Հարուկի Մուրակամի «Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին»

Նրան, ում հետաքրքիր է Մուրակամիի արվեստը, միանշանակորեն հաճույք կպարգևի նաև այս գրքի ընթերցանությունն՝ անկախ այն բանից, թե որքանով է նրան հոգեհարազատ վազքի թեման:Ինչպես երևում է գրքի վերնագրից, հեղինակը, խոսելով վազքի մասին, խոսում է ոչ միայն վազքի մասին:Իսկ ինչի՞ մասին է այս յուրահատուկ վերնագիրն ունեցող գիրքը:Այն Մուրակամիի կյանքի մասին է՝ ոչ այդքան կենսագրական փաստերի, որքան արժեքների, աշխարհընկալման, գրող դառնալու ճանապարհի և, իհարկե, նրա կյանքում առանձնահատուկ տեղ զբաղեցնող սպորտաձևի՝ վազքի մասին: Նրա սերը վազքի հանդեպ հոյակապ արտացոլում է հեղինակի մտածողությունը, անձնային հատկանիշները և ամենակարևորը՝ վերաբերմունքը մարմնի ու ֆիզիկական առողջության նկատմամբ: Վերջինս կարծում եմ առանցքանյին պետք է լինի յուրաքանչյուր ստեղծագործողի կյանքում։ Չէ՞ որ … Читать далее Հարուկի Մուրակամի «Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին»

Ваша оценка:

Դրվագ կյանքից

Մշակութային միջոռացում էր։ Ավարտից հետո մի քանի հոգով կանգնած զրուցում էինք, երբ մեր տեսադաշտում հայտնվեց գեղեցիկ և նրբաճաշակ մի կին (ինչպես հետո իմացանք տարիքով 80-ն անց)։ Նա ծանոթ չէր մեզանից ոչ մեկին, բայց միջոցառման ընթացքում գրավել էր յուրաքանչյուրիս ուշադրությունը։ Ներդաշնակ և անսահման հաճելի էներգետիկայով այդ կինն ամեն ինչով՝ հագուստով, կեցվածքով, հայացքով տարբերվում էր բոլոր-բոլորից։ Եվ սա այն դեպքերից էր, որ չնայած էությամբ ինտրովերտ լինելուս ցանկություն առաջացավ մոտենալ և խոսակցություն սկսել լիովին անծանոթ մարդու հետ։ Այդ ցանկության հարցում ես մենակ չէի, և մենք մոտեցանք ու զրույցի բռնվեցինք նրա հետ։ Պարզվեց՝ գրող է։ Մի փոքր պատմեց իր գրած գրքերի մասին , իսկ … Читать далее Դրվագ կյանքից

Ваша оценка:

Ջուլիա Քեմերոն «Գրելու իրավունք. հրավեր և նախաձեռնություն գրելու կյանքում»

Фото: ©magicchanges.me Գրողի համար գրելը ավելին է, քանի պարզապես աշխատանքը, ապրուստ վաստակելու միջոցը կամ անգամ՝ սիրելի զբաղմունքը: Գրողի համար գրելը ապրելու միակ ձևն է , երբեմն էլ՝ ապրելու նպատակը, այլ խոսքերով՝ առաքելությունը: Իսկ լավագույնս յուրաքանչյուրը գրում է այն մասին, ինչը հենց իր համար ճակատագրորեն կարևոր է դառնում, ինչը զբաղեցնում է իր միտքը, ինչին ուղղված են իր զգացմունքները: Այդ տեքստերն են ամենաանկեղծն ու ամենախոսունը: Հենց այս տեքստերն են, որ մեծագույն արձագանքն են գտնում ընթերցողի սրտում: Իսկ երբ գրողը գրում է հենց գրելու մասին, դժվար է պատկերացնել ավելի զգացմունքային ու ազդեցիկ տեքստ։ Դժվար է պատկերացնել նաև ապրումնակցման ավելի մաքուր ձև, երբ այդ … Читать далее Ջուլիա Քեմերոն «Գրելու իրավունք. հրավեր և նախաձեռնություն գրելու կյանքում»

Ваша оценка: