Балкон с видом на море.

Ուժեղագույն զգացումը, որը երբևէ լիովին չի մոռացվում, առաջին, մանկական սիրո զգացումն է… Չնայած մարդիկ առօրեայում չեն հիշում երբեմնի գեղեցիկ այս զգացմունքի մասին` ապրելով բնականանոն ընտանեկան և աշխատանքային կյանքով, բավական է մի խայծ, մի հիշեցում երբևէ չավարտվող սիրո մասին, որպեսզի ներաշխարհն ամբողջությամբ տակնուվրա լինի, ունեցած ամեն բան կյանքում մի պահ զրոյացվի, իր արժեքը կորցնի… Ֆրասիական գրավիչ ֆիլմ` լի հետաքրքիր և անկանխատեսելի շրջադարձներով, զգացմունքայնությամբ և գերող մթնոլորտով: դիտել Русский Читать далее Балкон с видом на море.

Ваша оценка:

Побег

Կյանքն իր գիրկն առնող տխրություն և խեղդող աննպատակություն… Թունել, որի ելքը չի երևում աչքին և հասանելի չէ ոչ տրամաբանությանը, ոչ էլ երևակայությանը… Գնալու, հեռանալու ցանություն, բայց ոչ թե որևէ տեղ, այլ` պարզապես այնտեղից, որտեղ գտնվում ես: Ուր ասես… Բայց… հասարակ մարդկային պարտքը ստիպում է քեզ շարունակել անել այն, ինչն անում ես, ապրել այնտեղ, որտեղ ապրում ես, այնպես, ինչպես ապրում ես` չտեսնելով այլևս նպատակ, չզգալով այլևս ոչինչ, խեղդելով քո մեջ անսահման ձանձրույթը, խեղդելով այդ ամենի մեջ ինքդ քեզ: Իրական կյանք, բնական ապրումներ… և շատ տարբեր արձագանքներ ու շատ տարբեր լուծումներ… Ֆիլմ «սովորական երջանիկ ընտանիքի» մասին, որում ներկայացվող ապրումները կարող է զգալ … Читать далее Побег

Ваша оценка:

Призрачная красота

http://kinogo.club/6801-prizrachnaya-krasota-2016.html Անդառնալի կորուստ․․․ այդպիսի ուժեղ ցավը բթացնում է «առողջ մարդուն» բնորոշ բոլոր զգայարանները՝ առօրեա կենցաղային հարցերով տարվածությունից մինչև հետաքրքրությունը կարևոր և մեծ գործերի նկատմամբ։ Իսկ ինչպե՞ս շարունակել կյանքը՝ ընկղմված հոգեկան ցավի մեջ․․․ Յուրահատուկ է Ֆիլմը իր գաղափարով։ Читать далее Призрачная красота

Ваша оценка:

Он и она

Հագեցած ֆիլմ․․․ հագեցած և հագեցնող։ Հագեցած ֆիլմի համար կարևոր ամեն ինչով՝ հետաքրքիր և անկանխատեսելի սյուժեով, իմաստով, խորությամբ, ծանր իրականությամբ և միևնույն ժամանակ՝ հումորով ու թեթևությամբ և հագեցնող ամենատարբեր էմոցիաներով՝ տխրություն, ծիծաղ, ոգևորություն և․․․․ հիացմունք։ русский Читать далее Он и она

Ваша оценка:

Идеальные незнакомцы

Ուրիշի հեռախոսը… ուրիշի անձնական, իսկ ժամանակակից աշխարհում երևի ամենաինտիմ իրը: Ֆիլմը ձևով` ժամանակակից, իսկ բովանդակությամբ հավերժական հարցի մասին է. արդյո՞ք պետք է մտնել այնտեղ, որտեղ մեզ ոչ ոք չի հրավիրել, արդյո՞ք մենք պետք է մեզ համար տեսանելի և լսելի դարձնենք այն, ինչն ի սկզբանե ստեղծված չի եղել մեր աչքերի և ականջների համար, արդյո՞ք սերը, համակեցությունը, ամուսնությունը (կամ անվանեք, ինչպես կցանկանաք) զրոյացնում է մարդու անձնական տարածությունը: Իմանալ սիրելի մարդու մասին ԱՄԵՆ ԻՆՉ. արդյո՞ք դա հնարավոր է, իսկ պե՞տք է արդյոք… թե ավելի լավ է թողնել, երբեք այդ ուղղությամբ չմտածել, ոչ մի բան հատուկ չփորփրել… այլ` լսել, տեսնել այն ամենը, ինչը մատչելի … Читать далее Идеальные незнакомцы

Ваша оценка:

Осторожно! Двери закрываются/Sliding Doors

Ինչպես կարող ես իմանալ` ճիշտ որոշում ես կայացրել, թե՞ ոչ… ճիշտ էր քո կողմից կատարված այս կամ այն քայլը, թե պետք էր հնարավոր այլընտրանքներից այլ ընտրություն կատարել… Հաճախ որևէ քայլից հետո ժամանակ է անցնում, և մենք փորձում ենք գտնել այս հարցերի պատասխանները… Գալիս ենք ինչ-որ եզրակացությունների… Սակայն, կարծում եմ, այս և նման հարցերի պատասխանները գոյություն չունեն… կորած են, չկան և չեն եղել մեր իրականության մեջ, գուցե և չլինեն երբեք… Որոշումը կայացնելուց հետո մենք իմանում ենք ինչ տվեց մեզ այդ որոշումը` ինչ եղավ հետո… Գիտե՞նք արդյոք ինչ կլիներ, եթե կայացնեինք այլ որոշում… Ոչ, և չենք էլ իմանա… Մենք միայն մի կողմն … Читать далее Осторожно! Двери закрываются/Sliding Doors

Ваша оценка:

Элегия/Elegy

Երբեմն նայում ես ֆիլմից մի փոքր դրվագ, ընդամենը մի քանի վայրկյան, լսում ես ֆիլմի երաժշտությունը ու հասկանում ես` «Քոնն է»… Քոնն է իր տեսակով, և դու այն անպայման պետք է նայես… Իսկ ֆիլմը դիտելուց հետո հասկանում ես, որ քոնն էր ամբողջությամբ` բովանդակությամբ, ձևով, գաղափարով… Եթե ընդամենը մի խոսքով բնութագրեմ, կասեմ «խորիմաստ ֆիլմ է», ավելին` եթե ինձ խնդրեն խորիմաստ ֆիլմի միայն մեկ օրինակ բերել, «Էլեգիա»-ն դիտելուց հետո այդ «միայն մեկ»-ը երկար մտորելու առիթ չի դառնա… Միանգամից կասեմ` «Էլեգիա»-ն: Читать далее Элегия/Elegy

Ваша оценка:

Люсия и секс/Lucía y el sexo

Եթե ինձ խորհուրդ չտային դիտել այս ֆիլմը, ավելին` եթե խորհուրդ չտար մեկը, ում կարծիքն ինձ համար նշանակալի է, ես երևի երբեք այն չէի նայի … Ոչ անվանումը, ոչ ֆիլմի բովանդակության ներկայացումը համապատասխան կայքերում պատկերացում անգամ չեն տալիս, թե ինչ ֆիլմ է իրականում սա: Ֆիլմը դիտելուց հետո, պատկերացրեք, երկար մտածել եմ «Իսկ ես ոնց կվերնագրեի այն», ու ոչինչ մտքիս չի եկել..Ինչևէ, այնքան խորություն, գեղեցկություն և զգացմունքայնություն, կյանքի ներկայացում` իր ամենաանշոշափելի կողմերով, ներդաշնակություն ամեն ինչում` ասելիքում և մատուցման ձևում, պատկերներում և երաժշտության մեջ… Ինձ անչափ ձգող իսպանական շունչ ու հոգի… Բարի կինոդիտում եմ մաղթում… Վեյելեք!!! PS.Թեև անվանումը չի համապատասխանում բովանդակությանը, ֆիլմը միևնույնն … Читать далее Люсия и секс/Lucía y el sexo

Ваша оценка: