Շոդերլո դը Լակլո «Վտանգավոր կապեր»

Որքան էլ մենք խելացի լինենք, որքան էլ լինենք դիվանագետ, որքան էլ լավ հասկանանք մարդկային հոգեբությունն ու մեր հարաբերությունները կառուցելիս հմուտ լինենք, եթե մեր նպատակները հակասում են Աստվածային օրենքներին, հաջողությունը մեր երկարատև չի լինելու: Թեև այս անվերապահ ճշմարտությունը կյանքն ապացուցել է միշտ և բոլոր ժամանակներում, մարդիկ շարունակ ձգտում են այն իրենց փորձով ստուգել: Շոդերլո Լակլոյի այս հրաշալի ստեղծագործությունը իրական պատմություն է՝ ընթերցողին ներկայացված հեղինակի կողմից հավաքված, իրական մարդկանց կողմից գրված իրական նամակների միջոցով: Չնայած լիովին իրական լինելուն՝ ստեղծագործությունը գեղարվեստական մեծ արժեք ունի: Այն շռայլորեն տալիս է ընթերցողին այն ամենն, ինչ կարելի է ակնկալել գեղարվեստական գրականությունից: Այն հմայում է գեղեցիկ տեքստերով՝ պարգևելով … Читать далее Շոդերլո դը Լակլո «Վտանգավոր կապեր»

Ваша оценка:

Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»

Հետաքրքրությամբ ընթերցվող այս գիրքը հիանալի կերպով ցույց է տալիս, թե որքան մեծ կարող է լինել գեղարվեստական գրականության դերն ընթերցողին տարբեր երկրների, տարբեր ժամանակների մշակույթին և պատմական իրադարձություններին ծանոթացնելու գործում։ Գիրքը միմյանց հետ հետաքրքիր ձևով կապված երկու՝ հայ և թուրք ընտանիքների կյանքի պատմությունն է՝ 4 սերունդ շարունակ։ Հիմնական իրադարձությունները թեև ծավալվում են մեր օրերում, գիրքը հոյակապ անդրադարձ է կատարում 1915թ․-ին թուրքերի կողմից հայերի նկատմամբ կատարված անմարդկային գործողություններին։ Անցյալը, կարելի է ասել, այս գրքի առանցքն է, որը ներկայացված է համակողմանիորեն և օբյեկտիվ։ Այդ փաստն առավել ուշագրավ և հիացնող է, քանի որ հեղինակը, լինելով թրքուհի, կարողացել է անվերապահ գտնվել պատմությունը ներկայացնելու հարցում։ Պատմական … Читать далее Էլիֆ Շաֆաք «Ստամբուլի բիճը»

Ваша оценка: