В полночь в Магнолии. Мелодрама, 2020

« Ամանորյա հաճելի ֆիլմ, որը դեռևս չեմ տեսել»… Վստահ եմ, որ այսպիսի բան այսօր շատերն են որոնում… Ահա այն. Պոզիտիվություն և ռոմատիկա… Սերը՝ որպես ամանորյա նվեր… Հրաշալի թեթև ֆիլմ, որը կապահովի բարձր տրամադրություն հենց տարեսկզբին: Դիտել ֆիլմը Читать далее В полночь в Магнолии. Мелодрама, 2020

Ваша оценка:

Փարիզ-Մանհեթեն, ֆիլմ 2012

Որպես Վուդի Ալլենին պաշտող կինոսեր` այս ֆիլմի գոյության մասին իմանալուն պես այն ներառեցի «ընտրված և անպայման դիտելու ենթակա» ֆիլմերի շարքում … Եվ չեմ փոշմանում… Դրական,  բարի, հետաքրքիր և հաճույքով դիտվող ֆիլմ  դեղատանն աշխատող մի աղջկա մասին, ով բուժում է այցելուներին Վուդի Ալլենի ֆիլմերի միջոցով… Զվարճալի և միևնույն ժամանակ յուրահատուկ ասելիք ունեցող պատմություն, որը ձեզ կօգնի կտրվել օրվա հոգսերից՝ պարգևելով բացառապես դրական էմոցիաներ: Վայելեք: Եվ այս ֆիլմի դիտումից  հետո դուք անպայման կցանկանաք դիտել Վուդի Ալլենի ֆիլմերից մեկը կամ գուցե մի քանիսը: Ահա, մի քանի հրաշալի ֆիլմեր սիրելի ռեժիսորի կողմից՝ ներկայացված armineh.blog-ում:   Սենսացիա Անձրևոտ օր Նյու Յորքում Будь что будет Kолесо чудес … Читать далее Փարիզ-Մանհեթեն, ֆիլմ 2012

Ваша оценка:

Подальше от тебя

Ֆիլմն ինձ համար անսպասելիորեն լավն էր: Սյուժեյի առանցքում  բնավորությամբ ծայրահեղ տարբեր երկու քույրերի  հետաքրքիր և ոչ միանշանակ հարաբերություններն են: Ֆիլմը  փոխվել կարողանալու, միմյանց հասկանալու և ներելու մասին է… Թեև նշված է, որ ֆիլմը նաև կատակերգություն է, կարծում եմ՝ այստեղ կատակերգության տարր  չկա… Այն դրամա  է, որը դիտումը ձեզ միանշանակ բավականություն կպատճառի: Источник Читать далее Подальше от тебя

Ваша оценка:

Любовь между строк

Վիրտուալ աշխարհը փրկություն է նրանց համար, ում էմոցիոնալ կյանքը լճացել է… իսկ այդպիսիները քիչ չեն: Ֆիլմը կնոջ և տղամարդու միջև համացանցային հարաբերությունների մասին է… հարաբերություններ, որոնք ծագում են մեկ փոքրիկ վրիպակի պատճառով էլեկտրոնային գրագրության մեջ : Միևնույն ժամանակ,  այդ հարաբերություններն   իրական կյանքում անհնար են … Բայց ի՞նչ արժեք են ստանում պատահաբար ձևավորված հարաբերությունները …  Հնարավո՞ր է արդյոք տարանջատել վիրտուալ կյանքն իրականից և ապրել զուգահեռ երկու իրականություններում… Ֆիլմը պարզապես հոյակապ է… Լավագույններից թե՛ վիրտուալ հարաբերությունների, թե՛ ամուսնությունից դուրս սիրո վերաբերյալ ֆիլմերի շարքում: Դիտել ֆիլմը Читать далее Любовь между строк

Ваша оценка:

Скажы мне правду. Сериал.

Ռուսական մինի սերիալ… Հետաքրքրությամն դիտվող հոգեբանական դրամա Սերիալը սկսվում է  ամուսնական զույգի երջանիկ և անհոգ առօրեայի ներկայացումից, որը խաթարվում է այն պահին, երբ կինն ամուսնու մեքենայում գտնում է մի ատրիբուտ, որը կնոջ սրտում ամուսնու հավատարմության վերաբերյալ կասկածներ է առաջացնում… Իսկ հետո… իրադարձությունների զարգացում,  ոմանց համար՝ կանխատեսելի, ուրիշների համար՝ ոչ, ոմանց համար՝ սարսափելի ու անմարդկային, իսկ ուրիշների համար՝ հասկանալի ու բնական… Թեև ամուսնական անհավատարմության վերաբերյալ բազմաթիվ ֆիլմեր և սերիալներ են նկարահանված, այս մեկը առանձնանում է անհավատարմության մեջ ամուսնուն կասկածող կնոջ ապրումների և տառապանքի բացառիկ խորն ու մանրամասն նկարագրությամբ…  Միևնույն ժամանակ, որպես սերիալի թերություն կամ պարզապես ևս մեկ առանձնահատկություն նշեմ, որ սերիալը … Читать далее Скажы мне правду. Сериал.

Ваша оценка:

Джульетта

Մոր և դստեր ոչ միանշանակ հարաբերությունների խորիմաստ և հուզիչ պատմություն… Երբեմն դժվար է հասկանալ ամենահարազատ մարդկանց գործողությունների դրդապատճառները և չափազանց դժվար է ապրել առանց այդ հասկացման, ապրել՝  առանց արտահայտվելու հնարավորություն ունենալու և մի շարք կիսատ մնացած ու չբացահայտված հարցերի բեռով… Եվ, չնայած պատճառած ցավի խորությանը, ամենասիրելիներին չներելն անհնար է… Բարձրորակ և գրավիչ մթնոլորտով  ֆիլմ տաղանդավոր ռեժիսոր Ալմադովարից: Դիտել ֆիլմը Читать далее Джульетта

Ваша оценка:

Секрет (2020)

Բարի և լուսավոր պատմություն  դժվար օրերը հաղթահարելու ճանապարհի մասին, որը միշտ, յուրաքանչյուր իրավիճակում գոյություն ունի: Պարզապես հաճախ մենք ունենք  այն մեկի կարիքը, ով ցույց կտա մեզ այդ ճանապարհը, միգուցե և կանցնի այն մեզ հետ միասին: Իսկ այդ մեկը անպայման չէ, որ լինի որևէ մարդ, ում մենք կհանդիպենք կյանքում. այն կարող է լինել գիրք, բանաստեղծություն, երազ և այլն… Կամ, օրինակ՝ այդ մեկը կարող է ձեզ համար այսօր լինել հենց այս ֆիլմը… Բարի կինոդիտում և անսահման դրական էմոցիաներ եմ մաղթում… Դիտել ֆիլմը Читать далее Секрет (2020)

Ваша оценка:

Tайны Элизы

Ասում են՝ հոգիները չեն համբարձվում մինչև խաղաղություն ձեռք չբերեն… Մեկ շնչով նայվող միստիկական դետեկտիվ՝ բաղկացած 6 սերիայից: Սերիալը ներկայացնում է 3 տարբեր ժամանակաշրջանում և միևնույն տանը բնակվող 3 ընտանիքների պատմություն՝ փոխկապակցված միմյանց  հետ տարիներ առաջ տեղի ունեցած փոքրիկ աղջկա մահված առեղծվածով: Այս սերիալը միստիկական է, բայց այստեղ միայն գերբնականը չէ, որ շեշտադրվում է. սերիալում հոյակապ արտահայտված են հերոսների զգացողությունները, կյանքի տարբեր իրավիճակները, մարդկային ցավն ու ուժը… Սերիալը թեև մռայլ է, տխուր, որոշակի հատվածներում նույնիսկ վախենալու, այն կինոարվեստի հաջողված նմուշ է, որը միանշանակ խորհուրդ կտամ դիտել տվյալ ժանրը սիրողներին: Դիտել սերիալը Читать далее Tайны Элизы

Ваша оценка:

Դերձակը (Месть от кутюр фильм), 2015

Ֆիլմի հերոսուհին երկարատև բացակայությունից հետո վերադառնում է այնտեղ, ուր անցել է իր մանկությունը գտնվելու համար առողջական խնդիրներ ունեցող մոր կողքին և բացահայտելու 25 տարի առաջ պատահած առեղծվածային պատմությունը, որն ամբողջությամբ շրջել է իր կյանքը: Չնայած իր շուրջը տիրող թշնամական մթնոլորտին նա փորձում է գտնել որոշակիություն, խաղաղություն և երջանկություն… Այս պատմության ողբերգականությունն իրականում անսահման է… Միևնույն ժամանակ ֆիլմը ոչ թե թեթևաթափ է անում, այլ հակառակը՝ տալիս է ուժ և հավատ, որ կյանքում ամեն բանից հետո հնարավոր է ոտքի կանգնել և գնալ առաջ… Արժե դիտել… Читать далее Դերձակը (Месть от кутюр фильм), 2015

Ваша оценка: