Ֆիլմեր, որոնք ձեզ ուժեղ էմոցիաներ կպարգևեն

Կյանքը չափազանց միապաղաղ է առանց էմոցիաների։ Եվ անգամ բացասական էմոցիաները երբեմն նախընտրելի են էմոցիոնալ դատարկությունից։ Իսկ առօրեան ոչ միշտ է բազմազան և հետաքրքիր, և այս պարագայում մեր էմոցիոնալ բալանսը օգնում են պահպանել իրական կյանքից տարբերվող աղբյուրներից ստացված էմոցիաները… Եվ երբեմն երեկոյան դիտելու համար ֆիլմ փնտրելիս ցանկանում ենք հենց օրվա էմոցիոնալ բացը լրացնել: Ու փնտրում ենք ֆիլմեր, որոնք մեզ ուժեղ էմոցիաներ կպարգևեն: Այսպիսի ֆիլմերի յոթնյակ եմ այսօր առանձնացրել ես․ Ֆիլմեր, որոնք մի պահ մոռանալ կտան ամեն ինչ, ֆիլմեր, որոնք արտասովոր են, միստիկական, երբեմն էլ` ծայրահեղ բացասական, Ֆիլմեր, որոնք միանշանակ կունենան ցնցող ազդեցություն և անգամ՝ էմոցիոնալ շոկ կառաջացնեն։ ՀԳ: Հիշեք,սակայն, որ ուժեղ … Читать далее Ֆիլմեր, որոնք ձեզ ուժեղ էմոցիաներ կպարգևեն

Ваша оценка:

Громкая связь

Ինֆորմացիան զե՞նք է։ Այո։ Պարզապես երբեմն այդ զենքն ուղղված է հենց այն կրողի դեմ։ Եվ միշտ չէ, որ բարի գործ է մարդուն ինֆորմացիայով զինելը։ Ֆիլմը հենց նույն «Идеальные незнакомцы» ֆիլմն է, ռուսական տարբերակը։ Դիտե՞լ եք այդ ֆիլմը։ Այս մեկն էլ դիտեք, նորից դիտեք։ Այս ֆիլմի տարբերակների առկայությունը հոյակապ առիթ է ֆիլմում հնչեցված երկխոսություններն ու գաղափարները մի քանի անգամ, կյանքի տարբեր ժամանակահատվսծներում լսելու և ընկալելու, չմոռանալու և պարբերաբար վերհիշելու համար։ Եվ ի վերջո, սա այն ֆիլմերից է, որում ասվածը հնարավոր է հենց Ձեզ և հենց այս պահին շատ անհրաժեշտ լինի։ Դիտել ֆիլմը Читать далее Громкая связь

Ваша оценка:

Հինգ հզոր ֆիլմ աներևակայելի սիրո մասին

Սիրո մասին բոլորն են լսել, շատերը՝ կարծում են, թե սիրել են, քչերն են իսկապես սիրել և միայն բացառիկները գիտեն ու հասկանում են, որ սերը սահմաններ չունի: Այսօր ես ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կինոարվեստի 5 գլուխգործոց, որտեղ լավագույնս է պատկերված սիրո անսահմանությունը… Խոսքը պարզապես սիրային պատմություններ ներկայացնող զգացմուքային ֆիլմերի մասին չէ: Այս հինգը ֆիլմեր են, որոնք սիրո ընկալման նոր հորիզոններ են բացում: Այստեղ սերը դրսևորվում է արտասովոր, շատերի համար ոչ միայն անծանոթ, այլև անընկալելի և գուցե անգամ՝ անընդունելի կերպով: Իսկ սերը հենց այն է, ինչ կա. այն չի ենթարկվում սահմանումների, չի տեղավորվում որևէ արժեհամակարգում և ընդունելի նորմերի շրջանակներում , չի սահմանափակվում … Читать далее Հինգ հզոր ֆիլմ աներևակայելի սիրո մասին

Ваша оценка:

Комета

Հարաբերությունները չեն ավարտվում այն ժամանակ, երբ մարդիկ բաժանվում են, հարաբերություններն ավարտվում են, երբ մարդիկ դադարում են մտածել իրար մասին: Իսկ չավարտված հարաբերություններից դրվագներն ու երկխոսությունները պարբերաբար վերարտադրվում են մեր մտքում, ապրված զգացմունքները նորից վերապրվում, հարաբերությունների անցյալն ու երևակայական ապագան այցելում են մեզ երազներում: Պարզապես մեր ենթագիտակցությունն է անցյալին մշտապես այլընտրանքներ որոնում՝ փորփրելով ցանկացած դրվագ, փորձելով փոխել որևէ բան՝ խոսք, շարժում, գործողություն… փոխել և այլ ուղղությամբ տանել ապագան… որն, ավաղ, արդեն ներկա է՝ չհարմարված, չհամակերպված ներկա… Չափազանց նուրբ, զգայական ֆիլմ, մի փոքր վերացական, ոչ ամենօրյա, ոչ ստանդարտ և ոչ բոլորի համար: Դիտել ֆիլմը Читать далее Комета

Ваша оценка:

Девушка из Дании

Ուժեղ ֆիլմ՝ հիմնված իրական պատմության վրա: Ֆիլմը առնչվում է չափազանց նուրբ թեմայի՝ սեռը փոխելու հարցին: Թեև նման ֆիլմերը դժվարությամբ են դիտվում, քանի որ արծարծվող թեման ինքնին ծայրահեղ զգացմունքներ կարող է առաջացնել, այս մեկն էկրանին կգամի նույնիսկ նրանց, ովքեր ոչ լոյալ են վերաբերում սեռափոխությանն առչվող ցանկացած հարցի և պատրաստ չեն որևէ բան լսել և ընկալել այդ թեմայով: «Девушка из Дании» ֆիլմում խորությամբ ներկայացված են անձի ապրումները՝ կապված բնության կողմից իրեն տրված սեռն ընկալելու, իր սեռին չհամապատասխանելու և այն փոխելու որոշման հետ: Այստեղ սեռափոխությունը ներկայացված է բազմակողմանիորեն ՝ ընդգրկելով թե՛ այն իրականացնող անձի զգացողությունները, թե՛ իր մտերիմների ապրումները, թե՛ հասարակության մոտեցումն ընդհանուր … Читать далее Девушка из Дании

Ваша оценка:

Любовник моей жены

Որևէ Ֆիլմ դիտելուց առաջ կարդում եմ ֆիլմի վերաբերյալ մեկնաբանությունները, ինչն ինձ գրեթե միշտ ապահովում է տվյալ ֆիլմի համար համապատասխան տրամադրվածությամբ։ Իսկ առանձնահատուկ հետաքրքրությամբ նայում եմ այն ֆիլմերը, որոնց վերաբերյալ մեկնաբանությունները խիստ հակասական են․․․ այս մեկն այդպիսի ֆիլմերից է։ «Հիմարություն, տարօրինակ ֆիլմ, ժամանակի զուր վատնում, թեթև կատակերգություն, հոյակապ ֆիլմ, իմաստուն ֆիլմ»․․․ Այս բոլորը , այո, այս ֆիլմի մասին է․․․ Եվ, գիտեք, մեկնաբանություններից յուրաքանչյուրի հեղինակին կարելի է հասկանալ․․․ Ամեն ինչ կախված է մեր նախնական սպասումներից․․․ Իսկ «Любовник моей жены»-ն, իրոք, սովորական ֆիլմ չէ․․․ Ֆիլմը ներկայացնում է հերոսի կյանքից մի փոքր հատված՝ միաձուլելով իրականն ու երևակայականը ․․․ Իսկ հետևե՞լ եք արդյոք Դուք ձեր … Читать далее Любовник моей жены

Ваша оценка:

12 գլուխգործոց ֆիլմեր armineh.blog-ից

Բլոգիս «Սիրելի ֆիլմեր» բաժնում այն ֆիլմերն են, որոնք դիտելուց հետո ոգևորությամբ առաջարկել եմ նաև ձեզ… Որոշ ֆիլմեր բարձր եմ գնահատել իրենց իմաստի համար, որոշները` պարգևած էմոցիաների, դիտողի ներաշխարհի վրա իրենց ազդեցության համար, որոշները` հմտորեն ստեղծված հետաքրքիր սյուժեի համար… Բայց գլուխգործոց առանց երկմտելու կանվանեմ առաջարկածս ֆիլմերից շատ քչերին միայն… Ինձ համար գլուխգործոց նշանակում է «ֆիլմը գնահատելու համար կարևոր ամեն ինչ մեկ ֆիլմի մեջ»… Իսկ ամենաառաջնայինը ունիկալ ասելիքն է և այնպիսի վարպետությամբ ստեղծված լինելը, որ դիտելուց հետո հիշողությանդ մեջ դրոշմվեն ընդմիշտ: Ահա, իմ բլոգում ներկայացված 47 ֆիլմերից 12ը՝ իմ գլուխգործոց ֆիլմերը Другие Ноэль Вики Кристина Барселона Гитара Последний отпуск На берегу Талли … Читать далее 12 գլուխգործոց ֆիլմեր armineh.blog-ից

Ваша оценка:

Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Սիրելի աղջիկներ, Շնորհավորում եմ մեր բոլորիս Մարտի 8ը և հրաշալի տրամադրություն մաղթում: Եկեք սկսենք այս գեղեցիկ օրը վայելելով տողեր, որոնք մեծ պոետները մեզ են նվիրել: Евгений Евтушенко. Женщинам Ирина Самарина-Лабиринт. Сильная женщина тоже мечтает порой Евгений Евтушенко. Благодарность Ирина Самарина-Лабиринт. Чужая женщина — загадка для мужчины… Мария Куткар. Я не заметил, как она ушла. Ирина Самарина-Лабиринт. Опоздала согрешить… Читать далее Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Ваша оценка:

Другие

Կլանող սյուժեով արտասովոր սերիալ նրանց համար, ում հետաքրքիր է այն, ինչն առօրեա կյանքում մեր ընկալմանը հասանելի չէ: Սերիալի հերոսները մարդիկ են, ովքեր տեսնում, զգում և կարողանում են ավելին, քան ուրիշները: Խոսքն էքստրասենսների մասին է: 4 սերունդ (50 ականներից մինչև մեր օրերը), 16 սերիա, յուրաքանչյուրը մոտ 50 րոպե․․․ Լինելով գերբնականի մասին՝ սերիալն իր ձևով և բովանդակությամբ լիովին իրատեսական է. այն գրավում է դիտողին միանգամից և պահպանում է լարվածությունն ամբողջ ընթացքում: Դիտել սերիալը Читать далее Другие

Ваша оценка: