Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Սիրելի աղջիկներ, Շնորհավորում եմ մեր բոլորիս Մարտի 8ը և հրաշալի տրամադրություն մաղթում: Եկեք սկսենք այս գեղեցիկ օրը վայելելով տողեր, որոնք մեծ պոետները մեզ են նվիրել: Евгений Евтушенко. Женщинам Ирина Самарина-Лабиринт. Сильная женщина тоже мечтает порой Евгений Евтушенко. Благодарность Ирина Самарина-Лабиринт. Чужая женщина — загадка для мужчины… Мария Куткар. Я не заметил, как она ушла. Ирина Самарина-Лабиринт. Опоздала согрешить… Читать далее Պոեզիա կանանց մասին և կանանց համար

Ваша оценка:

Անակնկալ ընթերցողին. վայելեք պոեզիա և ստացեք նվեր էլեկտրոնային գիրք

Հարգելի ընթերցող, Իմ բլոգի կարևոր առաքելություններից մեկը ընթերցասերին պարբերաբար հիշեցնելն է իր սիրելի զբաղմունքի՝ ընթերցանության մասին․․․ Չէ՞ որ մենք բոլորս տարված առօրեա գործերով մոռանում ենք, որ աշխարհում մեր ուշադրությանն արժանի այնքան գեղեցիկ բաներ կան․․․ Սիրում ենք պոեզիա, բայց չենք հիշում, թե երբ ենք վերջին անգամ մի գեղեցիկ բանաստեղծություն վայելել․․․ Սիրում ենք գեղարվեստական գրականություն, բայց մի օր բացահայտում ենք, որ դժվարությամբ ենք հիշում անգամ, թե որն է մեր կարդացած վերջին գիրքը ․․․ Այսօր ես մի հաճելի անակնկալ եմ պատրաստել ձեզ համար։ Ես ուզում եմ յուրքանչյուրիդ, ով հիմա այցելել է իմ բլոգը և կարդում է այս գրառումը, նվիրել ինձ դուր եկած 3 … Читать далее Անակնկալ ընթերցողին. վայելեք պոեզիա և ստացեք նվեր էլեկտրոնային գիրք

Ваша оценка:

Շառլ Ազնավուր․ Դեռ երեկ

Դեռ երեկ քսան տարեկան էի ՈՒ վատնում էի ժամանակը իմ, Խաղում կյանքի հետ, Ինչպես խաղում են հաճախ սիրո հետ, ՈՒ գիշերները ցերեկ դարձնում, Հաշվի չառնելով, որ կյանքս է անցնում ՈՒ հալվում է այս ժամանկի մեջ: Ես ծրագրեր կազմեցի բազում, որոնք այդպես էլ մնացին օդում, Եվ փայփաեցի ես այնքան հույսեր – այդ պատրանքները հոդս ցնդեցին, Ես մոլորվել եմ, հիմա չգիտեմ դեպի ուր գնամ, Եվ երկնքին եմ հայացքս հառել, բայց սիրտս արդեն հանձնել եմ հողին: Դեռ երեկ քսան տարեկան էի, ՈՒ մսխում եի ժամանակը իմ, Ես հույս ունեի կանգնեցնել նրան, Զսպել ու սանձել, ՈՒ առաջ անցնել նրանից անգամ, Բայց ես վազեցի, վազեցի … Читать далее Շառլ Ազնավուր․ Դեռ երեկ

Ваша оценка:

Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով»… Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով: Գնում ես, չես էլ ասում, Թե մեկ էլ երբ ես գալու, Եկար էլ, ի՞նչ իմանամ Ո՞ւմ մոտ ես մեղքդ լալու: Ներիր ինձ, դու իմ բարի, Իմ խելոք և իմ համառ, Հարկադիր այս ծիծաղի Եվ թաքուն լացի համար: Գնում ես, էլ ի՞նչ ասեմ, Սովոր եմ, կդիմանամ Թող կուրծքս մի քիչ ցավի, Որ սրտիս տեղն իմանամ: Մի տեսակ տագնապ կա, որ Չես ասի ոչ մի բառով, Ա՜խ, նորից «Բարի ճամփա», Ա՜խ նորից «Մնաս բարով».. Читать далее Համո Սահյան․ Չես ասի ոչ մի բառով

Ваша оценка:

Շառլ Ազնավուր. Ես` իմ անկյունում

Նա զննում է քեզ Հոնքերի տակից, Իսկ դու լարվում ես, Շարժվում անհանգիստ: Նրա հայացքը Փաղաքշում է քեզ, Իսկ քո պահվածքը Ասում է` դեմ չես: Ես` մի կողմ քաշված, Չեմ ասում ոչինչ, Բայց նկատում եմ ամեն, ամեն ինչ: Ես` մի կողմ քաշված, Լուռ զսպում եմ ինձ, Ավարտը միշտ էլ տխուր է մի քիչ: Նա տնտղում է քեզ Կրքոտ, ուշադիր, Դու` խրախուսում, Ժպտում սիրալիր: Նա քեզ է նայում, Ժպտում աներես, Իսկ դու` ափսոսում, Որ կողքիդ եմ ես: Ես` մի կողմ քաշված, Չեմ ասում ոչրինչ, Բայց նկատում եմ ձեր հնարքները: Ես` մի կողմ քաշված, Թաքցնել եմ փորձում Հոգիս ծվատող մութ կասկածները: Նա դիտում … Читать далее Շառլ Ազնավուր. Ես` իմ անկյունում

Ваша оценка:

Համո Սահյան․ Քո խոնարհ ջրկիրն եմ եղել

Քո խոնարհ ջրկիրն եմ եղել, Եղել եմ՝ և տերդ։ Ինչքան որ ուժերս ներել, Ներել եմ մեղքերդ։ Թե ինձ էլ լքել եմ մեն-մեկ, Չեմ լքել պատկերդ, Երեսով չեմ տվել երբեք Ուշացած պարտքերդ։ Երգել ես, լցվել եմ երգով, Իզուր է հերքելդ, Եվ թաքուն այրվել եմ, երբ որ Այրվել են վերքերդ։ Տվել եմ քեզ բախտս անխառ, Արևս, երկինքս Եվ ինչքս, որ մինչև անգամ Չունեի ես ինքս։ Տվել եմ,– չեմ առել ոչինչ, Շնորհ էր շիկնելդ, Եվ ոչինչ հարկավոր չէր ինձ, Հերիք էր լինելդ։ Ինձ համար հերիք էր արդեն Ժպտալդ ու լալդ, Երբ գալդ պարգև էր մի մեծ, Ուր մնաց մնալդ։ Եվ դարձյալ առնելիք չունեմ, … Читать далее Համո Սահյան․ Քո խոնարհ ջրկիրն եմ եղել

Ваша оценка:

Շառլ Ազնավուր. Իմ հուզիչ սեր

Դու ապրում ես հավերժական ու համր լռության մեջ, Ես կարդում եմ քո ժպիտը ու հայացքդ թարգմանում, Մեկնաբանում շարժումներդ, որ բալետ են սիրատենչ Քո լեզվով` ինձ անծանոթ, որ ձեռքերդ են պատմում: Ներկայացում մի հուզիչ. և ինձ համար են միայն Քո ժեստերը հիասքանչ, որոնք նույնը չեն երբեք. Երբ “Սիրում եմ” շշնջում են քո նուրբ մատները անձայն, Ինձ թվում է, թե լսում եմ քո ձայնը, ինչպես մի երգ: Քանզի ոչ մի ճար չունեմ քեզ այլ կերպ հասկանալու, Եվ ինձ օգնել չի կարող ոչ մի լեզվի բառարան, Ես փորձում եմ սովորել շարժումների քո լեզուն, Որ քո կողքին ինձ չզգամ անծանոթ օտարական: Իմ ջանքերը տեսնելով` … Читать далее Շառլ Ազնավուր. Իմ հուզիչ սեր

Ваша оценка:

ՄՆԱ՜

Մնա՜, Էլի՜ մնա, Մնա ինձ հետ, Մարմնիս վրա, Ձեռքերիս մեջ Թեւատարած, Բավարարված, Խենթ ու խելառ, Ու հեւասպառ: Մնա սիրով Ու նվաղած, Եվ գիշերով Ցանկապատված, Սրտիս վրա, Առանց ամոթ, Մնա կրքոտ Մերկ համարյա: Այդպես մնա, Չհագեցած, Կյանքիս վրա, Ձեռքս սեղմած, Գիսախռիվ, Մարմնակործան, Հեզ, անխռով, Ու ինքնիշխան: Այսետղ մնա, Բառ մի ասա, Հրճվիր, ցնծա, Մաշկիս վրա, Հույսի գրկում Ու գիշերվա, Մինչև դրսում, Լույսը բացվեր, Իմ սե՜ր, իմ սե՜ր… Շառլ Ազնավուր Читать далее ՄՆԱ՜

Ваша оценка:

Համո Սահյան․ Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

Oվկիանոսները ելնում են ափից Եվ պատառոտում իրենց անխնա… Խելագարվել է կյանքը տագնապից, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խաղաղ օրերը գնում են ձեռից, Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա: Խելագարվել է աշխարհն իմ խելքից , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա Խելագարվել են ցորեն ու բողբոջ, Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա, Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Աչքերը չռել իմ հոգու վրա… Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա: Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց, Խելագարվածներ մոտիկ ու … Читать далее Համո Սահյան․ Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

Ваша оценка: