Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ուշ գիշեր է, ու ես՝ անքուն, Ու ես՝ նորից քեզնից բաժան: Ժամացույցն է ինձ հետ տնքում, Վայրկյանները թվում են ժամ: Թվում է, թե անտես մի ձեռք, Ծանըր, ինչպես ձուլված կապար, Սրտի՛ս, սրտի՛ս, սրտի՛ս իջել Ու ճմլում է անգթաբար: Ու ցավում է… Բայց սպասի՛ր. Քեզնից, անգի՛ն, չեմ գանգատվում: Լավ է լինել և ցաված սիրտ, Բայց ոչ անսեր, անսեր-տրտում: Չեմ գանգատվում: Քաղցր է այնպես Դժվար սիրուդ խայտանքն զգալ, Մութ բիբերիդ փայլով հարբել, Հարբել – և էլ խելքի չգալ. Զգալ, որ դու իմն ես հեռվում Ցավով, սիրով, կարոտներով, Որ նույն հրով դու ես վառվում, Հովանում ես նույն հովերով. Զգալ, որ ես տրվել եմ … Читать далее Պարույր Սևակ․ Առանց քեզ

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Կամ հեռացիր, կամ արի

Ի՜նչ ես տանջում. կամ թո՛ւյլ եղիր, կամ արի՛- Կամ հեռացի՛ր, ընդմիշտ գնա՜, կամ արի՛: Թե չէ՝ այդպես դու նման ես չփլված, Բայց ուր որ է գլխիս թափվող կամարի։ Читать далее Պարույր Սևակ․ Կամ հեռացիր, կամ արի

Ваша оценка:

Սիլվա Կապուտիկյան.Դու հեռացար…

Դու հեռացար… Բայց ես գիտե’մ, ես գիտե’մ, Ո’ւր էլ գնաս, ես քեզ հե՜տ եմ, ես կգամ. Քո հոգու մեջ ես այնքա՜ն շատ կամ արդեն, Որ էլ այնտեղ ուրիշներին տեղ չկա… Հազար աչքե՜ր հուրհրան քո առաջին` Ե’ս կնայեմ աչքից ամեն աղջկա. Ո’վ էլ խոսի` քեզ հետ իմ ձայնը կգա, Իմ շշու՜նջը կփարվի քո ականջին: Էլեկտրավար փողոցներով երբ քայլես` Իմ հայացքը քեզ կցոլա լամպից լամպ. Ծառերի թավ թավիչները դիպչեն քեզ` Հոգնած դեմքդ կշոյեն ի’մ քնքշությամբ: Տուն գաս նորից, քո գրքերի մեջ սուզվես` Թղթերիդ մեջ ե’ս կերևամ վերստին, Ծխախոտի ծու~խ կդառնամ քո շուրթին, Լուսամուտից զեփյուռի հետ կգամ ներս: Լուսամուտդ փակես` մրրի’կ կլինեմ, Հո’ղմ … Читать далее Սիլվա Կապուտիկյան.Դու հեռացար…

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Խաբկանք

Իրիկունն է իջնում: Արևը հանգչում է, Գիշերվա մութ շունչն է խստանում: Մթան հետ գալիս ես, հայացքով կանչում ես Եվ վայելք ու սեր ես խոստանում: Լույսերը վառվում են: Դու լույսըս մարում ես (Ուզում ես, որ նստենք մթան մեջ), Մերթ տալիս անունըս, մերթ կրկին լռում ես, Տիրաբար շրջում ես իմ տան մեջ: Գալիս է գիշերը: Փակում եմ փեղկերը (Չմրսես գիշերվա պաղ հովում): Կարծես թե մեր հանդեպ իր գործած մեղքերը Զղջալով ՝ ինքը կյանքն է քավում… Չէ՛, սո՜ւտ է. մենա՛կ եմ, առա՛նց քեզ, առանձի՛ն, Եվ այս էլ խաբկանք է մի ոսկե, Որով դու խաբվելով ապրում ես առանց ինձ, Եվ ես էլ… չեմ մեռնում … Читать далее Պարույր Սևակ․ Խաբկանք

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Ոսկին վերստին ոսկի է մնում

Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ, Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Ուզում եմ ասել. -Գթասի՛րտ եղեք, Եղեք ողորմա՜ծ, Մարդու նկատմամբ մա՛րդ եղեք, մարդի՜կ: Ու երբ չգործած մեղքերի համար Մարդը հայցում է մեղքի թողություն Ու ներողություն՝ Ոչնչի՜ համար,- Գոնե գթասիրտ-ողորմած եղեք, Անսրտության մեջ մի՛ եղեք համառ… Շրթերիս վրա խոսքեր են դողում՝ Խոսքեր արտառո՛ց, Իմաստազրկվա՛ծ¸ Հնացա՜ծ խոսքեր. Հին-հին գրքերի, մատյանների մեջ, Բառարաններո՛ւմ մնացած խոսքեր: Հնացա՜ծ խոսքեր, Հնացա՜ծ, Ինչպես ոսկին է հիմա, Որով առ ու ծախ արդեն չեն անում, Սակայն դրանից ոսկին ո՛չ մի տեղ Երբեք չի դարձել ժանգոտած թիթեղ. Ոսկին վերըստին ոսկի՜ է մնում… Читать далее Պարույր Սևակ․ Ոսկին վերստին ոսկի է մնում

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Լուսնահար կարոտ

Սկսվում է գիշերն արդեն: Եվ աստղերը, Որ ողջ ցերեկ խոր քուն մտան, Հիմա իրենց ճառագայթե Սուր փշերն են ոզնու նման նորից ցցում` Ընդդեմ մթան: Եվ անպաշտպան իմ կարոտը, Որ անցել է խոր ընդհատակ Ու չի ուզում նորից տրվել շղթաների ու կապանքի, Իմ կարոտը մատնըվում է քո անունից. Լրտեսի՛ պես նա մատնում է տառապանքին: Մեծ քաղաքը լեթարգիական քուն է մտնում, Իսկ ես` լուսնո՛տ, Ես` լուսնահա՜ր, Շեղ-սայթաքուն կտուրներով Ու քիվերով ատամնաբաց, Մինչև անգամ շանթարգելով, Ահա նորից քեզ եմ գալիս` Կյանքըս կրկին վտանգելով: Եթե հանկարծ դու քո հեռվից նկատեիր Ու ձայն տայիր` Ճչալու պես «ա՜խ» անելով` Իմ վտանգված կյանքի համար վախենալով, Գիտե՜ս` ինչո՛վ … Читать далее Պարույր Սևակ․ Լուսնահար կարոտ

Ваша оценка:

Պարույր Սևակ. Չեմ ուշացել

Ուշացե՞լ եմ: Թո՛ղ որ այդպես, թո՜ղ որ, անգի՛ն, Անծանոթ եմ աղջըկական քո նազանքին. Անտեղյակ եմ, թե ինչպես ես դու ժպտացել, Տասնըվեցըդ երբ որ նոր է դեռ լրացել: Թո՛ղ որ ես չեմ ստացողը քո առաջին Աղջըկական ո՛չ համբույրի, այլ լոկ պաչի՜. Որ չգիտեմ, թե ինչպես ես դու կարոտել, Երբ որ քսան-քսանհինգն ես թողել ետև: Թո՛ղ որ, անգի՜ն, հանդիպել եմ ես քեզ այնժամ, Երբ դու արդեն անկարող ես ապրել բաժան. Քո անցյալից, անցած կյանքից, որ առանց ինձ Դու ապրել ես կա՛մ այլոց հետ, կա՛մ առանձին: Թո՛ղ որ այդպես,- ուշացել եմ թող գարունից, Բայց ավելի քիչ չի թովում աշունը ինձ: Ինչո՞վ է լավ … Читать далее Պարույր Սևակ. Չեմ ուշացել

Ваша оценка:

Պարույր Սևակ. Անջատում

Լռություն է: Խորունկ: Խորհրդավոր: Ամե՜ն ինչ է լռել: Եվ լռել է այնպես, Ինչպես բառարանում բառն է լռում: Եվ գիշերը չունի տասներկու ժամ, Այլ կրկնակի: Խոտի թարմ բուրմունք է գալիս Այս ասֆալտի՞ց արդյոք, Թե՞ այս տըրամվայից, Որ ձգվել է հիմա լուռ փողոցում` Ինչ-որ հեքիաթական թրթուռի պես: Ուրեմն անջատված է հոսանքն էլեկտրական: «Անջատվա՜ծ է»: Այս բառն ինձ դարձըրել է կշեռք Եվ ուզում է իր ճիշտ քաշն իմանալ: Սակայն Իմ խեղճ թվացույցին այդքան թվեր չկա՜ն… Ո՞ւր ես: Ի՞նչ ես անում: Անջատվա՜ծ ենք: Մագնիսական դա՛շտ կա: Անջատվա՞ծ ենք: Խնձորն էլ են քամում – հյութը հանում միջից: Այդպես էլ մենք ահա… անջատվա՜ծ ենք… Ֆուտբոլասեր չեմ … Читать далее Պարույր Սևակ. Անջատում

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Եկ հպարտ մնանք

Մեզ վիճակվեց – և մենք հանդիպեցինք կյանքում: Վաղ գարուն էր: Ձնհալ: Կարծես օդն էր գինով: Եվ մենք՝ երկու ցավի, երկու դավի ճանկում՝ Բռնկվեցինք մի նոր, չկրկնվող սիրով: Ու վիճակվեց… ապրել մեկըս մեկից բաժան, Մեկըս մեկի համար, առանց մեկըս մեկի, Քեզ՝ չազատվել երբեք այս կարոտից դաժան, Ինձ՝ չքայլել երբեք ձեռքս տված ձեռքիդ… Կյանքի՜ հետ ենք կարծես տվել մենք ձեռք-ձեռքի: Այդպես ձեռք չեն տալիս, երբ դաշինք են կնքում, Այդպես ձեռք են տալիս, երբ բռնում են գրազ… Արի հպա՛րտ մնանք, դու իմ անա՜նց երազ, Արի չտրտնջանք մեր անուրախ կյանքում Ո՛չ մեզ, ո՛չ մեր բախտի, ո՛չ աշխարհի վրա – Եթե վիճակվել է… չվիճակվել իրար… Читать далее Պարույր Սևակ․ Եկ հպարտ մնանք

Ваша оценка: