Պաուլո Կոելյո «Անհավատարմություն»

Սեր կյանքի նկատմամբ և բարձր տրամադրություն… ի՞նչ է պետք դրա համար… մի կարևոր բան` նպատակ. մեկ այլ կետ, որին ուզում ենք հասնել: Եվ սարսափելի է, երբ այդ կետը չի երևում, ոչ թե հեռու է կամ անհասանելի, այլ` պարզապես չի պատկերվում մեր երևակայության մեջ: Դեպրեսիան բնորոշ է միայն բազմաթիվ խնդիրներ ունեցող մարդկա՞նց: Իհարկե` ոչ: Ինչ էլ կյանքում ունենա, որքան էլ որ լավ վիճակում լինի մարդը, նա միշտ փնտրելու է ելք իր վիճակից… ելք դեպի այլ, ավելի լավ վիճակ: Եվ ո՞ր մարդու դրությունն է անելանելի` բազմաթիվ խնդիրներ կյանքում ունեցողինը, թե՞ նրանը, ով այլևս ոչ մի ակնառու խնդիր չունի: Հենց երկրորդի հետ է … Читать далее Պաուլո Կոելյո «Անհավատարմություն»

Ваша оценка:

Артур Конан Дойль. Любящее сердце

Որքա՜ն շատ են ստեղծագործությունները սիրո մասին, իսկ սերը այնքա՜ն տարբեր է լինում… Փոքրիկ պատմվածք (ընդամենը 7 էջ), որը կարելի է վայելել սուրճի ընդմիջման ժամին, և հաճելի նստվածք, որը կմնա երկար: Բեռնել պատմվածքը русский Читать далее Артур Конан Дойль. Любящее сердце

Ваша оценка:

Շիրվանզադե «Ալինա»

«Բարեկա՛մս, սեր չէ այն, ինչ որ մարդիկ սովոր են անվանել սեր, այսինքն՝ շոշափելին, առարկայականը: Բարեկամս, սեր չէ կինը, որի հետ խոսում ենք, բացատրվում, վիճում, կռվում, հաշտվում, նորեն կռվելու ու նորեն հաշտվելու համար: Սեր չէ կինը, որին գրկում ենք, համբուրում, պաշտում, որպեսզի վայելենք և վայելում ենք, որպեսզի ապականենք: Ոչ, դա սեր չէ: Սերը երազ է և երազ էլ պիտի թողնել նրան: Սերը հավիտենական է, անջնջելի, անմոռանալի, բայց անճաշակելի: Նա մի շող է, որ չի մարում, բայց և չի որսվում ինչպես թռչուն, մի գաղափար, որը չի հնանում, բայց և չի գործադրվում ինչպես մարմնավոր վայելքի միջոց, մի միտք, որ չի մաշվում, բայց և … Читать далее Շիրվանզադե «Ալինա»

Ваша оценка:

«Ժամադրություն մտքերի աշխարհում» գիրքն՝ էլեկտրոնային տարբերակով

Հարգելի այցելու, Հրատարակվել է «Ժամադրություն մտքերի աշխարհում» գրքի էլեկտրոնային տարբերակը, որը կարող եք ձեռք բերել «Յուփաբ» էլեկտրոնային գրախանութից։ Եթե ցանկանում եք իմանալ, թե ինչի մասին է գիրքը, դիտեք այս հատվածը գրքի շնորհանդեսից։ Читать далее «Ժամադրություն մտքերի աշխարհում» գիրքն՝ էլեկտրոնային տարբերակով

Ваша оценка:

Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Յուրաքանչյուրիս համար կարևոր է, որպեսզի մեզ ուրիշները նայեն: Մարդիկ բաժանվում են 4 կատեգորիայի` ըստ այն բանի, թե ում հայացքի ներքո են ցանկանում ապրել: Առաջին կատեգորիայի մարդիկ երազում են անանուն մեծամասնության, այլ խոսքերով` հանրության հայացքի մասին: Երկրորդ կատեգորիան այն մարդիկ են, ում համար կենսականորեն անհրաժեշտ է մի խումբ ծանոթների հայացքները: Նրանք տարբեր միջոցառումների ակտիվ կազմակերպիչներն են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, սակայն, ավելի երջանիկ են, քան առաջինները, քանի որ հանրության ուշադրությունը կորցնելու դեպքում առաջիններին համակում է զգացումը, որ իրենց կյանքի դահլիճում ընդմիշտ հանգել են լույսերը: Իսկ հանրության աչքերը վաղ թե ուշ փակվում են: Երկրորդ կատեգորիայի մարդիկ, հակառակը, միշտ կգտնեն հայացքներ, որոնց ներքո կկարողանան … Читать далее Միլան Կունդերա «Կեցության անտանելի թեթևությունը»

Ваша оценка:

Уолш Нил-Доналд. Книга перемен

Փոփոխություններ չսիրելու հետևանքը ամենևին էլ դրանցից խուսափելը չի։ «Թողնել ամեն ինչ այնպես, ինչպես կա» մտածում են փոփոխություններ չսիրողները․․․ Նրանք «թողնում են», բայց ոչինչ չի մնում այնպես, ինչպես կա։ Իսկ նրանք ընդամենը զերծ են մնում փոփոխություններին գիտակցորեն միջամտելուց… բայց փոփոխությունները միևնույնն է լինում են, ուղղակի նրանց համար ավելի անցանկալի ուղղությամբ, քան նրանց գիտակցված միջամտության դեպքում կլիներ ։ Փոփոխությունը անխուսափելի է, փոփոխությունը փաստ է։ Չկա և չի լինի ընտրություն փոփոխության լինելու և չլինելու միջև: Կյանքը անցնում է` մի փուլը հաջորդելով մյուսին, և մի փուլի ավարտը ու մյուսի սկիզբը մեր կողմից կազմակերպված արարողությամբ չի լինում… այլ լինում է, պարզապես լինում է իր ժամանակին… … Читать далее Уолш Нил-Доналд. Книга перемен

Ваша оценка:

Уолш Нил-Доналд․ Беседы с Богом.

Առաջին գիրքն է, որ լսել եմ, ոչ թե՝ կարդացել։ Սովորաբար նախընտրում եմ գրքերը կարդալ, բայց այս ընթերցողին լսելու հաճույքն արժեր վայելել։ Չկա երևի մեկը, ով Աստծու հարցում չունենա իր պատկերացումը, իր հարաբերություններն Աստծու հետ։ Ես կասեի ավելին՝ յուրաքանչյուրն ունի իր Աստծուն և կյանքի իր մոդելը։ Ես շփվում եմ Աստծու հետ բացառապես իմ զգայարանների միջոցով, ինքս իմ ներսում, առանց միջնորդների՝ մարդկանց, կառույցների կամ գրքերի։ Եվ ինձ ուղղված աստվածային ուղերձների բովանդակությունը լիովին անկախ է այն ամենից, ինչը կարելի է սովորել արտաքին աշխարհում, ինչը գրված է հայտնի գրքերում, ինչն ասվում է համապատասխան գործունեությամբ զբաղվող մարդկանց կողմից․․․ «Իմ և գրքի հեղինակի Աստվածը նույնն է»․․․ … Читать далее Уолш Нил-Доналд․ Беседы с Богом.

Ваша оценка:

Стефан Цвейг. Письмо незнакомки

Գրքերի նկատմամբ իմ մեծ սերը մեկ այլ մակարդակի հասավ ավստրիացի գրող Ստեֆան Ցվայգի հետ ծանոթությամբ։ Ցվայգին կարելի է կարդալ անվերջ՝ ընբոշխնելով յուրաքանչյուր էջ, յուրաքանչյուր տող․․․ Իդեալական գիրքն ինձ համար հենց այնպիսին է, ինչպես գրում է Ցվայգը՝ տողեր, որոնց բովանդակության մեջ ընկղմվում ես ամբողջությամբ և հոգևոր բարձրություն, հարստություն, որը համակում է քեզ․․․ «Письмо незнакомки» նովելը իմ ամենասիրելին է Ստեֆան Ցվայգի բոլոր ստեղծագործություններից։ Ես կցանկանայի մեջբերումներ անել գրքից, որպեսզի պատկերացում կազմեիք, թե ինչ գիրք է, արժե՞ կարդալ, թե՝ ոչ․․․ բայց այս նովելի դեպքում մեջբերում անելը, գտնելը որևէ առանձին արտահայտություն կամ պարբերություն ինձ համար չափազանց բարդ է ․․․ Եվ ես սիրով տրամադրում եմ … Читать далее Стефан Цвейг. Письмо незнакомки

Ваша оценка: