Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Չարտասանված տխուր խոսքեր, Որ դողում եք անպատասխան, Ես սիրում եմ ձեզ, տխուր խոսքեր, Ձեր թրթիռը կախարդական։ Խենթ հուզումի անուշ խոսքեր, Պաղ մարդոցից խորը պահված, Անջատման պես տխուր խոսքեր, Հոգուս լույսեր մթնշաղվա՜ծ… Դուք այրում եք, սիրո խոսքեր, Կարոտիս պես սիրտըս մորմոք Ձեզ չի գգվի, տխուր խոսքեր, Ցուրտ աշխարհում ո՛չ ոք, ո՛չ ոք… Չարտասանված տխուր խոսքեր, Դուք չեք մեռել, դուք չե՛ք մեռնի, Դուք այրում եք, սիրո խոսքեր, Որպես խայթը սեւ եղեռնի… Читать далее Վահան Տերյան. Չարտասանված տխուր խոսքեր

Ваша оценка:

Վահան Տերյան. Fatum

Կախարդական մի շղթա կա երկնքում՝ Աներևույթ, որպես ցավը խոր հոգու. Իջնում է նա հուշիկ, որպես իրիկուն, Օղակելով լույս աստղերը մեկ֊մեկու։ Մեղմ գիշերի գեղագանգուր երազում՝ Այն աստղերը, որպես մոմեր սրբազան, Առկայծում են կարոտագին, երազուն՝ Հավերժաբար իրար կապված և բաժան։ Ես ու դու էլ շղթայված ենք իրարու. Կարոտավառ երազում ենք միշտ իրար, Միշտ իրար հետ, բայց միշտ բաժան և հեռու, Աստղերի պես և՛ հարազատ, և՛ օտար… Читать далее Վահան Տերյան. Fatum

Ваша оценка:

Վահան Տերյան․ Կարոտ

Իմ անվերջ ճամփի տանջանքից հոգնած՝ Ես ննջել էի ոսկեղեն արտում. Ու ճչաց սիրտըս վայելքից անկարծ — Թվաց որ մեկը կանչում է տրտում… Եվ ես արթնացա խնդության ցավից .— Գիշերվա հովն էր լալիս դաշտերում, Մութ հեռաստանն էր դժկամ նայում ինձ, Մենակությունն էր քարի պես լռում… Читать далее Վահան Տերյան․ Կարոտ

Ваша оценка:

Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Երեկոն վառեց լույսեր դժգունակ. Մութը հյուսում է տրտմության ժանյակ, Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում. — Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ… Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ, Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ. Հավետ լռում է մի տխուր խորհուրդ, Վառվում է հավետ մի անանց կարոտ — Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ… Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,— Ւմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ. Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ, Արևի ցոլքն է լուսնյակը տրտում. — Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ։ Читать далее Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

Ваша оценка:

Վահան Տերյան․ Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև … Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին… Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ինչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում… Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս… Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն… Читать далее Վահան Տերյան․ Աշնան մեղեդի

Ваша оценка:

Եղիշե Չարենց. Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար, Ես երազեցի արեւի մասին: Շուրջս ո՛չ մի ձայն ու շշուկ չկար – Գունատ էր շուրջս՝ գիշեր ու լուսին: Ես երազեցի արեւի ոսկին, Տենչացի նրա հրաշքը խնդուն՝ Ուզեցի սիրել շշուկն իմաստուն՝ Արեւանման, արնավառ խոսքի, – Բայց շուրջս այնպես գունատ էր, տկար – Խոսքեր չկային, ու արեւ չկար … Читать далее Եղիշե Չարենց. Գիշերն ամբողջ հիվանդ, խելագար

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում, Որ գնում ենք խանութներում գինի ու հաց, Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն, Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.- Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր – Մոռանալով աշխարհային չարը, բարին՝ Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր – Ու կնայենք Հարդագողի ճանապարհին… Читать далее Եղիշե Չարենց․ Մենք բոլորս, որ գնում ենք

Ваша оценка:

Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի, Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ: Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝ Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով: գուցե աշխարհում, դուրսը մեկը կա, Որ ապրում է իմ անուրախ կյանքով: Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ, Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին – Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝ Նետված աշխարհի անսուտ երազին: Գուցե՝ ապրելով նրա երազում՝ Երգում եմ նրա տագնապները խոր – Եվ թվում է ինձ աշխարհի մուժում, Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: – Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր, Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր. – Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր: – Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝ Ողջունում եմ … Читать далее Եղիշե Չարենց․ Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի

Ваша оценка:

Վահան Տերյան․ Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում, Դու դեռ ապրում ես երազի նման. — Բայց չէ՞ որ միշտ էլ երազ էր միայն Պայծառ պատկերըդ այս անապատում… Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել Ես ամենուրեք քե՛զ եմ որոնում. Դու, երազների լուսե օրրանում՝ Անո՛ւրջ, որ գուցե բնավ չես եղել… Քեզ իմ կարոտի կսկիծն է վառել Երազանքներում իմ նվիրական. Իմ քույր, իմ դահիճ, իմ սուրբ սիրեկան, Ես քեզ սիրում եմ, դու դեռ չես մեռել… Читать далее Վահան Տերյան․ Դու դեռ չես մեռել իմ հիվանդ սրտում

Ваша оценка: