Փոխանցելով 1000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ կարող եք ձեռք բերել գիրք !!!

Սիրելի ընթերցողներ, Նկարում պատկերվածն իմ հեղինակային գիրքն է: Գրքի էլեկտրոնային տարբերակը ևս հրատարակված է և մինչ այսօր վաճառվել է միայն էլեկտրոնային գրախանութներում:Այժմ այն կարող եք ձեռք բերել նաև հեղինակից: Պարզապես անհրաժեշտ է.— ուղարկել «Ժամադրություն մտքերի աշխարհում » բառերը 8000 համարին:— ուղարկված հաղորդագրության սքրինշոթը և Ձեր էլ հասցեն տեղադրել գրառման մեկնաբանությունում կամ ուղարկել ինձ անձնական նամակով: Օգնենք զինվորներին՝ նաև ընթերցելով… Читать далее Փոխանցելով 1000 դրամ «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ կարող եք ձեռք բերել գիրք !!!

Ваша оценка:

Պատերազմի մասին

Արցախի քաղաքներում բնակվող խաղաղ բնակչությանն օրեր շարունակ սպանելուց հետո այսօր Ադրբեջանական զորքերը ռմբակոծեցին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը՝ խորը ցավ պատճառելով յուրաքանչյուր հայի․․․Այո, այսօր յուրաքանչյուրը մեզանից մեծ կսկիծ ունի հոգում․․․ բայց քանդելով մեր եկեղեցին՝ դուք մեզ Աստծուց չհեռացրեցիք․․․Քանդելով մեր եկեղեցին՝ դուք շարեցիք մեր հաղթանակի վերջին ու ամենաամուր հիմնասյունը․․․Այո, մենք արդեն հաստատ հաղթելու ենք, քանի որ ձեր այս քայլով՝ դուք ինքներդ վերջնականապես Աստծուց երես թեքեցիք․․․Այսօր ամբողջ աշխարհն էլ կանգնի ձեր կողքին, Աստված ձեզ հետ էլ չի լինելու․․․Իսկ մեր եկեղեցին մենք էլի կկառուցենք, բայց դուք ձեր մեղքերը ո՞նց եք քավելու․․․Հայ ադրբեջանական պատերազմՕր 12-րդ Читать далее Պատերազմի մասին

Ваша оценка:

Բարև, ամառ 2020

Ինձ համար տարվա տոներից ամենասպասվածը, ամենավառը ու ամենաերկարատևը ԱՄԱՌ է կոչվում.. Այդպես եղել է միշտ. մանկությունից մինչև այսօր: Տարվա այս եղանակի հետ ասոցացվող ամեն ինչ տոնական է՝ ամառային մրգերից սկսած մինչև ճանապարհորդություններ… և, իհարկե, երեկոյան ժամանցն այգիներում և բացօթյա սրճարաններում, լրիվ նոր վայրերի այցելությունը, արձակուրդն ու գրքերը… Այս ամենի սպասումն իմ մխիթարանքն է տարվա մյուս երեք եղանակներին.. ապասում, որն ակտիվանում է ամեն տարի սկսած փետրվար ամսից, երբ ամառվան նախորդող ամիսներն ապրում ենք ամառային երազանքներով, ակնկալիքներով, նպատակներով ու պլաններով…Կարծում եմ, շատերի համար է այդպես:Եվ, ահա, տոնն արդեն սկսված է… Սակայն այս անգամ այն ուրիշ է լինելու, այն տարբերվելու է մեր կյանքի … Читать далее Բարև, ամառ 2020

Ваша оценка:

Այս օրերին…

Այս տունը, որում օրական 2-3 ժամ էի անցկացնում, այս օրերին դարձել է իմ ամբողջ աշխարհը… Իսկ աշխարհն իմ ավելի փոքր ու դատարկ չէ, քան նախկինում էր… ավելին՝ այս օրերին այն ավելի, քան երբևէ լեցուն է ու բազմազան: Այո, ֆիզիկապես սա տան 4 պատերն են, բայց որքան իրադարձություններ, մտքեր ու էմոցիաներ կան հիմա այստեղ. ես անվերջ կարդում եմ, դիտում եմ լավագույն ֆիլմերը… մտածում եմ, զգում, վերլուծում ու հասկանում… Նախկինում իմ աշխարհում այնքան շատ մարդ կար, որ ինքս ինձ համար գրեթե ժամանակ չէր մնում… Այս օրերին ես ինձանից կարոտս առա… Վերջապես ինձ համար հասանելի դարձավ այն, ինչը խեղդվում էր կյանքի ընդհանուր աղմուկում … Читать далее Այս օրերին…

Ваша оценка:

Շնորհավոր Ապրիլի 7

Սիրելի կանայք, Շնորհավորում եմ այս գեղեցիկ տոնի առթիվ՝ մաղթելով անսահման երջանկություն և ներդաշնակություն: Միշտ հիշեք, որ ինչ էլ պատահի, անհնար է գերագնահատել ձեր դերը ձեր տղամարդկանց և երեխաների կյանքում: Եվ որևէ մեկը, երբևէ չի կարող ձեզ արժանին փոխհատուցել: Ահա թեմային համահունչ այսօր առաջարկում եմ դիտել ֆիլմերի այս եռյակը: Читать далее Շնորհավոր Ապրիլի 7

Ваша оценка:

Այսուհետ armineh.blog-ում հրապարակվելու են նաև ձեր ուղարկած պատմվածքները

Հարգելի ընթերցողներ, Մեծածավալ ստեղծագործությունների հետ մեկտեղ ես այստեղ մշտապես հրապարակում եմ իմ կողմից բարձր գնահատականի արժանացած ծավալով փոքրիկ պատմվածքները: Փոքրիկ պատմվածքների պարբերական հրապարակումը, կարծում եմ, կարևոր է, քանի որ այդպիսով հնարավորություն է տրվում անգամ ամենածանրաբեռնված գրաֆիկն ունեցող ընթերցասերին ընդամենը մի քանի րոպե տրամադրելով ընթերցանությանը՝ վայելել որևէ լավ գրական ստեղծագործություն: Շարունակելով և զանգացնելով փոքրիկ ստեղծագործությունների հրապարակման ավանդույթը՝ այսուհետ իմ բլոգում առաջարկում եմ հրապարակել նաև ձեր սիրելի փոքրածավալ պատմվածքները, ընդ որում ՝ ինչպես հայտնի, այնպես էլ ոչ այդքան հայտնի ստեղծագործողների հեղինակած պատմվածքները, ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից գրողների գործերը: Եթե գրող եք, մեծ սիրով կներկայացնեմ իմ բլոգում նաև Ձեր իսկ հեղինակած պատմվածքները: … Читать далее Այսուհետ armineh.blog-ում հրապարակվելու են նաև ձեր ուղարկած պատմվածքները

Ваша оценка:

Նվիրում եմ գիրք

Հարգելի ընթերցասերներ, Այսօր գիրք նվիրելու օրն է: Շնորհավորում եմ Ձեզ այս հրաշալի օրվա կապակցությամբ և յուրաքանչյուրիդ նվիրում եմ այն էլեկտրոնային գիրքը, որը Դուք ինքներդ կընտրեք: Եվ, այսպես 1. այցելեք այստեղ և վայելեք մի քանի մեջբերումներ՝ բերված լավագույն գրքերից 2. ընտրեք այն մեկը, որը ամենաշատը կհավանեք 3. տեղադրեք մեջբերումը այս գրառման մեկնաբանություններում և շուտով համապատասխան գիրքը կստանաք նվեր Ձեր էլեկտրոնային հասցեին: Читать далее Նվիրում եմ գիրք

Ваша оценка:

Այսուհետ՝ նաև հումոր

Սիրելի ընթերցողներ Այսօր ծիծաղի օրն է՝ անգնահատելի մի զգացողության, որ պարգևել է մարդ էակին կյանքը… Գիտեք, ինչ-որ տեղ կարդացել եմ, որ թատերական ամենաբարդ ժանրը կոմեդիան է … Իսկապես, որքան հեշտ է մարդուն տխրեցնել, զարմացնել, շփոթեցնել, բայց անասելի դժվար է ծիծաղեցնելը… Ու անգնահատելի է նրանց ներդրումն աշխարհում, ովքեր օժտված են այնպիսի սուր հումորով , որպեսզի կերտեն այն, ինչը պարգևելու է լիաթոք ծիծաղ՝ մի քանի վայրկյան կամ րոպե երջանկության… Այսօր ես նշում եմ ապրիլի 1ը՝ ստեղծելով armineh.blog-ում նոր բաժին՝ Հումոր: Վսհատ եմ՝ մինչ այսօր բլոգիս էջերում շատերն են լուրջ մտորումների առիթ ունեցել, իսկ այսօրվանից կունենան հնարավորություն նաև լիաթոք ծիծաղելու… Ահա, և նոր … Читать далее Այսուհետ՝ նաև հումոր

Ваша оценка:

Ամանորյա նվեր ընթերցասերին

Սիրելի ընթերցող, Թող 2019 թվականը սկսվի Ձեր կյանքում ջերմությամբ, ժպիտներով, դրական լիցքերով և լի լինի այնպիսի պահերով, որոք կցանկանաք հավերժության վերածել… Իսկ ես այսօր փորձելու եմ իմ փոքրիկ ներդրումն ունենալ Ձեր օրը դրական էմոցիաներով լցնելու հարցում՝ նվիրելով Ձեզ այն էլեկտրոնային գիրքը, որը Դուք ինքներդ կընտրեք: Եվ, այսպես 1. այցելեք այստեղ և վայելեք մի քանի մեջբերումներ՝ բերված լավագույն գրքերից 2. ընտրեք այն մեկը, որը ամենաշատը կհավանեք 3. տեղադրեք մեջբերումը այս գրառման մեկնաբանություններում և շուտով համապատասխան գիրքը կստանաք նվեր Ձեր էլեկտրոնային հասցեին : Սկսենք տարին նաև լավ գրքերով 🙂 Читать далее Ամանորյա նվեր ընթերցասերին

Ваша оценка: