Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Գրողի կարևորագույն առաքելությունը մարդկային զգացմունքները նկարագրելն է։ Այս արվեստին ժամանակակից գրող Ռեյ Բրեդբերին լավագույնս է տիրապետում։ Եվ մեծագույն բավականություն է կարդալ Բրեդբերիի ստեղծագործությունները, հատկապես երբ նա գրում է սիրո մասին։ Ռեյ Բրեդբերիի այս 3 պատմվածքները վերաբերում են Սիրոն՝ իրական, մեծ, գեղեցիկ, մաքուր սիրոն, որն ընթերցողն, ասես, ինքն է զգում իր ողջ էությամբ։ Ընդ որում, խոսքը սիրո մասին է լայն իմաստով․ պատմվածքներից մեկի հերոսը կնոջ և տղամադու միջև սերն է, մյուսում խոսվում է ընկերների միջև սիրո մասին և երրորդ պատմվածքը վերաբերում է սիրոն արվեստի նկատմամբ։ Рассказ о любви Секрет мудрости Погожий день Читать далее Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Ваша оценка:

Ֆիլմեր ամուսնինների միջև բարդ հարաբերությունների մասին

Ամենալուրջ ճգնաժամն ամուսնությունն է, ամենաբարդ դուրս բերվող բանաձևն՝ ամուսնական կյանքում երջանիկ լինելու բանաձևը։ Թեև ամուսնությունը մինչ այսօր հասարակության կյանքի և սերնդափոխության միակ ինստիտուցիոնալ ձևն է, ամուսնությունն ինքնին հեռու է կատարյալ երևույթ լինելուց։ Մինչ ամուսնությունը մեր կյանքում կա միայն «Ես»- ը՝ իր կենսակերպով և արժեքներով, ամուսնությունից հետո հայտնվում է «Մենք»-ը։ Եվ շատերի համար ամուսնությունը հենց անցում է «Ես»-ից դեպի «Մենք»։ Այնինչ խնդիրը նրանում է, որ «Մենք»-ը չպետք է վերացնի կամ հիմնովին փոխի «Ես»-ը։ «Ես»-ը պետք է ապրի «Մենք»-ի մեջ ու «Մենք»-ին զուգահեռ։ Իսկ դա դժվար է․․․ Արդյունքում՝ ամուսնական կյանքը լի է կոնֆլիկտներով՝ թե ներքին և թե արտաքին, դժվարություններով ու անլուծելի թվացող … Читать далее Ֆիլմեր ամուսնինների միջև բարդ հարաբերությունների մասին

Ваша оценка:

Արձակուրդային օրերին կարդացած գրքերը

12 արձակուրդային օր․․․ Իհարկե կարճ ժամանակահատված է կյանքի ամենահավատարիմ սիրոն՝ ընթերցանությանը, տրվելու համար։ Այնուամենայնիվ, որտեղ էլ եղել եմ՝ տանը, զբոսայգում թե ծովափին, տեխնիկայի լավագույն նվաճումներից մեկը՝ քինդլը ինձ հետ է եղել: Արդյունքում, մի քանի նոր գրքերի մասին այսօր կարող եմ խոսել․ Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ» Այս գիրքը միանշանակորեն խորհուրդ կտամ ընթերցել նրանց, ովքեր հետաքրքրված են էզոտերիկայի ոլորտին վերաբերող գրականությամբ։ Մի փոքր ավելի մանրամասն գիրքը ներկայացրել եմ այստեղ։ Ռեյ Բրեդբերի «Քամի» Ռեյ Բրեդբերիի այս հիանալի ստեղծագործությունը փոխաբերություն է, որի հերոսը քամին է․․․ «Քամի»-ն թերևս պատմվածք է , որը կարող էր գրել միայն անսպառ երևակայությամբ օժտված գրողը և որը … Читать далее Արձակուրդային օրերին կարդացած գրքերը

Ваша оценка:

Լավագույն ֆիլմերն ամուսնական անհավատարմության մասին՝ ըստ armineh. blog-ի

Այս ֆիլմերը դաժանագույն սիրո և ուժեղագույն կրքի մասին են. այդպես կարելի է բնութագրել զգացմունքներն ամուսնությունից դուրս: Արտաամուսնական սերը դաժանագույնն է, քանի որ նրա համար ամենաբարձր գինն են վճարում, և ուժեղագույնն է այն պատճառով, որ նախապես իմանալով այդ գնի մասին չեն կարողանում դիմադրել կրքին: Թեև ֆիլմերն այս թեմայով, որն ամենաակտուալներից մեկն է մարդկային փոխհարաբերություններում, բազմաթիվ են, ես այսօր փորձել եմ առանձնացնել լավագույնները. ֆիլմեր, որոնք բազմակողմանի են ներկայացնում իրավիճակը և բոլոր կողմերի ապրումները, լավագույնս են հաղորդում հերոսների զգացողությունները, իմաստալից են և մտածելու բազմաթիվ հարցեր են թողնում… Ущерб Цена страсти Последствия Иллюзия любви Месть Неверная Безумие Алая буква Читать далее Լավագույն ֆիլմերն ամուսնական անհավատարմության մասին՝ ըստ armineh. blog-ի

Ваша оценка:

Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Մարդկանց միշտ հետաքրքրում է այն, ինչը չգիտեն… հատկապես երբ այդ չիմացածին անխուսափելիորեն առնչվելու են: Ահա թե ինչու միստիկայի թեմայով ֆիլմերն ամենաազդեցիկների շարքում են: Եվ այսօր այդ ամենաազդեցիկներից ես առանձնացրել եմ 5 լավագույնները. հրաշալի ֆիլմեր, որոնք փաստերի և ֆիլմը ստեղծողների երևակայության հետաքրքիր համադրության շնորհիվ անասելի ձգողականություն ու սարսուռ են առաջացնում միաժամանակ և անջնջելի հետք թողնում մեր ներաշխարհում։ Я — начало. Стрекоза Другие Пассажиры Шестое чувство Читать далее Միստիկայի մասին 5 լավագույն Ֆիլմերն՝ ըստ armineh.blog-ի

Ваша оценка:

Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Սիրելի աղջիկներ, Շնորհավորում եմ մեր բոլորիս Մարտի 8ը և հրաշալի տրամադրություն մաղթում: Եկեք սկսենք այս գեղեցիկ օրը վայելելով տողեր, որոնք մեծ պոետները մեզ են նվիրել: Евгений Евтушенко. Женщинам Ирина Самарина-Лабиринт. Сильная женщина тоже мечтает порой Евгений Евтушенко. Благодарность Ирина Самарина-Лабиринт. Чужая женщина — загадка для мужчины… Мария Куткар. Я не заметил, как она ушла. Ирина Самарина-Лабиринт. Опоздала согрешить… Читать далее Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Ваша оценка:

Իսկ ի՞նչ եթե «8» կարճամետրաժ ֆիլմում ներկայացվածն իրականություն լիներ

Ի՞նչ կլիներ, եթե իսկապես գոյություն ունենային դեղամիջոցներ, որոնց օգնությամբ հնարավոր լիներ մեկընդմիշտ հիշողությունից հանել Նրան: Կցանկանայի՞ք արդյոք: Այո, երբեմն Նա չափազանց մեծ տեղ կարող է գրավել մեր կյանքում: Բայց, ցավոք, ոչ թե մեր ֆիզիկական աշխարհում, այլ՝ մտքերում միայն: Ստացվում է՝ մտքերում կա, իսկ ֆիզիկական աշխարհում՝ ոչ: Շատ ենք ցանկանում ներդաշնակությունը վերականգնել՝ բերելով նրան նաև մեր ֆիզիկական աշխարհ: Բայց չի ստացվում, հնարավոր չէ… Մնում է միայն մի բան՝ հանել Նրան մեր մտքերից ևս: Բայց սա էլ, համաձայնեք, հեշտ չէ: Իսկ այսպիսի իրավիճակը շաատ է ցավեցնում և թույլ չի տալիս լիարժեք ապրել: Սակայն սա մի փուլ է, որն անցնում է… Անցնում է … Читать далее Իսկ ի՞նչ եթե «8» կարճամետրաժ ֆիլմում ներկայացվածն իրականություն լիներ

Ваша оценка:

Թեթև և հաճելի ընթացքով 9 ֆիլմ, որոնք լուրջ ասելիք ունեն

Որոշում ենք որևէ ֆիլմ նայել և փնտրում օրվա տրամադրությանը համապատասխանող որևէ բան․․․ մի օր դա կարող է լինել խորիմաստ ֆիլմ, մի բան, որը երկար կհիշվի և մտածելու առիթ կտա, երբեմն էլ ցանկանում ենք ֆիլմ դիտել առօրյա հոգսերից կտրվելու և դրական էմոցիաներ ստանալու համար, այլ խոսքերով՝ պարզապես թեթև մի բան ենք փնտրում․․․ թեթև, քանի որ պատրաստ չենք լարվելու և ծանր ապրումներ ունենալու։ Այդ ժամանակ, մտածում ենք․ «Ոչինչ, թող այսօր Ֆիլմարվեստը պարզապես մեր հաճելի ժամանցն ապահովի»: Իսկ ես այսօր իմ ֆիլմացանկից առանձնացրել և ձեզ եմ ներկայացնում այն ֆիլմերը, որոնք դիտման ընթացքում կպարգևեն միայն դրական էմոցիաներ և կմնան ձեզ հետ երկար իրենց իմաստի … Читать далее Թեթև և հաճելի ընթացքով 9 ֆիլմ, որոնք լուրջ ասելիք ունեն

Ваша оценка:

Գրականության 5 գլուխգործոց, որոնք կարելի է կարդալ րոպեների ընթացքում

Մի ճշմարտություն կա բոլոր նրանց համար, ում բախտ է վիճակված սիրել ընթերցանությունը․ լավ գիրքը չի կարելի մեծ ընդմիջումներով կարդալ․․․ Այլապես մենք զրկվում ենք այն ամենից, ինչը կարող էր մեզ պարգևել գիրքը։ Եվ իմանալով այս մասին՝ մենք, շաբաթներով, նույնիսկ ամիսներով չենք վերցնում մեր ձեռքը ոչ մի գիրք․․․ Չէ՞ որ կա աշխատանք, կան ուրիշ գործեր, որոնք թույլ չեն տա մի քանի օր նվիրել գրքին և զգալ, ընդունել գրքի պարգևը։ Սպասում ենք հարմար պահի, արձակուդի և այլն․․․ Եվ որքան մեծ բան ենք կորցնում։ Ես ինձ համար այս հարցին մխիթարություն եմ գտել գլուգործոցի արժեք ունեցող փոքրիկ ստեղծագործությունների մեջ։ Ահա, մի քանի այդպիսի պատմվածք, որոնք … Читать далее Գրականության 5 գլուխգործոց, որոնք կարելի է կարդալ րոպեների ընթացքում

Ваша оценка: