Լավ ստախոսը․ ցնցող ֆիլմ

Պրեմիերա՝ 8 նոյեմբերի, 2019 թ. (Միացյալ Թագավորություն) Ռեժիսոր՝ Բիլ Կոնդոն Տևողությունը՝ 109 րոպե Ժանրեր՝ Թրիլլեր, դրամա, Քրեական ֆիլմ Մեծահասակ կինն ու տղամարդը ծանոթանում են ծանոթությունների կայքի միջոցով և պայմանավորվում հանդիպել։ Առաջին հայացքից սա ուղղակի հետաքրքության կայծ և հարաբերությունների սկիզբ է հակառակ սեռի ներկայացուցիչների միջև․․․ Սակայն ֆիլմի առաջին իսկ դրվագներից հասկանում ենք, որ, ոչ, այս հանդիպումն ու ծանոթությունն այլ, ավելի խորը ենթատեքստ ու նպատակներ է հետապնդում․․․ Իսկ թե որքան խորը՝ դժվար է պատկերացում կազմել մինչև ֆիլմի վերջին պահը․․․ Բարձրորակ, հոյակապ մտահաղացմամբ, անկանխատեսելի հանգուցալուծմամբ և իդեալական ավարտով ֆիլմ, որը մեծ բավականություն կպարգևի կինոյի սիրահարներին։ Դիտել ֆիլմը Читать далее Լավ ստախոսը․ ցնցող ֆիլմ

Ваша оценка:

Անձրևոտ օր Նյու Յորքում

Եվս մեկ ֆիլմ հանճարեղ ռեժիսորից… Եվս մեկ հաճելիագույն մեկ ու կես ժամ, որը պարգևել է մեզ Վուդի Ալենը: «Անձրևոտ օր Նյու Յորքում»-ը Վուդի Ալենի նոր ֆիլմն է՝ ինչպես միշտ պայծառ, թեթև, հումորով… Ֆիլմն ամբողջությամբ դիտվում է դրական տրամադրվածությամբ , իսկ ավարտին մոտ արդեն զգում ես ֆիլմի ողջ գեղեցկությունն ու իմաստը: Վայելեք: Դիտել ֆիլմը Читать далее Անձրևոտ օր Նյու Յորքում

Ваша оценка:

Սկանդալ

2019 թվականի ամենաաղմկահարույց ֆիլմերից մեկը՝ հիմնված իրական փաստերի վրա; Թեման՝ աշխատանքի վայրում կանանց նկատմամբ սեռական ոտնձգությունների դեմ պայքարն է: Թեման հին է ու հավերժական է, բայց և՝ ոչ միանշանակ: Աշխարհի շարժիչ ուժերն են փողն, իշխանությունն ու սեքսը, և մարդկային հարաբությունները կարգավորող փոխանակման տեսության համատեքստում այդ ռեսուրսների մշտական փոխանակումը միանգամայն բնական է: Եվ այս իրականությանը դժվար է որևէ գնահատական տալ: Թեման, իհարկե, երկար քննարկումների է ենթակա… բայց ոչ հիմա և ոչ այստեղ: Միայն նշեմ, որ ֆիլմն իսկապես լավն է. որակյալ և հետաքրքրությամբ դիտվող: Դիտել ֆիլմը Читать далее Սկանդալ

Ваша оценка:

Morning Glory (Доброе утро)

Նպատակասլաց և էներգիայով լի աղջկա մասին ֆիլմ, որը կդիտեք հաճույքով, տեղ-տեղ էլ՝ լիաթոք ծիծաղելով: Այս ֆիլմը հատկապես հետաքրքիր և բացառիկ է լրատվական դաշտի մասնագետների համար, քանի որ այն հրաշալի կերպով ներկայացնում է մեդիա ոլորտի ներքին խոհանոցն ու անցուդարձը: Թեթև և պոզիտիվ լինելով հանդերձ այս ֆիլմը նաև մի կարևոր հաղորդագրություն է պարունակում տողատակում, որը ես կձևակերպեի մոտավորապես այսպես. նվիրվել աշխատանքին իհարկե կարելի է, բայց պետք չէ մոռանալ կյանքի մյուս ոլորտների մասին… պահպանեք բալանս ամեն ինչում)) Դիտել ֆիլմը Читать далее Morning Glory (Доброе утро)

Ваша оценка:

Լավագույն մինի սերիալները՝ ներկայացված armineh.blog-ում

«Հայտնաբերել» մեկ լավ սերիալ համարժեք է մի քանի լավ ֆիլմ հայտնաբերելուն… Իսկ այդպիսի «հայտնագործությունները» հատկապես կարևոր են այն ժամանակահատվածում, երբ մեր ժամանցը հիմնականում տնային պայմաններում է անցնում: Այդ իսկ պատճառով այսօր ես իմ բլոգում ներկայացնում եմ մի քանի հրաշալի սերալներ, որոնք թույլ չեն տա, որ դուք ձանձրանաք:Եվ այդ սերիալները համեմատաբար կարճ են… Քանի որ երկար սերիալը ձեզ զրկելու է ոչ թե մի քանի, այլ շատ ավելի մեծ քանակությամբ լավ ֆիլմերից: Իսկ կինոսերների մեծ մասը պատրաստ չէ նման զոհողությունների, նույնիսկ եթե սերիալն իսկապես լավն է:Վայելեք այս սերիալները և կիսվեք տպավորություններով: Ինչու՞ են սպանում կանայք Ամենուր բռնկվում են հրդեհներ The Morning Show … Читать далее Լավագույն մինի սերիալները՝ ներկայացված armineh.blog-ում

Ваша оценка:

The Morning Show (Утреннее шоу)

Բնական, իրականությանը մոտ սերիալ հեռուստաընկերություններում աշխատանքային կյանքի մասին. նվիրում գործին, մրցակություն և փառասիրություն, կարիերայի աճ և սեռական ոտնձգություններ: Հետաքրքիր սերիալ գրավիչ դերասանների մասնակցությամբ, որի շնորհիվ մի քանի երեկո հստակ կիմանաք, թե ինչով զբաղվել: Դիտել սերիալը Читать далее The Morning Show (Утреннее шоу)

Ваша оценка:

10 հրաշալի ֆիլմեր, որոնց շնորհիվ դուք մի քանի ժամով կմոռանաք աշխարհում ամեն բանի մասին

Որպեսզի մի փոքր շեղվենք կորոնավիրուսի շուրջ տիրող տրամադրությունից և անվերջ մտքերից, այսօր ես ընտրել և ներկայացնում եմ այն ֆիլմերը, որոնք կապահովեն կլանված դիտում և հարուստ տպավորություններ: Դե,վայելեք… Kолесо чудес. Имя Королева сердец Я — начало. Стрекоза Море деревьев Раздражительность С 5 до 7. Время любовников Балкон с видом на море Он и она Читать далее 10 հրաշալի ֆիլմեր, որոնց շնորհիվ դուք մի քանի ժամով կմոռանաք աշխարհում ամեն բանի մասին

Ваша оценка:

«Ինչու՞ են սպանում կանայք» սերիալ

Այս հրաշալի սերիալը մի քանի օր տանն անցկացնելու հետևանքով ունեցած լավագույն ձեռքբերումս է: Ըստ վիճակագրության՝ բանտում նստած կանանց մեծամասնությունը բանտարկված է սպանության համար, իսկ ճնշող մեծամասնությունը՝ ամուսնուն սպանելու: Ինչու՞: Այս սերիալում զուգահեռաբար ներկայացում են 3 ժամանակաշրջան՝ 60ականներ, 80ականներ և մեր օրեր… 3 ընտանիքների պատմություններ՝ փոխկապակցված միմյանց հետ յուրահատուկ ձևով: Թեև սերիալում կա սպանություն, բայց սպանությունն ինքնին սյուժեի առանցքը չէ: Ես կասեի, որ սերիալը հարաբերությունների մասին է՝ ներկայացված ամենաբնական և հետաքրքիր կողմով, ընդ որում՝ յուրաքանչյուր ժամանակաշրջանի համար իր ուրույն գեղեցկությամբ: Եվ այս ամենը պատկերված և մատուցված է այնքան մեծ վարպետությամբ, որ սերիալն արժանի է ամենաբարձր գնահատականին: Այստեղ կա թե խորություն և … Читать далее «Ինչու՞ են սպանում կանայք» սերիալ

Ваша оценка:

I Don’t Know How She Does It (Я не знаю, как она делает это)

Թողարկման ամսաթիվը՝ 18 սեպտեմբերի, 2011 թ. (Հայաստան) Ռեժիսոր՝ Douglas McGrath Տևողությունը՝ 89 Սյուժեի հեղինակ՝ Allison Pearson Ժանրեր՝ Կինոկատակերգություն, ռոմանտիկ ֆիլմ Յուրաքանչյուրս ձգտում ենք հնարավորինս շատ բան հասցնել թե կյանքում առհասարակ, թե որևէ կոնկրետ ժամանակահատվածում՝ տարում, ամսում, օրում… Եթե որոշենք, որ թողնելու ենք այդ «ամեն ինչ հասցնելու» ձգտումը և ապրելու ենք մեզ համար հարմար արագությամբ, ստիպված ենք լինելու ընտրություն կատարել: Իսկ ընտրություն կատարելը բարդ է, հատկապես երբ ընտրում ես կյանքում կարևորագույն բաների միջև: Ֆիլմի հերոսուհին մայր է, կին և բարձր պաշտոն զբաղեցնող աշխատող միաժամանակ։ Ուրիշներին նրա կյանքը հիասքանչ է թվում, իսկ ամեն ինչ հասցնելու ունակությունը՝ հիացմունքի արժանի: Սակայն արդյո՞ք ամեն ինչ … Читать далее I Don’t Know How She Does It (Я не знаю, как она делает это)

Ваша оценка: