The Face of Love (Лицо любви)․ Драма, 2013

Յուրքանչյուրին, որ  երբևէ սիրել է, ծանոթ է այն զգացումը, երբ որևէ վայրում, անգամ շատ հեռվից տեսնելով սիրած էակին շարժումով կամ դեմքով նման որևէ մեկին, ներաշխարհը տակնուվրա է լինում ևպատրաստ ենք  նրա հետևից գնալ ամենուր ՝  թողնելով ամեն ինչ․․․ Իսկ եթե մենք հստակ գիտե՞նք, որ նա մեր սիրելի մարդը չէ․․․ Նա  պարզապես չի կարող լինել մեր սիրելի մարդը․․․ Որքանո՞վ է ասոցացվում սերը սիրելի էակի արտաքինի հետ․․․ Եվ ի՞նչ կարող է կատարվել այն մարդու ներաշխարհում, ով կորցրել է իր սիրելի էակին ընդմիշտ։ Այս ֆիլմի պարգևած զգացողություններն այնքան խորն ու հագեցած  են, որ դժվար է գտնել համարժեք բառեր․․․ Ֆիլմը խորիմաստության, թախիծի և կատարյալ գեղեկցության միավորում է․․․ … Читать далее The Face of Love (Лицо любви)․ Драма, 2013

Ваша оценка:

Подальше от тебя

Ֆիլմն ինձ համար անսպասելիորեն լավն էր: Սյուժեյի առանցքում  բնավորությամբ ծայրահեղ տարբեր երկու քույրերի  հետաքրքիր և ոչ միանշանակ հարաբերություններն են: Ֆիլմը  փոխվել կարողանալու, միմյանց հասկանալու և ներելու մասին է… Թեև նշված է, որ ֆիլմը նաև կատակերգություն է, կարծում եմ՝ այստեղ կատակերգության տարր  չկա… Այն դրամա  է, որը դիտումը ձեզ միանշանակ բավականություն կպատճառի: Источник Читать далее Подальше от тебя

Ваша оценка:

Դերձակը (Месть от кутюр фильм), 2015

Ֆիլմի հերոսուհին երկարատև բացակայությունից հետո վերադառնում է այնտեղ, ուր անցել է իր մանկությունը գտնվելու համար առողջական խնդիրներ ունեցող մոր կողքին և բացահայտելու 25 տարի առաջ պատահած առեղծվածային պատմությունը, որն ամբողջությամբ շրջել է իր կյանքը: Չնայած իր շուրջը տիրող թշնամական մթնոլորտին նա փորձում է գտնել որոշակիություն, խաղաղություն և երջանկություն… Այս պատմության ողբերգականությունն իրականում անսահման է… Միևնույն ժամանակ ֆիլմը ոչ թե թեթևաթափ է անում, այլ հակառակը՝ տալիս է ուժ և հավատ, որ կյանքում ամեն բանից հետո հնարավոր է ոտքի կանգնել և գնալ առաջ… Արժե դիտել… Читать далее Դերձակը (Месть от кутюр фильм), 2015

Ваша оценка:

Беспомощный

Երբեմն այնքան բարդ է հասկանալ հոգեկան հազվագյուտ հիվանդություն ունեցող մարդու վարքն ու գործողությունները, եթե դու ինքդ երբեք այդպիսի խնդրի հետ չես առնչվել: Եվ առավել դժվար է ապրել հասարակության մեջ այդպիսի հիվանդություններ ունեցող մարդկանց համար, բայց, ինչ էլ որ պատահի, անչափ կարևոր է փորձել գտնել կյանքի, հավատի, ընկալումների հարմարավետ մոդել քո իսկ իրավիճակում և ապրել հենց այդ մոդելով… Այդ դեպքում հստակորեն ամեն ինչ ավելի լավ կլինի: Այս ֆիլմի հերոսը հենց այդպիսի խնդիրներ ունեցող երիտասարդ տղամարդ է, ով փորձում է ապրել լիարժեք կյանքով և լուծում գտնել իր խնդրին: Հանգիստ և հետաքրքիր ֆիլմ, որը մի շարք հարցերի վերաբերյալ մտորելու առիթ կտա… Читать далее Беспомощный

Ваша оценка:

Мы здесь больше не живем

Լավագույն ֆիլմերից մեկը ամուսնական կյանքի մասին: Ի՞նչ ենք մենք սպասում ամուսնությունից. երջանկությու՞ն, հավերժ սե՞ր և անմար կի՞րք… Իսկ ի՞նչ է տալիս ամուսնությունն իրականում… Որտե՞ղ է մեր սխալը՝ մեր սպասումների մեջ, թե՞ ամուսնությունն ինքնին սխալ երևույթ է… Գուցե մենք պարզապես պետք է համապատասխանեցնենք մեր սպասումներն իրականությանը, և արդյունքում ամուսնությունը կլինի կյանքի կազմակերպման հարմարավետ ձև, և ոչ՝ հիասթափություն պատճառող մի բան: Այս ֆիլմն ամուսնական կյանքին վերաբերող այն աստիճան մերկ ճշմարտությունների մասին է, որոնք չեն քննարկվում անգամ մոտ ընկերուհիների շրջապատում, որոնք վարդագույն ակնոցների հետևում խոր պահված են բոլոր չամուսնացածների համար և որոնց վրա գիտակցորեն կամ անգիտակցորեն աչք են փակում ամուսնացածները: Հիասքանչ և միևնույն … Читать далее Мы здесь больше не живем

Ваша оценка:

La belle époque (Прекрасная эпоха). Հրաշալի ֆիլմ

Երբեմն մենք մնում ենք մեր անցյալի որևէ դրվագում, որևէ հանդիպման, որևէ երկխոսության, որևէ հայացքի մեջ․․․ Տարիներն անցնում են, փոխվում է ժամանակաշրջանը, փոխվում է ամեն ինչ, բայց մենք դեռ այդ դրվագում ենք, մտովի դեգերում ենք անցած ու գնացած օրերի մեջ․․․ Իսկ պատկերացնու՞մ եք, եթե մեզ թեկուզ մեկ օրով կամ մեկ ժամով հնարավորություն տրվեր վերադարնալ հենց այդտեղ․․․ նորից ապրել ու զգալ այն, ինչը չենք կարողանում բաց թողնել՝ այդ բույրը, այդ ձայնը, այդ երաժշտությունը և վերապրել բոլոր զգացողությունները․․․ գուցե վերադառնալու դեպքում մենք կարողանային դուրս գալ անցյալի այն դրվագից՝ մեկնընդմիշտ բաց թողնելով այն կամ գուցե․․․ Ո՞վ գիտի ինչ կլիներ։ Այս ֆիլմի հերոսին տրվում է … Читать далее La belle époque (Прекрасная эпоха). Հրաշալի ֆիլմ

Ваша оценка: