Ինչպես ստեղծել բլոգ

Ցանկանու՞մ եք Դուք էլ ունենալ այսպիսի բլոգ։ Եթե այո, ապա կարդացեք այս նյութը, քանի որ այն Ձեզ աջակցելու և Ձեր գործը տեխնիկապես հեշտացնելու համար է։ Ի սկզբանե չունենալով գիտելիքներ կայքերի/բլոգերի պատրաստման վերաբերյալ՝ ես ստեղծել եմ այս բլոգը լիովին ինքնուրույն՝ որոշ բաների համար ծախսելով ընդամենը մի քանի րոպե, որոշ բաների համար՝ ժամեր կամ գուցե ավելի երկար ժամանակ։ Եվ այդպես, այսօր որոշել եմ ինձպեսներին օգնող մի փոքր նյութ պատրաստել։ Այսպես, բլոգ պատրաստել ցանկացողների համար առաջին հարցը հետևյալն է․ ո՞ր հարթակն ընտրել։ Ես ընտրել եմ WordPress-ի հարթակը և բոլորովին չեմ փոշմանել։ WordPress-ը իրականում, լայն հնարավորություններ է ընձեռում՝ մեծ տարածք, հետաքրքիր տեխնիկական լուծումներ, բլոգն … Читать далее Ինչպես ստեղծել բլոգ

Ваша оценка:

«Место встречи» Ֆիլմի վերլուծություն

Ֆիլմը նայելու ընթացքում (գրեթե ամբողջ 1 ժամ 45 րոպեն) մտածել եմ, վերլուծել եմ ամեն դրվագ՝ փորձելով հասկանալ պատճառահետևանքային կապերը։ Իսկ ֆիլմի ավարտից հետո մի տեսակ դատարկություն էի զգում, ասես, ինչ-որ բան ինձ համար անավարտ էր։ Ասես այն բոլոր հարցերը, որոնց մասին ֆիլմը ստիպում էր ընթացքում մտածել, այդպես էլ անպատասխան մնացին ֆիլմի ավարտից հետո։ Պարզապես ես այլ սպասումներ ունեի։ Ես ակնկալում էի էզոտերիկ լուծում՝ կյանքի, ցանկությունների իրականացման վերաբերյալ․․․ Իսկ ֆիլմն այդ թեման չի էլ շոշոփում անգամ։ Ֆիլմը ավելի շոշափելի, ավելի պարզ բանի մասին է։ Աշխարհում չարիքը կա, եղել է և կլինի։ Իսկ ինչու՞։ Ոչ այն պատճառով, որ մարդիկ պարզապես հաճույք են … Читать далее «Место встречи» Ֆիլմի վերլուծություն

Ваша оценка: