Ամենուր բռնկվում են հրդեհներ

Սերիալն ուղղակի հոյակապ է… Երկու ծայրահեղ տարբեր կանանց կերպարներ, որոնք «պատերազմում» են միմյանց հետ… Մեկ նախադասությամբ՝ սերիալը բարոյականության սահմանների, մարդկային հարաբերությունների, ընտանեկան արժեքների և մայրության մասին է… Այս սերիալում առաջ քաշված հարցերը և ներկայացված կերպարները կարող ենք անվերջ քննարկվել: Իսկ կարծիքները ու վերլուծությունները, կարծում եմ, բազմազան կլինեն: Դիտել սերիալը Читать далее Ամենուր բռնկվում են հրդեհներ

Ваша оценка:

Мы здесь больше не живем

Լավագույն ֆիլմերից մեկը ամուսնական կյանքի մասին: Ի՞նչ ենք մենք սպասում ամուսնությունից. երջանկությու՞ն, հավերժ սե՞ր և անմար կի՞րք… Իսկ ի՞նչ է տալիս ամուսնությունն իրականում… Որտե՞ղ է մեր սխալը՝ մեր սպասումների մեջ, թե՞ ամուսնությունն ինքնին սխալ երևույթ է… Գուցե մենք պարզապես պետք է համապատասխանեցնենք մեր սպասումներն իրականությանը, և արդյունքում ամուսնությունը կլինի կյանքի կազմակերպման հարմարավետ ձև, և ոչ՝ հիասթափություն պատճառող մի բան: Այս ֆիլմն ամուսնական կյանքին վերաբերող այն աստիճան մերկ ճշմարտությունների մասին է, որոնք չեն քննարկվում անգամ մոտ ընկերուհիների շրջապատում, որոնք վարդագույն ակնոցների հետևում խոր պահված են բոլոր չամուսնացածների համար և որոնց վրա գիտակցորեն կամ անգիտակցորեն աչք են փակում ամուսնացածները: Հիասքանչ և միևնույն … Читать далее Мы здесь больше не живем

Ваша оценка:

Счастье быть одной.

Կյանքի բոլոր իրավիճակներում, բոլոր տարիքներում և բոլոր ժամանակներում մարդու ինքնավստահությունից շատ բան է կախված: Եվ այս հարցում չկան բացառություններ: Իսկ այս գեղեցիկ և հաճելի ֆիլմը ևս մեկ անգամ բոլորիս հիշեցնում է այդ մասին: Գրավիչ դերասանուհու մասնակցությամբ իտալական թեթև ֆիլմ առավելապես կանացի լսարանի համար: Վայելեք: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Счастье быть одной.

Ваша оценка:

Счастливое число Слевина

Ֆիլմարվեստի լավագույն նմուշներից մեկն անկանխատեսելի հանգուցալուծմամբ և խճճված սյուժեով ֆիլմերի սիրահարների համար… Եվ, ընդհանուր առմամբ, բարձրորակ ֆիլմ. լավ երաժշտությամբ, ձգող մթնոլորտով և տպավորիչ կերպարներով: Դիտել ֆիլմը Читать далее Счастливое число Слевина

Ваша оценка:

Вечеринка

Հոգեբանական դրամա կատակերգության թեթև արտահայտված երանգով: Հարաբերություններ… ընկերական, սիրային կամ պարզապես՝ մարդկային հարաբերություններ… գրեթե բոլորն ընդգրված են հարաբերություններում … բոլորը ձգտում են հարաբերություններ ունենալ: Իսկ հարաբերություններից երբեմն այնպիսի հանգույցներ են ձևավորվում, որոնք քանդելը բարդ աշխատանք է անգամ ամենալուսավոր ուղեղների համար: Ֆիլմի հերուսուհին բարձր պաշտոն ստանալու առիթը նշելու նպատակով իր տուն է հրավիրում մոտ ընկերներին: Սակայն ակնկալվող երեկույթը սպասվածից շատ ավելի թեժ է անցնում ՝ վերածվելով մեկը մյուսին հաջորդող ցնցող բացահայտումների… Յուրահատուկ ֆիլմ տվյալ ժանրի սիրահարների համար, որի դիտումը հնարավոր է սեփական հարաբերություններն այլ տեսանկյունից տեսնելու լավ առիթ լինի: Դիտել ֆիլմի թրեյլերը Դիտել ֆիլմը Читать далее Вечеринка

Ваша оценка:

La belle époque (Прекрасная эпоха). Հրաշալի ֆիլմ

Երբեմն մենք մնում ենք մեր անցյալի որևէ դրվագում, որևէ հանդիպման, որևէ երկխոսության, որևէ հայացքի մեջ․․․ Տարիներն անցնում են, փոխվում է ժամանակաշրջանը, փոխվում է ամեն ինչ, բայց մենք դեռ այդ դրվագում ենք, մտովի դեգերում ենք անցած ու գնացած օրերի մեջ․․․ Իսկ պատկերացնու՞մ եք, եթե մեզ թեկուզ մեկ օրով կամ մեկ ժամով հնարավորություն տրվեր վերադարնալ հենց այդտեղ․․․ նորից ապրել ու զգալ այն, ինչը չենք կարողանում բաց թողնել՝ այդ բույրը, այդ ձայնը, այդ երաժշտությունը և վերապրել բոլոր զգացողությունները․․․ գուցե վերադառնալու դեպքում մենք կարողանային դուրս գալ անցյալի այն դրվագից՝ մեկնընդմիշտ բաց թողնելով այն կամ գուցե․․․ Ո՞վ գիտի ինչ կլիներ։ Այս ֆիլմի հերոսին տրվում է … Читать далее La belle époque (Прекрасная эпоха). Հրաշալի ֆիլմ

Ваша оценка:

Մարտ ամսվա ընթացքում իմ դիտած ֆիլմերն ու սերալները

Մարտ ամսվա ընթացքում իմ ֆիլմադարանն ավելացավ երկու լավ սերիալով և մի քանի հետաքրքիր ֆիլմով։ Հատկապես մեծ բավականություն եմ ստացել «Լավ ստախոսը» ֆիլմի և «Ինչու՞ են սպանում կանայք» սերիալի դիտումից, որոնք էլ ոգևորությամբ առաջարկում եմ դիտել․․․ Ահա, մարտ ամսվա իմ ձեռքբերումները ֆիլմերի աշխարհում. Ինչու՞ են սպանում կանայք The Morning Show (Утреннее шоу) Սկանդալ Անձրևոտ օր Նյու Յորքում Լավ ստախոսը Searching (Поиск)․ Morning Glory (Доброе утро) Читать далее Մարտ ամսվա ընթացքում իմ դիտած ֆիլմերն ու սերալները

Ваша оценка:

Searching (Поиск)․ Ֆիլմ, որը լարված է պահում մինչև վերջին վայրկյանը

Պրեմիերա՝ 24 օգոստոսի, 2018 թ. (Ինդոնեզիա) Ռեժիսոր՝ Aneesh Chaganty Տևողությունը՝ 102 Ժանրեր՝ թրlիլլեր, դրամա, հոգեբանական թրիլեր Ֆիլմի սյուժեն հետևյալն է․ հայրը որոնում է իր տասնվեցամյա դստերն, ով անսպասելիորեն անհայտացել է։ Ֆիլմն առանձնանում է նկարահանման յուրահատուկ մոտեցմամբ․ ֆիլմի գլխավոր հերոսն, ում մենք հետևում ենք գրեթե 2 ժամ, համակարգչի մոնիտորն է․․․ Առաջին հայացքից թվում է, թե ֆիլմի դիտումն այս պարագայում կարող է անսովոր և անհետաքրքիր լինել․․․ Բայց՝ ԱՅԴՊԵՍ ՉԷ․սա ամենահետաքրքիր ֆիլմերից մեկն է, որը երևէ դիտել եմ․․․ Անկանխատեսելի սյուժետային լուծումներ, անսպասելի ավարտ, բացահայտումներ ֆիլմի գրեթե յուրաքանչյուր դրվագում․․․ Եվ ենթատեսքստում մշտապես հիշեցում դեռահասների ծնողներին․ «Ուշադիր եղեք ձեր երեխաների ներքին աշխարհի նկատմամբ»։ Դե, եթե … Читать далее Searching (Поиск)․ Ֆիլմ, որը լարված է պահում մինչև վերջին վայրկյանը

Ваша оценка:

3 ֆիլմ, որոնք մտորելու առիթ կտան հասարակությունում կնոջ դերի՝ երբեմն անհաղթահարելի բարդության մասին

Մարդկային կյանքի ամենաբարդ գործառույթը՝ երեխայի ծնունդը, խնամքն ու դաստիարակությունը, մեծամասամբ իրականացնում է կինը: Նախկինում այդ բարդ և պատասխանատու գործը տնային այլ հոգսերի հետ մեկտեղ կնոջ միակ գործառույթն էր… Իսկ ժամանակակից հասարակությունում կինը նաև գումար է վաստակում, ունի այլ առաքելություններ կյանքում: Ինչպես են կանայք գլուխ հանում իրենց վերագրված դերից, ինչպես են կարողանում չխելագարվել կամ էլ՝ ինչպես են խելագարվում: Այս 3 ֆիլմերի կիզակետում կինն է՝ իր այս բարդ գործառույթով և հոգեբանական ապրումներով: Я не знаю, как она делает это Талли Побег Читать далее 3 ֆիլմ, որոնք մտորելու առիթ կտան հասարակությունում կնոջ դերի՝ երբեմն անհաղթահարելի բարդության մասին

Ваша оценка: