Բնությունը ներդաշնակ է իր յուրաքանչյուր դրսևորմամբ
Այս տարվա իմ կարևորագույն ձեռքբերումներից մեկն այն էր, որ ես սովորեցի սիրել տարին ամբողջությամբ՝ ձմռան առաջին օրից մինչև աշնան վերջին օրը, սիրեցի տարվա յուրաքանչյուր եղանակն իր հմայքով, յուրաքանչյուրը յուրովի, յուրաքանչյուրը հենց իր ստեղծած տրամադրության համար… Սիրեցի և գնահատեցի բնությունն իր բազմազանությամբ և հենց իր բազմազանության համար: Իսկ նախկինում ես տարվա չորս եղանակներից սիրում էի միայն ամառը… և գիտե՞ք, թե ինչ էի ստանում արդյունքում. աշուն, որն ինձ համար տխրություն էր զուտ, չափազանց երկար թվացող ձմեռ, որի ընթացքում օրերն էի միայն հաշվում, գարուն, որն ընդամենը սպասում էր, իսկ ամա՞ռը… ի՞նչ էր ամառը: Ամառն ընդամենը հիասթափություն էր, քանի որ այդ 3 ամիսներն ինչպես … Читать далее Բնությունը ներդաշնակ է իր յուրաքանչյուր դրսևորմամբ

