В последний раз /The Last Time
Երանի այսպիսի ֆիլմեր շատ լինեն….որ նայես ու ասես «Այ սա լավ կինո էր»: Читать далее В последний раз /The Last Time
Երանի այսպիսի ֆիլմեր շատ լինեն….որ նայես ու ասես «Այ սա լավ կինո էր»: Читать далее В последний раз /The Last Time
Առաջինը տեսե ՞լ եք…. իմ կարծիքով սա էլ նույնքան լավն է… և հատկապես արտահայտված մտքերից 2-ը ինձ շատ դուր եկան… Հաճելի կինոդիտում եմ մաղթում 🙂 Читать далее О чём ещё говорят мужчины
Իմ տեսած ամենագեղեցիկ ֆիլմերից մեկը… գեղեցիկ ոչ թե տեսարաններով, այլ իր իմաստով… իր յուրահատուկ շունչն ու լեզուն ունեցող, չափազանց ազդեցիկ, ողջ էությունդ ցնցող ֆիլմ… Читать далее Последняя любовь на Земле / Perfect Sense
Ինչի՞ մասին են խոսում տղամարդիկ…. ինչի՞ մասին են մտածում, ի՞նչ են իրականում զգում այս կամ այն իրավիճակում… Խելացի մտքեր, ծիծաղելի տեսարաններ, թեթև մթնոլորտ…ֆիլմ, որը միայն դրական էմոցիաներ է պարգևում …Վայելեք 🙂 Читать далее О чем говорят мужчины
Այսպիսի պատմությունները շատ են և միշտ էլ կլինեն «մտավոր հետամնացություն» ունեցող հասարակություններում : Արժի նայել… Читать далее Головой о стену
Սա շատ…չէ, ոչինչ չեմ ուզում ասել այս կինոյի մասին… Խոսեմ իմ ապրումների մասին. լարված և էմոցիոնալ մեկ ու կես ժամ, հետո մեկ շաբաթ ֆիլմի ազդեցության տակ, իսկ հիմա էլ երբ հիշում եմ… Սա ուղղակի…չէ, ոչինչ չեմ ասի, ուղղակի նայեք…գուցե հասկանաք ինձ, հնարավոր է նաև գնահատականս շատ սուբյեկտիվ համարեք…նայեք և կիսվեք ինձ հետ Ձեր էմոցիաներով… Читать далее Цена страсти / The Ledge
Կինոն գնահատելու տարբեր չափանիշներ կան` ո՞րն է ֆիլմի ասելիքը, գեղեցիկ կինո է, թե` ոչ, այդյոք որևէ բան սովորեցնում է մարդկանց և այլն: Այս կինոն նայելով ` ես ինձ համար առանձնացրեցի ևս մի շատ կարևոր չափանիշ. կինոյի ազդեցությունը դիտողի հոգեվիճակի վրա…Անկախ նրանից, թե ինչ էր մեզ ուզում ցույց տալ և ապացուցել այս ֆիլմի ռեժիսյորը` կինոյի ազդեցությունը շատ դրական էր: Ես լիովին մտել էի ֆիլմի մեջ և ուղղակի չէի ուզում դուրս գալ այդտեղից…իսկ կինոյից հետո ինձ այնքան ուժեղ էի զգում, այնքան լավ… Читать далее Области тьмы / Limitless
Մենք ենք ընտրում մեր կյանքի ուղին, թե՞ ամեն բան մեր կյանքում նախանշված է ի վերուստ… Չգիտեմ… սակայն վստահ եմ, որ մենք ենք ընտրում այն մոտեցումը, որին կհավատանք և որով կառաջնորդվենք` անխուսափելի ճակատագիր, թե՞ սեփական ամենակարողություն … Եվ գուցե եթե հավատանք , որ ի զորու ենք փոխելու մեր կյանքը, լինելու մեր կյանքի սցենարի եթե ոչ միակ, ապա հիմնական հեղինակը, մենք կանենք ամեն ինչ հրաշալի սցենար գրելու և այն կյանքի կոչելու համար, և կհասնենք մեր նպատակին… իսկ եթե կուրորեն հավատանք ճակատագրին «կլինի այն, ինչ պետք է լինի» : Հաճելի կինոդիտում եմ մաղթում… Դիտել Читать далее Меняющие реальность /The Adjustment Bureau
Ինչպե՞ս վստահես սեփական զգացմունքիդ, եթե այն կարող է ուղղակի անհայտանալ. չքվել` անսպասելի և առանց որևէ բացատրության… Սխալ են ասում, որ տարածությունն ու ժամանակը սպանում են սերը. սերը մեռնում է միայն հարաբերությունների և մտերմության մեջ: Իսկ հեռավորությունը միայն անմահացնում է սերը, սերը հեռավորության մեջ ապահով է, այն խորը քնած է մեր սրտում …. թեև կարող է մեր կյանքում ` որոշումներում և գործողություններում, դեր չունենալ: Մեռնում է սերը միայն հարաբերությունների և մտերմության մեջ… այն անվերադարձ հեռանում է մեզանից ` փոխարենը թողնելով իրականությունը կամ այլ կերպ ասած` չոր փաստերը… Читать далее Blue Valentine/ Голубой Валентин