Պարույր Սևակ․ Տողադարձված սեր

Ես ուզում եմ գրել քեզ երկու տող: Ահա՛ գրիչ ու թուղթ: Թանաքամանն ահա՛: Թանաքամանն ահա՜… Պատվանդան չէ՞ կարծես, Որի վրա պիտի ինչ-որ արձան տնկվի: Եվ այդ պատվանդանին… արձանանում ես դու, Այն էլ գիտե՞ս՝ ինչպես: Գիտե՛ս, չասե՜ս սակայն. (Կան գաղտնիքներ, որոնք գերեզման են գնում, Եվ կա անկեղծություն, որ չի բացվում երբեք, Իսկ թե բացվեր՝ Կյանքում այդքան քիչ չէր լինի Թիվը պոետների)… Ու չե՛մ գրում ես քեզ, Ու չե՛մ ասում ես քեզ, Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված, Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի: Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն, Ինչպե՞ս պոկեմ, ասա՛, որ գեթ կապվի մի … Читать далее Պարույր Սևակ․ Տողադարձված սեր

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Քմծիծաղ

Ամենից դժվար բանը սիրելն է: Իսկ ոտներիցըս բարի բա՞ն – չկա՜: Իրենց շարժումով, որ քայլ է կոչվում, Նրանք ուզում են հենց ա՛յն կրճատել, Ինչի անունը տարածություն է, Հեռավորությո՜ւն, Որ և մեր միջև Ձգվել է իբրև մի մե՜ծ քմծիծաղ: Խավարի համար պատասխանատուն Իմ մտքերը չեն, Այլ իմ աչքերը, Որ քեզ են ուզում կենդանացընել: Եվ բույնն աստղերի ոչ թե երկինքն է, Այլ խոտն ու թուփը, Եվ իմ քայլերով Խրտնեցնում եմ ես նիրհած աստղերին. -Իմ չարությունը արդարացի է: Կա գիշերային ինչ-որ մի թռչուն, Որ քրքիջով է միշտ արդարացնում Իր գոյությունը և մթան կյանքը: Ես, ի՜նչ է, չկամ թռչունի չա՞փ էլ: Ու տուն եմ … Читать далее Պարույր Սևակ․ Քմծիծաղ

Ваша оценка:

Մենք արժանի ենք ամենալավին

Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատը կյանքում անխուսափելիորեն ունենալու ենք… Այս աշխարհից յուրաքանչյուր վայրկյան մարդիկ հեռանում են՝ թողնելով միայն անխախտ լռություն և անսահման կարոտ հարազատներին… Եվ այս ցավը ոչ մեկին չի շրջանցելու… Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատն , այսպես թե այնպես, մենք ունենալու ենք… Յուրաքանչյուր վայրկյան մենք ծերանում ենք՝ կորցնելով թե տեսք, թե եռանդ և… թե՝ ժամանակ… Ժամանակ, որն անխուսափելիորեն և , հաճախ, անսպասելի ավարտվելու է … Ու ապրում ենք մենք այդ բանի քաջ գիտակցումով… Մենք արժանի ենք ամենալավին, քանի որ ամենավատը մենք հաստատ ունենք… Ապրում ենք մենք առանց գոյատևման երաշխիքների… Եվ միայն ապրելու համար շատերը մեզնից … Читать далее Մենք արժանի ենք ամենալավին

Ваша оценка:

Համո Սահյան. Օրը մթնեց

Օրը մթնեց, ժամն է արդեն Իրիկնահացի, Տխրությունս կամաց-կամաց Փոխվում է լացի: Իջնում էին խոհուն, խոնարհ Դեզերի ուսին Մի կաթնահունց երկնակամար, Մի ծերատ լուսին… Մեկը մեկից ամաչելով, Եվ զուսպ, և հավաք, Նստում էին մերոնք կարգով՝ Կրտսեր ու ավագ: Նստում էին և սպասում, Մինչև պապը գար, Մինչև բակում Ծաղիկ եզան Զանգը ծլնգար: Պապը գալիս, սուփրի գլխին Նստում էր շուքով, Եվ լցվում էր տունը դաշտի Բույր ու շշուկով… Ու երբ տատս ձեռքն էր առնում Շերեփը իր հին, Գդալները բնազդաբար Աղմկում էին: Թանապուրի տաք գոլորշին Գերանին առնում, Եվ սյունն ի վար գլոր-գլոր Ուլունք էր դառնում: Վայելում էր տաք թանապուր, Լավաշ ու սամիթ Աշխատավոր մի … Читать далее Համո Սահյան. Օրը մթնեց

Ваша оценка:

Պարույր Սևակ. Դու մի հարցրու «Սիրու՞մ ես ինձ»

Ինչպես կույրը իր ձեռնափայտն է միշտ հիշում, Դու էլ հիշի’ր, Որ երբ իզուր հարց չեն տալիս` Սուտ պատասխան չե~ն ստանում: Եվ դու բնավ իմ այս խոսքից մի’ վշտանա, Այլ մտածիր, Թե ջրհորի մութ խորության չափման համար Իր սեփական մանկանն ո՞վ է ջրհոր նետում: Դու մի’ հարցրու, իսկ ես ասեմ Քո ուզածից շա~տ ավելին: Եվ ասում եմ ե՛ս` միօրյա՛ հավատացյալ, Իսկ դու լսի՛ր, իմ նորօրյա’ աստվածուհի: Պաշտամունքի մի ծե~ս պիտի արվի այսօր, Խոստովանքը էլ ո՞ւմ է պետք: Դու` անծանոթ մի նոր աշխարհ, Ես` մի հմուտ աշխարհագետ, Որ վա՛տ գիտեմ, շա~տ վատ գիտեմ Բազմախոստում տեղանքը քո: Ու խոսում է մեջս կրկին Մոլի … Читать далее Պարույր Սևակ. Դու մի հարցրու «Սիրու՞մ ես ինձ»

Ваша оценка:

Պարույր Սևակ. Պատանքի պատանքը

Եվ շատ ավելի վատթար է ցավը, Քան անարգանքն ու անպատվությունը, Եթե այդ ցավը ծնունդ չի տալիս վեհ ու վսեմին: Վե՛հ ու վսեմի՜ն, Լսո՞ւմ եք, տղե՛րք, Վե՛հ ու վսեմի՜ն: Եգիպտոսն ինքն է ավազ ներմուծում, Այն էլ ո՞ւմ համար, իր … Սահարայի՜: Ծաղրուծանա՞կ է: Կատա՞կ է հիմար: Բայց Սահարայի ավազն իսկապես Շինարարական շաղախ չի՜ դառնում. Մանր է չափազանց: Ապրելով նույնիսկ համակ-անսպառ ավազի վրա՝ Մեզ հարկավոր է,հատկապես հիմա, ավազ ներմուծել մեր շենքի համար, Հարկավո՜ր ավազ: Իսկ պատրանքներից ու պատրանքներով հղիանալը Մեղք չէ հասարակ, այլ մեղք այնպիսի՛, Որ հավասար է…(բառը չե՛մ ասում): Եվ բավական չէ՞, Որքան մերպեսին Այլասերեցին այդ պատրանքները՝ Այդ հանդերձափոխ գործակալները… (բառը … Читать далее Պարույր Սևակ. Պատանքի պատանքը

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Բեռան ներքո

Անցնում էիր: Ողջ երեկոն քոնն էր կարծես, Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ: Երկարափեշ եթե լիներ հագուստը քո` Ես կասեի, Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից` Քո հագուստի փեշի նման: Սակայն կարճ էր հագուստը քո: Եվ երեկոն Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ` Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո… Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ Ու շուլալվել քո հագուստի կոճակներին: Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ Երկարում էր քո ստվերը` հմայքի՛դ պես, Ու քայլում էր քեզնի՛ց առաջ` հմայքի՜դ պես… Եվ արթնացավ մեջս հանկարծ Ինքնաձաղկման և ամոթի Տարօրինակ մի ցանկություն. Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել … Читать далее Պարույր Սևակ․ Բեռան ներքո

Ваша оценка: