Սենսացիա

Երբ պատահաբար «գտնում եմ» Վուդիի Ալենի որևէ ֆիլմ, որը դեռևս չեմ տեսել, անասելի ուրախություն եմ ապրում… Գիտեմ, որ առաջիկա մեկուկես ժամն իմ կյանքում հաստատ լավ են անցնելու… Այդպես եղավ նաև այս ֆիլմի դեպքում: Գեղեցիկ և տաղանդավոր դերասաններ, էսթետիկ տեսարաններ, բարձրորակ հումոր: Ուրիշ ի՞նչ է պետք հաջողված երեկոյի համար Վայելեք Դիտել ֆիլմը Читать далее Սենսացիա

Ваша оценка:

Сериал Альфонс / По расчету

Բրիտանական սերիալ, 2019 թ. 6 սերիա՝ յուրաքանչյուրը 55 րոպե Բովանադակությունը. 60 տարեկան կնոջը լքում է ամուսինը՝ դավաճանելով մտերիմ ընկերուհու հետ: Սթրեսի մեջ գտնվող կինը հանդիպում է իրենից զգալի երիտասարդ տղամարդու, և նրանց հարաբերությունները գնալով լրջանում են: Կնոջ երեխաները չեն վստահում երիտասարդին և նրա զգացմունքների անկեղծությանը՝ կարծելով, թե երիտասարդն իրականում չի սիրում իրենց մորը, այլ որոշակի շահեր է հետապնդում: Կյանքին մոտ սերիալ, որը գուցե չպարգևի սուր էմոցիաներ, սակայն միանշանակորեն հաճելի նստվածք կթողնի և կյանքում որոշ կարևոր բաների մասին հիշելու և մտածելու առիթ կտա: Առանցքային թեման տարիքային մեծ տարբերությամբ մարդկանց միջև սիրային հարաբերություններն են. այն, թե ինչպես են այդպիսի հարաբերություններն ընկալվում հարազատների … Читать далее Сериал Альфонс / По расчету

Ваша оценка:

7 հրաշալի ֆիլմեր, որոնց վարկանիշն այդքան էլ բարձր չէ

Դեռևս չդիտած ֆիլմի մասին կարծիք կազմելիս՝ մենք մեծամասամբ առաջնորդվում ենք վարկանիշով. որքան բարձր է ֆիլմի վարկանիշը, այնքան մեծ են սպասումները ֆիլմից: Այս մոտեցումը միանգամայն արդարացված է. լավ ֆիլմով տպավորվում են, լավ ֆիլմի մասին բոլորին պատմում են, լավ ֆիլմի մասին ամենուր խոսում են… արդյունքում՝ լավ ֆիլմը շատերն են դիտում: Լավ ֆիլմերը մեծ աղմուկ են բարձրացնում… Սակայն ոչ միշտ… Եվ այսօր ես ներկայացնում եմ 7 հրաշալի ֆիլմեր, որոնք մեծ աղմուկ չեն բարձրացրել, որոնց վարկանիշը թույլ չի տալիս անգամ մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ֆիլմի մասին է խոսքը… Ահա այս ֆիլմերը՝ յուրահատուկ, խորիմաստ և տպավորիչ… Стрекоза Море деревьев Гитара На берегу Люсия и … Читать далее 7 հրաշալի ֆիլմեր, որոնց վարկանիշն այդքան էլ բարձր չէ

Ваша оценка:

Махабхарата

267 սերիա… յուրաքանչյուրը մոտ 20 րոպե… Ահա թե ինչու վերջին շաբաթների ընթացքում իմ բլոգը անհամեմատ ավելի պասիվ էր… Բոլոր ֆիլմերի և գրքերի համար նախստեսված ժամանակը ես տրամադրել եմ Махабхарата-ին, և դա իմ կյանքի ամենաարդյունավետ ժամանակահատվածներից էր: Махабхарата-ն պարզապես սերիալ չէ… Այն վեդայսկան էպոս է՝ հոգևոր գիտելիքի հզոր աղբյուր, ամբողջական, խորն ու համակարգված հոգևոր ուսմունք։ Махабхарата-ն դեղամիջոց է, որը կարող է օգնել մոլորված հոգիներին և ոգևորել ճիշտ ճանապարհի վրա գտնվողներին: Եվ այս անփոխարինելի գիտելիքի աղբյուրը մատչելի է բոլորի համար: Իսկ մնացածն ուսումնասիրեք ինքնուրույն: Ես էլ հուսամ, որ այս գրառման շնորհիվ մի քանի մարդ ևս իր կյանքը կհարստացի Махабхарата-ով: Դիտել Читать далее Махабхарата

Ваша оценка:

Անկանխատեսելի ավարտով և ցնցող սյուժեով 5 ֆիլմ, որոնք վերջերս եմ դիտել

Հաճախ ֆիլմի դիտումից մենք ցանկանում ենք ուժեղ տպավորություններ ստանալ… Այդ է պատճառը, որ ամենահաճախակի որոնվող ֆիլմերից են անկանխատեսելի ավարտով ֆիլմերը: Այսպիսի ֆիլմերից լավագույնները սովորաբար մեծ տարածում են ձեռքբերում և արագ դիտվում են ֆիլմասերների շրջանում… Արդյունքում ՝ բավական բարդ է գտնել անկանխատեսելի ավարտով ֆիլմ, որը դեռևս չես դիտել… Ահա այսօր ներկայացնում եմ անսպասելի և ցնցող հանգուցալուծմամբ 5 համեմատաբար նոր ֆիլմեր, որոնք ես «բացահայտել» եմ վերջին շաբաթների ընթացքում: Հուսով եմ՝ այս ցուցակում դուք ևս ձեզ համար գոնե մեկ նոր ֆիլմ կգտնեք: Բարի կինոդիտում եմ մաղթում: Девушка в тумане Дневной свет Счастливое число Слевина Поиск Լավ ստախոսը Читать далее Անկանխատեսելի ավարտով և ցնցող սյուժեով 5 ֆիլմ, որոնք վերջերս եմ դիտել

Ваша оценка:

Девушка в тумане

Լարված ընթացք, անսպասելի ավարտ, ցնցող սյուժե… այս ամենն առկա է դետեկտիվ և թրիլլեր ժանրի այս ֆիլմում… Չնայած այս ամենին և հիանալի մտահաղացմանը, ֆիլմն իր ավարտից հետո որոշակի կիսատության և անորոշության զգացողություն է թողնում… Կարծում եմ՝ ֆիլմի վերջաբանի մատուցումը կատարելագործման և մշակման կարիք ուներ ավելի ընկալելի և տրամաբանական լինելու համար: Հարգելի ֆիլմասերներ, խնդրում եմ դուք էլ դիտեք և կիսվեք ձեր տպավորություններով կամ եթե արդեն դիտել եք ֆիլմը, գրեք, թե ինչ կարծիք ունեք ֆիլմի մասին: Ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Девушка в тумане

Ваша оценка:

Дневной свет

Ընտանեկան հարաբերությունների և քրեական պատմության բարդ կծիք, որից ֆիլմի ամբողջ ընթացքում հերոսուհին փորձում է գլուխ հանել… և մեկը մեկին հաջորդող ապշեցուցիչ բացահայտումներ… Իսկ ֆիլմի հանգուցալուծումը փշաքաղվելու աստիճանի է հասցնում… Եթե դեռևս չեք դիտել այս ֆիլմը, միանշանակորեն առաջարկում եմ այն պահպանել ձեր ֆիլմադարանի «պատրաստվում եմ դիտել» կոչվող մասում: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Дневной свет

Ваша оценка:

Գարնան ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերը

Գարուն 2020.  տանն անցկացրած մի «հավերժություն»… և բազմաթիվ լավ ֆիլմեր, որոնցից առանձնացրել եմ լավագույն տասնյակը: Ահա, այդ ֆիլմերը. Мы здесь больше не живем  Вечеринка Прекрасная эпоха Լավ ստախոսը․ Searching (Поиск) Անձրևոտ օր Նյու Յորքում Счастливое число Слевина Счастье быть одной Беспомощный Սկանդալ Եվ այս երկու հրաշալի սերիալները. Ամենուր բռնկվում են հրդեհներ Ինչու՞ են սպանում կանայք Читать далее Գարնան ընթացքում իմ դիտած լավագույն ֆիլմերը

Ваша оценка:

Беспомощный

Երբեմն այնքան բարդ է հասկանալ հոգեկան հազվագյուտ հիվանդություն ունեցող մարդու վարքն ու գործողությունները, եթե դու ինքդ երբեք այդպիսի խնդրի հետ չես առնչվել: Եվ առավել դժվար է ապրել հասարակության մեջ այդպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, բայց, ինչ էլ որ պատահի, անչափ կարևոր է փորձել գտնել կյանքի, հավատի, ընկալումների հարմարավետ մոդել քո իսկ իրավիճակում և ապրել հենց այդ մոդելով… Այդ դեպքում հստակորեն ամեն ինչ ավելի լավ կլինի: Այս ֆիլմի հերոսը հենց այդպիսի խնդիրներ ունեցող երիտասարդ տղամարդ է, ով փորձում է ապրել լիարժեք կյանքով և լուծում գտնել իր խնդրին: Հանգիստ և հետաքրքիր ֆիլմ, որը մի շարք հարցերի վերաբերյալ մտորելու առիթ կտա… Читать далее Беспомощный

Ваша оценка: