Շնորհավոր Նոր Տարի 2024

Երբ ես հայտնվում եմ մի իրավիճակում, որն իմ սրտով չէ, նախքան շտապելը կտրուկ քայլեր անել այն փոխելու ուղղությամբ, ես հանգիստ ու անշտապ ինձ երկու հարց եմ ուղղում. ի՞նչ է ասում այդ իրավիճակը կամ ի՞նչ դաս է այն իր հետ բերել: Այս հարցի պատասխանը ստանալուց հետո անցնում եմ երկրորդ հարցին. ինչպե՞ս այդ Դասը սովորել… Եվ հետո սկսում եմ գործել: Ու եթե մտքիս ուղղությունը ճիշտ է, իրավիճակն աստիճանաբար դուրս է մղվում իմ կյանքից, անգամ՝ առանց ուղղակի գործողությունների: Տարվա եղանակների հերթափոխի պես անխափան գործում է նաև տիեզերական այս օրենքը: Եվ այն բազմիցս գործել է իմ կյանքում 2023-ին: Եվ այդ փորձի շնորհիվ լիովին այլ … Читать далее Շնորհավոր Նոր Տարի 2024

Ваша оценка:

Ամենաճիշտ որոշումների կայացումը սկսվում է միտքը հանգստացնելուց…

Երբ ես հայտնվում եմ բազմաթիվ չլուծված հարցերի կենտրոնում և երբ պետք է կարևոր որոշումներ կայացնեմ, առաջին քայլը, որ անում եմ, մի պահ ոչինչ չանելն է: Ոչինչ չանելն ու չմտածելը ոչինչի մասին: Լինի այդ պահը ժամ, օր, թե շաբաթ… Այդպես եմ ես պատրաստում իմ միտքը Մեծ գործերից առաջ: Ես պարուրում եմ այն լռությամբ և լցնում հանգստության էներգիայով: Իսկ հետո, երբ միտքս հանգստացած է լինում, ես կամացուկ վերադարձնում եմ նրան ինձ հուզող հարցերը՝ ամենափոքրից մինչև մեծ… Եվ իմ հանգստացած միտքը սիրով ընդունում է դրանք ու տալիս ինձ լուծումներ: Լուծումներ, որոնք ամբողջական են, որոնք ընդունվում եմ ներդաշնակորեն, որոնք այլևս չեն առաջացնում ոչ մի … Читать далее Ամենաճիշտ որոշումների կայացումը սկսվում է միտքը հանգստացնելուց…

Ваша оценка:

Բնությունը ներդաշնակ է իր յուրաքանչյուր դրսևորմամբ

Այս տարվա իմ կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ ես սովորեցի սիրել տարին ամբողջությամբ՝ ձմռան առաջին օրից մինչև աշնան վերջին օրը, սիրեցի տարվա յուրաքանչյուր եղանակն իր հմայքով, յուրաքանչյուրը յուրովի, յուրաքանչյուրը հենց իր ստեղծած տրամադրության համար… Սիրեցի և գնահատեցի բնությունն իր բազմազանությամբ և հենց իր բազմազանության համար: Իսկ նախկինում ես տարվա չորս եղանակներից սիրում էի միայն ամառը… և գիտե՞ք, թե ինչ էի ստանում արդյունքում. աշուն, որն ինձ համար տխրություն էր զուտ, չափազանց երկար թվացող ձմեռ, որի ընթացքում օրերն էի միայն հաշվում, գարուն, որն ընդամենը սպասում էր, իսկ ամա՞ռը… ի՞նչ էր ամառը: Ամառն ընդամենը հիասթափություն էր, քանի որ այդ 3 ամիսներն ինչպես … Читать далее Բնությունը ներդաշնակ է իր յուրաքանչյուր դրսևորմամբ

Ваша оценка:

Կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում․․․

Որպես ամենահասարակ մի հարց մենք բոլորս իրար հաճախ հարցնում ենք. «Ի՞նչ նորություն ունես, ի՞նչ է փոխվել քո կյանքում»… Սակայն եթե ունենք 1-2 հարազատ հոգի, ում այս հարցին իսկապես կարող ենք պատասխանել, դա մեծ բախտավորություն է, քանի որ կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում, իսկ իրադարձություններն արտաքին աշխարհում ընդամենը դրանց ոչ պարտադիր հետևանքն են: Իմ ներքին փոփոխություններն ու զարգացումներն այն պրոցեսներն են, որոնց ես մեծագույն հետաքրքրությամբ և մշտապես հետևում եմ, որոնք երբեմն զարմացնում են ինձ, երբեմն՝ հիացնում, և միշտ՝ լիացնում և ավելի իմաստուն դարձնում: Դրանք իմ արժեքներն են, ցանկությունները, որոնց միջոցով ես ընկալում եմ կյանքն ամբողությամբ, որոնցով ես երբեմն վեր … Читать далее Կյանքի կարևորագույն իրադարձությունները կատարվում են մեր ներսում․․․

Ваша оценка:

Վերջին Քննության պահին

Կյանքում տեղի ունեցող փոփոխություններին այլ կերպ ենք վերաբերվում, երբ հիշում ենք, որ մահկանացու ենք: Այդ ժամանակ հասկանում ենք, որ խնդիրը ոչ թե ամեն բան ամեն գնով պահել փորձելու, այլ՝ բացթողնել սովորելու մեջ է: Եվ փոքր ու մեծ անխուսափելի կորուստներն ընկալում ենք որպես բացթողնելու կարևորագույն արվեստը քայլ առ քայլ սովորելու հրաշալի հնարավորություն: Չէ՞ որ այդ գիտելիքը Վերջին Քննության պահին ամենից շատ է պետք գալու: Читать далее Վերջին Քննության պահին

Ваша оценка:

Ես Իմ կյանքն եմ ապրում

Ես Իմ կյանքն եմ ապրում: Սա հաջողակ կյանքի միակ ձևն է, երջանիկ լինելու միակ հնարավորությունը, ինքնավստահության միակ հիմնավոր պատճառը: Ես Իմ կյանքն եմ ապրում: Գուցե ուրիշների կարծիքով՝ անիմաստ, դատարկ ու անհետաքրքիր, բայց իրականում՝ Միակ Իմաստալիցը: Ես Իմ կյանքն եմ ապրում՝ բազմաթիվ ուրիշներինը փորձելուց հետո. ավելի «հաջողակները», ավելի «գեղեցիկները», ավելի «լավերն» ու «նորաձևերը», բայց ինձ համար անհարմար, ինձ չսազող… Ես Իմ կյանքն եմ ապրում: Եվ այդ հրաշալի է… Այնտեղ իմ մարդիկ են, իմ անելիքները, իմ ուսուցիչները, իմ դասերը, իմ նպատակները, իմ դժվարություններն ու իմ մարտահրավերները: Այն հե՞շտ է: Ո՛չ: Բայց այն իմն է: Եվ այն չի կարող վատը լինել: Իսկ եթե … Читать далее Ես Իմ կյանքն եմ ապրում

Ваша оценка:

Միայնության մասին

Ուր էլ լինեմ, ում հետ էլ լինեմ, որքան էլ որ հաճելի գործով զբաղված լինեմ, միակ բանը, որին հավետ ձգտելու և միշտ կարոտելու եմ, իմ միայնությունն է՝ կապն իմ հոգու և սկզբնաղբյուրի հետ: Կյանքում տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի նշանակություն չունեն, քանի դեռ դրանք չեն գտել իրենց տեղն իմ ներաշխարհում: Եվ հենց ինքս ինձ հետ անցկացրած ժամանակի ընթացքում ես դրանք այնտեղ գիտակցված տեղավորում եմ, ներաշխարհս դասավորում եմ, մաքրում եմ, ավելորդից ազատում, գեղեցկացնում: Ու մտածում, թե ինչ անել այն ավելի հարստացնելու համար… ու այդ ուղղությամբ էլ որոշում հետագա քայլերս… Դրանից հետո էլ նորից վերադառնում և նորից ամեն բան վերադասավորում… Իսկ մաքրում և … Читать далее Միայնության մասին

Ваша оценка:

Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Հետադարձ հայացք գցելով իմ կյանքին՝ նկատել եմ, որ առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն։ Երբ «պետք է»-ն մտնում է հարաբերությունների դաշտ, «ուզում եմ»-ն այնտեղից աստիճանաբար դուրս է մղվում։ Եվ հարաբերությունները դատապարտվում են կործանման։ Սիրո դրսևորման լավագույն ձևը հանգիստ թողնելն է։ Մեծագույն բանը, որ կարող ենք տալ մեր սիրելի մարդկանց, ազատությունն է։ Читать далее Առավել ապրող են այն հարաբերությունները, որտեղ բացակայում է «պետք է»-ն

Ваша оценка:

Ցանկացած սնունդ, որը մենք ընդունում ենք, վիտամիններից բացի պարունակում է նաև էներգիա

Ցանկացած սնունդ, որը մենք ընդունում ենք, վիտամիններից բացի պարունակում է նաև էներգիա: Եվ դա նրա ամենակարևոր բաղադրիչն է: Այս առումով է, որ զավակի համար մոր պատրաստած սնունդն ամենաօգտակարն ու ամենահամեղն է: Այն լի է սիրո էներգիայով:Սիրող կնոջ պատրաստած ուտելիքն էլ առանձնահատուկ է իր ամուսնու համար: Այն կարող է տղամարդուն ուժ և վստահություն փոխանցել:Եթե որևէ հաստատության խոհարարը սիրում է իր աշխատանքը, այն լի է այցելուներով: Պատրաստողի էմոցիաներն արտացոլված են սննդի համի մեջ:Ցանկացած սնունդ մեզ է հասնում իր պատրաստման ճանապարհին առաջացած բոլոր տրամադրություններով և էմոցիաներով հանդերձ: Այդպես էլ մենք ընդունում ենք այն: Այդպիսին էլ սննդի ազդեցությունն է մեզ վրա: Իմանալով այս անվերապահ … Читать далее Ցանկացած սնունդ, որը մենք ընդունում ենք, վիտամիններից բացի պարունակում է նաև էներգիա

Ваша оценка: