Лучшие годы. Драма 2020

3 ընկերների կյանքի և մի ամբողջ կյանքի տևողություն ունեցող ընկերության պատմություն բարձրորակ իտալական դրամայում: Առանձնահատուկ գրավչություն ունեն ֆիլմերը, որոնք ներկայացնում են ոչ թե կյանքից մի փոքրիկ հատված, այլ՝ ամբողջ կյանքի պատմություն:  Կյանքի պատմություն, որը լի է վայրէջքներով և վերելքներով, ուրախ և տխուր պահերով ու, բնականաբար,  կյանքի տված դասերով: Եվ կան մարդիկ, ովքեր մեր իսկ ընտրությամբ մեզ հետ միասին են անցնում մեր կյանքի ճանապարհը…  Ինչ որ տեսանկյունից  ընկերներն ամենակարևոր մարդիկ  են կյանքում, և իրական ընկերությունն էլ անխուսափելիորեն բազում մարտահրավերներ է հաղթահարում: Այս ֆիլմը լավագույններից է իր տեսակի մեջ. իրականությանը մոտ և զգացմունքային… Միանշանակ խորհուրդ կտամ բոլոր կինոսերներին: Դիտել ֆիլմը Читать далее Лучшие годы. Драма 2020

Ваша оценка:

Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021

Իսկապես անսպասելի ավարտով մինի սերիալ. ահա այս սերիալի առաջին բնութագիրը:Սերիալի հերոսուհին երիտասարդ ամուսանալուծված կին է, ով բարում հանդիպում է անծանոթ տղամարդու, և նրանց միջև փոխադարձ ձգողականություն է առաջանում: Ճակատագրի բերումով պարզվում է, որ այդ տղամարդը հերոսուհու նոր ղեկավարն է… և , ցավոք, ամուսնացած է: Ճակատագրի հերթական անակնկալն էլ հերոսուհու և իր՝ արդեն ղեկավարի կնոջ պատահական հանդիպումն է, որը վերածվում է մտերմության կանանց միջև: Եվ հերոսուհու կյանքում սկսվում է բավականին բարդ, ներքին կոնֆլիկներով լի իրավիճակ…Սերիալը բաղկացած է 6 սերիայից և դիտվում է հետաքրքրությամբ և լարվածությամբ: Բարձրորակ, գրավիչ, խորհրդավոր, գեղեցիկ… այս ամենը կարելի է ասել այս սերիալի մասին: Սա և թրիլլեր է, … Читать далее Նրա աչքերի հետևում. սերիալ, 2021

Ваша оценка:

Соседи сверху. Драма, 2020

Մի կողմից այս ֆիլմը հրաշալի կատակերգություն է, որի ընթացքում կինոդիտողը մեկ ու կես ժամ կվայելի զվարճալի  երկխոսություններ՝ որոշակի պահերի լիաթոք ծիծաղելով, մյուս կողմից այս՝ առաջին հայացքից զուտ լավ ժամանցի համար նախատեսված կինոնկարը հոյակապ հոգեթերապիա է ամուսինների համար, ում ամուսնական կյանքի գույներն, ասես, խամրել են…  Հումորային իրավիճակների հետ մեկտեղ ֆիլմը կարևոր, սթափեցնող, միաժամանակ՝ հուսադրող մեսիջներ է պարունակում հարաբերությունների ճգնաժամ ունեցող զույգերի համար և  հենց այդ թիրախային լսարանի համար ֆիլմը կարող է ճիշտ պահին հայտնված «դեղահաբ» լինել: Իսկ մնացած կինոդիտողներին իսպանական կինոարվեստի այս  հաջողված նմուշն, անկասկած, առնվազն մեծ հաճույք կպարգևի: Դիտել ֆիլմը Читать далее Соседи сверху. Драма, 2020

Ваша оценка:

Беспорядок после тебя. Сериал 2020

Իսպանական ֆիլմերն ինձ համար միշտ աչքի են ընկել գրավիչ և դինամիկ սյուժով:  Այս մինի սերիալը բացառություն չէ: Սերիալի հերոսուհին գրականության ուսուցչուհի է, ով ընդունվելուն պես պես նոր դպրոց դասավանդելու իմանում է, որ այդ դպրոցի գրականության նախկին ուսուցչուհին շաբաթներ առաջ ինքնասպանություն է գործել: Եվ այստեղ սկսվում է հետաքրքիր և անսպասելի իրադարձությունների շղթան: Յուրահատուկ կերպարներով լի խառնաշփոթ իրավիճակ և գաղտնիքների հանգույց, որից աստիճանաբար փորձում ես գլուխ հանել: Խորհրդավորության մթնոլորտ և լարված սպասում յուրաքանչյուր հաջորդ դրվագին… Սերիալը գրավում է հենց սկզբից և դիտվում է մեծ ներգրավվածությամբ ամբողջ ընթացքում: Դիտել սերիալը Читать далее Беспорядок после тебя. Сериал 2020

Ваша оценка:

Հունվար ամսվա ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերն ու սերիալները

Պահպանելով ավանդույթը` սիրով ներկայացնում եմ ձեզ հունվար ամսվա ընթացքում իմ դիտած ֆիլմերից և սերիալներից լավագույնները:   Այս անգամ դրանք յոթն են.  4 հրաշալի ֆիլմ Римская весна миссис Стоун. Драма, 2003 Реконструкция. Драма, 2003 Фрагменты женщины. Драма, 2020. Лицо любви․ Драма, 2013 և 3 հոյակապ մինի սերիալ Нежность. Сериал, 2020 Критический возраст. Сериал, 2019 Геометия любви. Сериал, 2016 Читать далее Հունվար ամսվա ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերն ու սերիալները

Ваша оценка:

Римская весна миссис Стоун. Драма, 2003

Սերը կարող է մարդուն երկինք բարձրացնել, կարող է նաև նետել ընդերք… Իսկ առավել հակված է այն երկինք բարձրացնելուց հետո ամենաբարձր կետից անմիջապես ցած նետել… Կարո՞ղ ենք մենք արդյոք կանխազգալ սիրո միտումները, հասկանալ, թե  ուր է այն մեզ տանում… Եվ կարո՞ղ ենք արդյոք կանգնեցնել նրան կամ փոխել ուղղությունը… Դժվար է ասել… Ֆիլմի հերոսուհին  ոչ երիտասարդ կին է,  թատրոնի նախկին աստղ, ով ամուսնու հետ որոշում է մեկնել Հռոմ հանգստանալու: Կյանքի անկանխատեսելի շրջադարձների բերումով , սակայն,  կնոջ հանգիստը Հռոմոմ անցնում է  նախատեսվածից լիովին տարբերվող կերպով… Ֆիլմն  ինձ համար պարզապես հրաշալի է՝  էսթետիզմով լի, բարձրորակ,  գրավիչ մթնոլորտով և մի տեսակ խորհրդավորությամբ, որը զգացվում է … Читать далее Римская весна миссис Стоун. Драма, 2003

Ваша оценка:

Ֆիլմեր՝ քույրերի միջև բարդ և ոչ միանշանակ հարաբերությունների մասին

Ամենաանկանխատեսելին այն մարդկանց միջև հարաբերություններն են, ովքեր գիտակցորեն միմյանց չեն ընտրել։ Այդ մարդիկ հենց ամենամտերիմ մարդիկ են՝  ծնողներ, քույր , եղբայր, երեխաներ․․․ Ստացվում  է՝ ողջ կյանքում մենք պետք է պահպանենք հարաբերությունները նրանց հետ, ում ինքներս չենք ընտրել․․․ իսկ նրանց հետ, ում ընտրել ենք՝ ընկերներ, ամուսիններ, հարաբերությունները կարող են և ժամանակավոր լինել։ Սա կյանքի ամենաառեղծվածային կողմերից է․․․ Իսկ  ամենամտերիմ  մարդիկ  կարող են շատ տարբեր լինել,  կյանքն ու հարաբերություններն էլ  նրանց հետ՝  շատ ոչ միանշանակ։  Բայց․․․ չնայած ամեն ինչին, հենց այս «չընտրված» մարդկանց հանդեպ սերն ամենահիմնայինն ու ամուրն է։ Այդպիսի հարաբերությունների ողջ բարդությունը, ոչ միանշանակությունն ու սերը հիանալի արտացոլված են քույրերի մասին այս … Читать далее Ֆիլմեր՝ քույրերի միջև բարդ և ոչ միանշանակ հարաբերությունների մասին

Ваша оценка:

Геометия любви. Сериал, 2016

Կանացի ընկերության մասին և  կանացի լսարանի համար նախատեսված ևս մեկ հաճելի ռուսական մինի սերիալ։ Սերիալում  ներկայացված են 3 կանանց պատմություններ, որոնցից յուրաքանչյուրն ունի բավականին ստանդարտ  ընտանեկան խնդիրներ և  սիրայան հարաբերություններ։  Եվ ընկերուհիները փորձում են միմյանց աջակցությամբ  կատարել ճիշտ ընտրություն և գտնել իրենց խնդիրների լավագույն լուծումը ։ Դիտելով այս սերիալը գուցե մենք էլ գտնենք մեր կյանքին շատ մոտ պատմություն,  և  գուցե սերիալն օգնի մեզ այլ աչքերով նայել մեր իսկ իրավիճակին։ Վայելեք Читать далее Геометия любви. Сериал, 2016

Ваша оценка:

Фрагменты женщины. Драма, 2020.

Ֆիլմը սկսվում է հետևյալով. հղի կինն իր նախընտրությամբ տնային պայմաններում ծննդաբերում է դստերը: Երեխան ծնվելուց մեկ ժամ անց մահանում է: Ֆիլմում ներկայացված է կնոջ ողբերգության ողջ խորությունն իր տարբեր աստեկտներով՝ ֆիզիկական, էմոցիոնալ, սոցիալական: Շատ ռեալ է ցույց տրվում ողբերգության հաղթահարման ճանապարհին այլ մարդկանց դերը, հարազատների և հատկապես զուգընկերոջ կողմից ապրումակցման ունակությունը… և այն, թե ինչպիսի ազդեցություն կարող է ունենալ մարդկային եսասիրության դրսևորումը մեծ ցավ ապրող հարազատի վրա: Բնորոշելիս ֆիլմն՝ առաջին հերթին կասեմ, որ ֆիլմը շատ ծանր է: Ավելին՝ սա այն եզակի ֆիլմերից է, որը դիտելիս որոշակի հատվածներ պարզապես դիտավորյալ բաց եմ թողել: Լա ՞վ ֆիլմ է , թե ՝ ոչ… Կասեմ, որ … Читать далее Фрагменты женщины. Драма, 2020.

Ваша оценка: