Ուիլիամ Սոմերսեր Մոեմ. Լուիզա

Հակիրճ և միաժամանակ խորիմաստ պատմվածք 19-րդ դարի բրիտանացի գրող, առաջադեմ արձակագիր Սոմերսետ Մոեմից: Պատմվածքը մարդու յուրահատուկ տեսակի մասին է, որում բռնարարի կերպարը քողարկված է զոհի կերպարով, ուժեղ մանիպուլյատորի, որին ստեղծել, ստեղծում և ստեղծելու է հասարակությունը խղճահարության պես կործանիչ զգացմունքի շնորհիվ: Ինչ-որ իմաստով պատմվածքը խորը հոգեբանական է, քանի որ հերոսուհու արարքներն ու գործողություններն մեծամասամբ պայմանավորված են ենթագիտակցական մոտիվներով: Եվ հասկանալու, ընմռնելու համար հիմնական միտքը ընթերցողը հոգեբանության դաշտ պետք է տեղափոխվի: Եվ եթե մեզանից յուրաքանչյուրն իր շուրջն առավել ուշադիր նայի, կտեսնի Մոեմի կողմից կերտված այս կերպարը, որին սակայն երբևէ որևէ մեկն այնպիսի աչքերով չի տեսել, ինչպես հեղինակը Լուիզային: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Ուիլիամ Սոմերսեր Մոեմ. Լուիզա

Ваша оценка:

Ուիլիամ Սոմերսետ Մոեմ․ Պոետը

Փոքրիկ պատմվածք հայտնի բրիտանացի արձակագիր Սոմերսետ Մոեմից՝ գրված հաճելի լեզվով և անսպասելի ավարտով: Ընդամենը մի քանի էջ, որն ընթերցելիս և հիշելիս ձեր դեմքին թեթև ժպիտ կնշմարվի: Կարդալ պատմվածքը ռուսերեն Читать далее Ուիլիամ Սոմերսետ Մոեմ․ Պոետը

Ваша оценка:

Հանճարեղ գրողի 4 պատմվածք, որոնք տեղավորվել են 1-2 էջում

Ռուս հանճարեղ գրող Անտոն Չեխովը մարդկությանը ժառանգել է հավերժ արդիական բազմաթիվ հիանալի ստեղծագործություններ: Ահա մեծ գաղափարները հակիրճ ներկայացնելու հմուտ վարպետի ամենակարճ ստեղծագործություններից 4-ը: Այս փոքրիկ պատմվածքները բոլորիս կյանքում հանդիպող պարզ և կենսական երևույթների մասին են, որոնք արժանացել են գրողի ուշադրությանը… երևույթներ, որոնք, եթե անգամ մինչ այս պահը մենք չէինք նկատում, այս ստեղծագործություններն ընթերցելուց հետո հաստատ այլ կերպ կտեսնենք: Который из трех? Размазня 75000 Аптекарша Читать далее Հանճարեղ գրողի 4 պատմվածք, որոնք տեղավորվել են 1-2 էջում

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

Քայլում եմ գարնան լեցուն փողոցով Ու չեմ նկատում մինչև իսկ կանանց, Որ գեղեցիկ են` բարկացնելո՛ւ չափ… Քայլում եմ այնպես դանդա՜ղ — գլխիկո՜ր Ասես փողոցն է հանգուցվել ոտիս Ու խճողում է քայլքըս, խճըճում… Արփին շողերի ցած մեկնած ճանկով Գռուզ մազերս է թերևըս քաշում, Որ վառի-ցնցի և ուշքի բերի, Բայց ես չեմ զգում ո՛չ ցավ, Ո՛չ այրուցք… Արյունըս այնպես դանդաղ է հոսում, Ինչպես հարթ հովտում գետը ծավալված, Երբ չես էլ կարող հասկանալ կարգին, Թե նա ո՛ր կողմից ո՛ր կողմն է հոսում… Մի բան եմ հիշում Եվ կիսատ թողած` Մտքով կառչում եմ մեկ ուրիշ բանի… Ինքըս ինձ խղճում, Ուզում եմ, որ ինձ Մի … Читать далее Պարույր Սևակ․ Վերնագիրը վերջում V

Ваша оценка:

Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Գրողի կարևորագույն առաքելությունը մարդկային զգացմունքները նկարագրելն է։ Այս արվեստին ժամանակակից գրող Ռեյ Բրեդբերին լավագույնս է տիրապետում։ Եվ մեծագույն բավականություն է կարդալ Բրեդբերիի ստեղծագործությունները, հատկապես երբ նա գրում է սիրո մասին։ Ռեյ Բրեդբերիի այս 3 պատմվածքները վերաբերում են Սիրոն՝ իրական, մեծ, գեղեցիկ, մաքուր սիրոն, որն ընթերցողն, ասես, ինքն է զգում իր ողջ էությամբ։ Ընդ որում, խոսքը սիրո մասին է լայն իմաստով․ պատմվածքներից մեկի հերոսը կնոջ և տղամադու միջև սերն է, մյուսում խոսվում է ընկերների միջև սիրո մասին և երրորդ պատմվածքը վերաբերում է սիրոն արվեստի նկատմամբ։ Рассказ о любви Секрет мудрости Погожий день Читать далее Սիրով ողողված 3 պատմվածք Ռեյ Բրեդբերիից

Ваша оценка:

Արձակուրդային օրերին կարդացած գրքերը

12 արձակուրդային օր․․․ Իհարկե կարճ ժամանակահատված է կյանքի ամենահավատարիմ սիրոն՝ ընթերցանությանը, տրվելու համար։ Այնուամենայնիվ, որտեղ էլ եղել եմ՝ տանը, զբոսայգում թե ծովափին, տեխնիկայի լավագույն նվաճումներից մեկը՝ քինդլը ինձ հետ է եղել: Արդյունքում, մի քանի նոր գրքերի մասին այսօր կարող եմ խոսել․ Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ» Այս գիրքը միանշանակորեն խորհուրդ կտամ ընթերցել նրանց, ովքեր հետաքրքրված են էզոտերիկայի ոլորտին վերաբերող գրականությամբ։ Մի փոքր ավելի մանրամասն գիրքը ներկայացրել եմ այստեղ։ Ռեյ Բրեդբերի «Քամի» Ռեյ Բրեդբերիի այս հիանալի ստեղծագործությունը փոխաբերություն է, որի հերոսը քամին է․․․ «Քամի»-ն թերևս պատմվածք է , որը կարող էր գրել միայն անսպառ երևակայությամբ օժտված գրողը և որը … Читать далее Արձակուրդային օրերին կարդացած գրքերը

Ваша оценка:

Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում Երեկոն վառեց լույսեր դժգունակ. Մութը հյուսում է տրտմության ժանյակ, Ծաղիկներն անուշ բույր են բուրվառում. — Իմ սիրտը տրտո՜ւմ, իմ սիրտը մենա՜կ… Մեռած լուսնյակը, մենակ ու աղոտ, Սփռում է շուրջը իր շողերը ցուրտ. Հավետ լռում է մի տխուր խորհուրդ, Վառվում է հավետ մի անանց կարոտ — Սի՛րտ իմ ցնորող, սի՛րտ իմ անհագուրդ… Տխուր ու մենակ լուսնյակն է վառվում,— Ւմ սիրտն է լալիս մենակ ու ցավոտ. Լուսնյակն արևի ըստվերն է աղոտ, Արևի ցոլքն է լուսնյակը տրտում. — Փառքիդ ստվե՛րն է իմ կյանքը կարոտ։ Читать далее Վահան Տերյան․ Թովիչ քնքշությամբ հանգչող աշխարհում

Ваша оценка:

Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ»

Ամերիկացի բժիշկ և գրող Դիպակ Չոպրան գտնում է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ չէ մեծ ջանքեր գործադրել: Հաջողությունը հասանելի է բոլորիս. ընդամենը հարկավոր է լինել ներդաշնակ և հետևել 7 հոգևոր կանոններին, որոնք նա հանգամանալից ներկայացնում է: Այդ 7 կանոնները կյանքին կտան հոգևոր լիություն, խաղաղություն, և այդ դեպքում մենք ինքստինքյան կունենանք այն ամենն, ինչ հարկավոր է մեզ՝ առողջություն, սեր, հաջողություն, երջանկություն… Այսօր էզոտերիկայի ոլորտում հսկայական գրականություն կա՝ նվիրված երջանիկ լինելու ուղիներին: Իսկ Չոպրայի գիրքն առանձնանում է հակիրճությամբ, հստակությամբ, մատչելիությամբ և իմաստային ամբողջականությամբ միաժամանակ: Այս գիրքն ընդամենը 26 էջ է. ծավալ, որը կարելի է հաղթահարել մեկ կամ երկու անգամ գիրքը բացելու դեպքում: … Читать далее Դիպակ Չոպրա « Հաջողության 7 հոգևոր կանոններ»

Ваша оценка:

Վահան Տերյան․ Աշնան մեղեդի

Աշուն է, անձրև… Ստվերներն անձև Դողում են դանդաղ… Պաղ, միապաղաղ Անձրև՜ ու անձրև … Սիրտըս տանջում Է ինչ-որ անուրախ Անհանգստություն… Սպասիր, լսիր, ես չեմ կամենում Անցած լույսերից, անցած հույզերից Տառապել կրկին. Նայիր, ա՜խ, նայիր, ցավում է նորից Իմ հիվանդ հոգին… Անձրև է, աշուն… Ինչո՞ւ ես հիշում, Հեռացած ընկեր, մոռացած ընկեր, Ինչո՞ւ ես հիշում. Դու այնտեղ էիր, այն աղմկահեր Կյանքի մշուշում… Դու կյա՛նքն ես տեսել, դու կյա՛նքն ես հիշում — Ոսկե տեսիլնե՜ր, անուրջների լո՜ւյս… Ես ցուրտ մշուշում. Իմ հոգու համար չկա արշալույս — Անձրև՜ է, աշո՜ւն… Читать далее Վահան Տերյան․ Աշնան մեղեդի

Ваша оценка: