Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես, Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես… Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը … Читать далее Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Ваша оценка:

Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին, Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Իմացիր որ էլ երեսով չտաս, Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ, Որ դու աշխարում նեղություն չզգաս: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Լռել եմ, տարել, ներել, համբերել… Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ, Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին. Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Читать далее Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ваша оценка:

Պարույր Սևակ. Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը

Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս էլ չգիտեմ. “Արդյոք քեզ եր՞բ եմ, ե՞րբ եմ տեսնելու… Ձմե՛ռ ու ամա՜ռ, Աշո՛ւն ու գարո՜ւն… Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը, Այն հինգերորդը…” Նա՞ է գրում ինձ Թե՞ ես եմ գրում իմ հարազատին՝ Ինքս ել չգիտեմ. “Դու նկատե՞լ ես. ձմեռ ժամանակ Անհնարին է անցնել անտառի այն ծանոթ տեղով, Որով անցել ես ամռան օրերին, Քանի որ ցրտից սաստիկ կուչ գալով Ու ձյան բեռան տակ ճկվելով խղճուկ` Ոստ ու ճյուղերը փակում են ճամպադ, Իսկ մթնշաղին կամ աղջամուղջին` Ճանկռում են դեմքդ, Աչքիդ սպառնում: Ես քայլում էի աղջամուղջի մեջ, Ու քայլում էի նաև … Читать далее Պարույր Սևակ. Իսկ ո՞ւր է տարվա մե՛ր եղանակը

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Անծանոթներ ենք մենք իրար

Անծանոթներ ենք մենք իրար, Եվ փողոցում հանդիպելիս Ես չեմ տեսնում դեմքիդ վրա Քո ժպիտը այն լուսերիզ, Որով գիտես դու ողջունել Ծանոթներին քո բախտավոր. -Ես այդ թովիչ բախտը չունեմ, Անծանո՛թ ենք և հեռավո՜ր: Բայց երբ հանկարծ այգում, մայթում Հանդիպում ենք, ամեն անգամ Կեռ թարթիչներդ ես դու թարթում Ու նայում ես ինձ մի վայրկյան Այնպե՜ս, կարծես պատահաբա՛ր, Եվ… հիշելով ինչ-որ մի բան (Իբր մի բան ես ստուգում), Պայուսակդ ես բացում-փակում: Անծանոթ ենք իրար: Սակայն Հանդիպում ենք երբ մենք հանկարծ, Ես էլ մի պահ, գեթ մի վայրկյան Կանգ եմ առնում, որ իբր թե Գլանակս վառեմ հանգած (Գլանակս՝ վառվա՜ծ արդեն)… Եվ… քայլում ենք այնուհետև … Читать далее Պարույր Սևակ․ Անծանոթներ ենք մենք իրար

Ваша оценка: