Критический возраст. Сериал

Ռուսական մինի սերիալ․ հանգիստ, բնական և դիտվող մեծ բավականությամբ ու մի շնչով։Սերիալը պատմում է «կրիտիկական» տարիքում գտնվող 3 ընկերուհիների կյանքի մասին։ Ինչպես շատ կանայք, սերիալի հերոսուհիներն էլ փնտրում են կյանքում ներդաշնակություն և կանացի երջանկություն։Անձնական և աշխատանքային խնդիրներ, ընտանեկան բարդ հարաբերություններ, դավաճանություն, հիասթափություն և այս ամենի հետ մեկտեղ կանացի իրական ընկերություն, որի շնորհիվ հաղթահարելի են բոլոր խոչընդոտները։Վայելեք այս բարի սերիալը, որը կլցնի ձեր օրը կենսական էներգիայով և լավատեսությամբ։ Դիտել սերիալը Читать далее Критический возраст. Сериал

Ваша оценка:

Reconstruction (Реконструкция). Драма, 2003

Տղամարդ, կին, զգացմունքներ, հարաբերություններ, բաժանում, ցավ․․․ անխուսափելի ցավ։ Ֆիլմում ռեժիսորը ցույց է տալիս տղամարդու և կնոջ հարաբերությունների պարգևած հաճույքն ու տառապանքը․․․ Եվ  ամեն պահի ընտրություն կատարելու անհրաժեշտությունն ու ընտրության հետևանքների անխուսափելիությունը։ Ֆիլմը ներկայացված է արտ հաուսի ոճի մեջ։ Գեղեցիկ դերասաններ,  հաճելի երաժշտություն, գրավիչ մթնոլորտ․․․ վայելում ենք այս ամենը՝  յուրաքանչյուր պահի փորձելով հասկանալ, թե ինչ էր ցանկանում փոխանցել մեզ հեղինակը․․․ և հասկանում ենք յուրովի, հնարավոր է նաև՝ ոչ ամբողջապես։ Ֆիլմը կարող է ինչպես դուր գալ և հիշվել, այնպես էլ կարող է որևէ բան չասել կինոդիտողին՝ կախված հոգեվիճակից, կյանքի փորձից, օրվա տրամադրությունից և գլխավորը՝ կինոարվստի այս ոճի նախընտրությունից․․․ Դիտել թե ոչ՝ որոշեք … Читать далее Reconstruction (Реконструкция). Драма, 2003

Ваша оценка:

The Face of Love (Лицо любви)․ Драма, 2013

Յուրքանչյուրին, որ  երբևէ սիրել է, ծանոթ է այն զգացումը, երբ որևէ վայրում, անգամ շատ հեռվից տեսնելով սիրած էակին շարժումով կամ դեմքով նման որևէ մեկին, ներաշխարհը տակնուվրա է լինում ևպատրաստ ենք  նրա հետևից գնալ ամենուր ՝  թողնելով ամեն ինչ․․․ Իսկ եթե մենք հստակ գիտե՞նք, որ նա մեր սիրելի մարդը չէ․․․ Նա  պարզապես չի կարող լինել մեր սիրելի մարդը․․․ Որքանո՞վ է ասոցացվում սերը սիրելի էակի արտաքինի հետ․․․ Եվ ի՞նչ կարող է կատարվել այն մարդու ներաշխարհում, ով կորցրել է իր սիրելի էակին ընդմիշտ։ Այս ֆիլմի պարգևած զգացողություններն այնքան խորն ու հագեցած  են, որ դժվար է գտնել համարժեք բառեր․․․ Ֆիլմը խորիմաստության, թախիծի և կատարյալ գեղեկցության միավորում է․․․ … Читать далее The Face of Love (Лицо любви)․ Драма, 2013

Ваша оценка:

Неверные. Итальянская комедия, 2020

Համաձայն հասարակությունում տարածված կարծիքի՝ տղամարդիկ  ավելի շատ են հակված արտաամուսնական հարաբերությունների, քան կանայք: Իսկ այս ոլորտում անցկացված հետազոտությունները ցույց են տալիս, որ ամուսնությունից դուրս սիրային արկածներ ունեցող տղամարդկանց և կանանց տոկոսային հարաբերակցությունը գրեթե նույնն է: Իսկ ինչու՞ մենք այդ մասին չգիտենք: Պարզապես  կանանց և տղամարդկանց սեքսուալ վարքը գնահատող երկակի ստանդարտից ելնելով՝ կանայք այդ մասին զանգվածաբան լռում են… Լռում են կանայք, բայց ոչ՝  իտալական ֆիլմերի ռեժիսորները… Այս ֆիլմում ներկայացված են  ընդհանուր տրամաբանությամբ միավորված փոքրիկ դրվագներ տարբեր ամուսնական զույգերի կյանքից: Վայելեք այս հետաքրքիր, թեթև դիտվող իտալական ֆիլմը ՝ նախատեսված հասուն լսարանի համար: Դիտել ֆիլմը Читать далее Неверные. Итальянская комедия, 2020

Ваша оценка:

Нежность. Сериал, 2020

«Այս ինչ հրաշք է», — մտածել եմ սերիալը դիտելու ամբողջ ընթացքում… Իմաստություն և թեթևություն միևնույն փաթեթում, աննկարագրելի պայծառություն սև սպիտակ գույների  ֆիլմում և լույս, որը սփռված է ամեն ինչի վրա: Հիշո՞ւմ եք ռեժիսոր Աննա Մելիքյանի «Нежность» անվանումով կարճամետրաժ ֆիլմը… Հենց այս կարճամետրաժ ֆիլմն է դարձել հիասքանչ փոքրիկ սերիալ: Սերիալի հերոսուհին 43 տարեկան կին է, ով  երջանկություն է որոնում: Իսկ մենք նրա հետ միասին անցնում ենք այդ որոնումների ճանապարհով. ճանապարհ, որը գուցե և համընկնում է մեր իսկ սեփական ճանապարհի հետ կամ  գուցե ինքներս մեզ համար այդ ուղին արդեն անցել ենք և սիրով ու ժպիտով վերհիշում ենք այն… Դիտել սերիալը Читать далее Нежность. Сериал, 2020

Ваша оценка:

Թեթև և հաճելի մելոդրամաներ, որոնք կօգնենք ձեզ կտրվել իրականությունից

Կյանքում հավասարակշռության պահպանման համար երբեմն անհրաժեշտ է պարզապես կտրվել իրականությունից, հատկապես՝ ծանր ժամանակներում։ Այդպիսի իրավիճակում նախընտրելի են ֆիլմեր, որոնք կօգնենք մոռանալ ամեն ինչի մասին և գոնե երկու ժամով գունավորել առօրեան։ Այսօր ներկայացնում եմ 10 ֆիլմեր, որոնք կկատարեն «շտապ օգնության» դեր այն ժամանակ, երբ ամեն ինչ գորշ է թվում։ Սենսացիա Փարիզ-Մանհեթեն Секрет Счастье быть одной. Доброе утро Я не знаю, как она делает это Прежде, чем мы расстанемся Париж подождет Наши любовники Прости за любовь Читать далее Թեթև և հաճելի մելոդրամաներ, որոնք կօգնենք ձեզ կտրվել իրականությունից

Ваша оценка:

Թշնամի (Դետեկտիվ, թրիլլեր, 2013)

Սիմվոլիկ ֆիլմ մարդու արժեքների, վախերի և ձգտումների մասին,.. և այս ամենով հանդերձ կողմնորոշվելու և ընտրություն կատարելու կարևորության մասին… Այս ֆիլմը պատկանում է ֆիլմ- գլուխկոտրուկների  շարքին, երբ ամբողջ ընթացքում մտածում ես  տեսարանների հետևում թաքնված իմաստի մասին, փորձում ես հասկանալ  ինչն է իրական , իսկ ինչը՝  մտացածին…  Ֆիլմի վերջում էլ, ունենալով ֆիլմի իմաստի վերաբերյալ սեփական տեսանկյունը, այնուամենայնիվ փնտրում ես համացանցում ֆիլմի վերլուծությունը, քանի որ որոշ հարցերի պատասխանն ամեն դեպքում ակնհայտ չէ: Դիտել ֆիլմը Читать далее Թշնամի (Դետեկտիվ, թրիլլեր, 2013)

Ваша оценка:

Լավագույն սերիալները, որոնք դիտել եմ 2020 թվականի ընթացքում

2020 թվականի հետ ասոցացվող երևույթներից մեկը տանն անցկացրած մի «հավերժությունն» է: Եվ այդ «հավերժության» շնորհիվ նախորդ տարվա ընթացքում ես դիտել եմ բազմաթիվ հրաշալի սերալներ, որոնցից այսօր ընտրում և ձեզ եմ ներկայացնում լավագույնները: Скажы мне правду Tайны Элизы Утреннее шоу Аббатство Даунтон Современная любовь Альфонс / По расчету Ամենուր բռնկվում են հրդեհներ Ինչու՞ են սպանում կանայք Читать далее Լավագույն սերիալները, որոնք դիտել եմ 2020 թվականի ընթացքում

Ваша оценка:

2020 թվականի ընթացքում իմ դիտած 10 լավագույն ֆիլմերը

2020 թվականն, անկասկած, տարբերվող էր բոլորի համար ամբողջ աշխարհում:  Ավանդական հանգիստն ու ճանապարհորդությունը փոխարինվեցին շատ այլ զբաղմունքներով: Ֆիլմասերների համար, անշուշտ, այդ զբաղմունքներից մեկը նոր ֆիլմերի բացահայտումն էր … Այս շրջանը (իհարկե, մինչև չարաբաստիկ աշունը) հիշվեց նաև ինձ համար սովորականից ավելի մեծ քանակությամբ լավ ֆիլմերով: Ահա, իմ դիտած ֆիլմերի բազմությունից դժվարությամբ ընտրում եմ լավագույն տասնյակը և սիրով ներկայացնում եմ ձեզ. Мы здесь больше не живем Любовь между строк Дневной свет Подальше от тебя Вечеринка Прекрасная эпоха Официантка Счастливое число Слевина Լավ ստախոսը Դերձակը Читать далее 2020 թվականի ընթացքում իմ դիտած 10 լավագույն ֆիլմերը

Ваша оценка: