնել մարդուն իրական, ուժեղ կիրքը: Ամենուր, ուր ասես… Եվ այո, երբեմն, դիմադրելը վեր է մարդկային ուժերից: Բայց արդյո՞ք մարդկային խիղճն ունակ է ազատել մարդուն անդիմադրելի կրքի բացասական հետևանքներից… Հին և լավագույն ֆիլմերից մեկը արգելված զգացմուքների թեմայով… Դիտել Русский Читать далее Ущерб / Damage

Ваша оценка:

Место встречи

Մեկ սրճարան․․․ ընդամենը։ 1 ժամ 45 րոպե ժամանակ։ Եվ ինչ-որ մի բան, որը ուզում է մեզ ասել ֆիլմի ռեժիսյորը։ Դիտել ֆիլմը Այնուհետև՝ կարդալ ֆիլմի՝ իմ վերլուծությունը Читать далее Место встречи

Ваша оценка:

Эйфория

Մարդիկ տարբեր կերպ են վերապրում ճգնաժամերը։ Ոմանք գոյատևելու համար փախչում և թաքնվում են իրավիճակից, իրենք իրենցից, վանում և մոտ չեն թողնում այն, ինչը ցավ է պատճառում, ոմանք էլ ողջ էությամբ թաթախվում են ցավի մեջ, չլքելով իրավիճակը ու համարելով, որ այդպես ճիշտ են վարվում թե հարազատների, և թե իրենց խղճի առջև։ Եվ մեղադրում են նրանց, ովքեր այլ կերպ են մտածում և այլ կերպ են ապրում։ Չկա «լավ», չկա «վատ», չկա «ճիշտ» ու չկա «սխալ»։ Կան պարզապես մարդկային տարբեր էություններ և գոյատևման տարբեր ձևեր։ Ֆիլմն ուղղակի հոյակապ է։ Երկու քույրեր հանդիպում են երկար տարիների բաժանումից հետո։ Հանդիպում են, որպեսզի հաշտվեն, թեև նրանց … Читать далее Эйфория

Ваша оценка:

Обитель теней

Ես կներկայացնեմ ֆիլմը, իսկ դուք որոշեք՝ տրամադրված եք այսօր այսպիսի ֆիլմի, թե՞ ՝ ոչ։ 1․ Տպավորիչ ֆիլմ է, շաատ ․․․ սա անվիճելի փաստ է։ «Обитель теней» ֆիլմը այն տեսակին է պատկանում, որի տպավորությունը, շունչն ու ոգին երկար կմնա ձեզ հետ։ 2․ Միանշանակորեն պատկանում է անսպասելի, ցնցող ավարտով ֆիլմերին։ Եվ, լավագույններից է այդ տեսակի մեջ։ 3․ Ծանր ֆիլմ է․ ֆիլմի մթնոլորտը հետաքրքիր է, գերող, բայց միևնույն ժամանակ՝ մռայլ։ Ու, հնարավոր է, ֆիլմից հետո մնա ճնշող բացասական նստվածք։ 4․ Թեև ես «Обитель теней» ֆիլմը «սարսափ» ժանրին չէի դասի, բայց, այնուամենայնիվ, այդպիսի երանգ կա։ Միևնույն ժամանակ, ֆիլմը լիովին իրական է․ այն ամենը, ինչը … Читать далее Обитель теней

Ваша оценка:

Стеклянный замок

Մանկության տարիներին երեխաները սիրում են ծնողներին առանց քննադատելու՝ ծնողի ցանկացած խոսք կամ արարք անվերապահ ճշմարտություն համարելով։ Հետագայում արդեն ձևավորված մարդը, ինչպիսի ընտանիքում էլ մեծացած լինի, տեսնում է իր ծնողին այլ աչքերով՝ հասուն մարդու, ոչ թե երեխայի։ Իսկ ծնողը սովորական մարդ է, դրական և բացասական կողմերով, «ճիշտ» և « սխալ» արարքներով։ Պարզապես ծնողի սխալը միշտ ճակատագրական է երեխայի համար։ Եվ այստեղ ծնողին սիրելու հետ մեկտեղ գալիս է նաև ներելու հարցը․․․ Իսկ ներել պետք է, առանց ներելու չի կարելի․․․ Ֆիլմը բարդ ընտանքի պատմության մասին է, ընդ որում՝ իրական պատմության։ Ծնողների մասին է, ովքեր չեն կարողացել գիտակցել ծնող լինելու ողջ պատասխանատվությունը, ում սխալները … Читать далее Стеклянный замок

Ваша оценка:

Талли

Շատերի համար է պարզ, թե ինչ է «կանացի երջանկությունը»։ Մենք հաճախ ենք խոսում այդ մասին և ի սրտե մաղթում իրար «կանացի երջանկություն»։ Իսկ ո՞րն է այդ երջանկության անխուսափելի գինը։ Ինչու՞ այդ մասին այդքան քիչ է խոսվում աշխարհում։ Ինչի՞ մասին է ֆիլմը։ Կնոջ մասին․․․ կնոջ կյանքի մասին, կնոջ հոգու և մարմնի, մտավոր և զգայական աշխարհի փոփոխության մասին։ Կնոջ ապրումների մասին, որոնք այսօր անտեսված են ոչ միայն առանձին մարդկանց կամ մտերիմների, այլև՝ դեռևս մարդկության կողմից։ Ֆիլմը անգնահատելի է իր գաղափարով և ուղղակի հիասքանչ՝ իր գաղափարի գեղարվեստական մատուցմամբ։ Խորհուրդ եմ տալիս բոլորին․ նայել, զգալ, հասկանալ։ Դիտել Русский Читать далее Талли

Ваша оценка: