Passengers/Пассажиры

Ուզում եմ գրել այս ֆիլմի մասին, թեև միևնույն ժամանակ մտածում եմ` գուցե պետք չէ որևէ բան ասել… Պարզապես սա այն ֆիլմերից է, որի մասին ասված մեկ անզգույշ խոսք կարող է ֆիլմի համը կորցնել Ձեզ համար…Իսկ ես ուզում եմ, որ հետաքրքրությամբ դիտեք, համն ու շունչն էլ ֆիլմի ամբողջությամբ զգաք… Ֆիլմի մասին ասելու շատ բան կա, բայց ես ուղղակի կասեմ, որ ավելին, քան տպավորված եմ: Հենց ֆիլմի համը չկորցնելու համար էլ խորհուրդ եմ տալիս նախքան դիտումը որևէ մեկին որևէ բան այս ֆիլմի մասին մի հարցրեք, որևէ տեղ որևէ մեկնաբանություն մի կարդացեք… Պարզապես միացրեք և նայեք… Ես էլ, հուսամ, զգույշ գտնվեցի… Բարի դիտում … Читать далее Passengers/Пассажиры

Ваша оценка:

Горькая луна/Bitter Moon

10-12 տարեկան էի, երբ առաջին անգամ նայեցի այս ֆիլմը… ու նայելուց հետո միշտ, երբ խոսք էր գնում ֆիլմերի մասին, հիշում էի այն` որպես իմ տեսած ուժեղագույն ֆիլմերից մեկը: Հիմա չեմ կարողանա հիշել, թե ինչպես էր ընկալել և ինչն էր այս ֆիլմում այդքան բարձր գնահատել երեխան… բայց… մի քանի տարի առաջ ես վերանայեցի «Դառը լուսինը» և հաստատ կարող եմ ասել` ճաշակս ֆիլմերի նկատմամբ մանկուց է ձևավորվել:-) Եթե չեք նայել այս կինոն, անպայման նայեք… Վստահ եմ` նրա զբաղեցրած տեղը Ձեր ֆիլմադարանում համեստ չի լինի: русский Читать далее Горькая луна/Bitter Moon

Ваша оценка:

Этот смутный объект желания (фр. Cet obscur objet du désir; исп. Ese oscuro objeto del deseo)

Ոչինչ այս ֆիլմի մասին մի կարդացեք… ոչինչ նախապես մի իմացեք: Պարզապես դիտեք… Читать далее Этот смутный объект желания (фр. Cet obscur objet du désir; исп. Ese oscuro objeto del deseo)

Ваша оценка:

Ангел /Angel

Իմ ամենասիրած ֆիլմը… չեմ ասում` սա լավագույնն է իմ տեսած ֆիլմերից… չէ, սա պարզապես իմ ամենասիրած ֆիլմն է… Իսկ ամենա ամենա-ն միշտ էլ սուբյեկտիվ է լինում: Այնուամենայնիվ, ես կիսում եմ Ձեզ հետ իմ ամենա ամենա-ն 🙂 Читать далее Ангел /Angel

Ваша оценка:

Рассекая волны /Breaking the Waves

Աներևակայելի ուժեղ և ազդեցիկ ֆիլմ սիրո մասին….թվում է, թե այս ֆիլմից հետո մնացած բոլոր ֆիլմերը, որոնք կենտրոնացած են ուժեղ սիրո գաղափարի վրա, կորցնում են իրենց իմաստը… Բայց այդպես չէ… Պարզապես այս ֆիլմը բոլորի համար չէ. սա «էլիտար» ֆիլմ է: Հասկանալ և ճիշտ ընկալել, ուստի և գնահատել այն կարող են միայն հոգևոր ինտելեկտ ունեցող մարդիկ… Պարզունակ և կենցաղային արժեքների տեր մարդկանց համար սա անիրական պատմություն է, տխուր մի հեքիաթ… Դիտել Читать далее Рассекая волны /Breaking the Waves

Ваша оценка:

Нежность (фр. La Délicatesse)

Ես ունեմ իմ երաժշտությունը, իմ գրքերը, իմ գույները, իմ մարդկանց…և իհարկե իմ ֆիլմերը: Ֆրանսիական այս հրաշք, այս նուրբ կինոն իմ ֆիլմերից մեկն է… Դիտեք!!! Читать далее Нежность (фр. La Délicatesse)

Ваша оценка:

Прости за любовь /Scusa ma ti chiamo amore

Մեր տրամադրությունը կշեռք է, որի մի նժարին դրական, մյուսին` բացասական էմոցիաներն են: Եվ կախված այն բանից, թե որ նժարն է տվյալ պահին ավելի ծանր, մենք մեզ լավ կամ վատ ենք զգում… Թողնենք բացասական էմոցիաների նժարը այլ մարդկանց և մեզանից անկախ հանգամանքներին… իսկ մենք ինքներս համագործակցենք միայն դրական էմոցիաները պարունակող նժարի հետ, այդ թվում նաև մեր ընտրած ֆիլմերի միջոցով: Լավ Ֆիլմ է բոլոր իմաստներով….խորհուրդ կտամ բոլորին !!! Դիտել Читать далее Прости за любовь /Scusa ma ti chiamo amore

Ваша оценка: