Մոլագարն՝ իմ տան շրջակայքում

— Արմի՛ն, սա տարա՞ծք ա, որ դու ապրում ես… Ահա, խնդրե՛մ, մանյակ է պտտվում տանդ մոտ, — նայելով իմ տան ուղղությամբ՝ ասում է ընկերուհիս այն պահին, երբ մենք զբոսանքից հետո պետք է բաժանվեինք և յուրաքանչյուրս իր տուն գնար: — Մանյա՞կ ա որ, Լիլ… ոնց որ նորմալ տղա ա,- պատասխանում եմ ես՝ տեսնելով մթության մեջ հեռվից երևացող տղամարդու սիլուետը: — Ախր, ակնհայտ ա, որ մանյակ ա: Կեցվածքին նայի, քայլվածքին, հագուստին: Ես էդպիսիներին միանգամից եմ տարբերակում: -Հա էլի, երևի մանյակ ա,- ասում եմ՝ վստահելով ընկերուհուս բնազդին և փորձելով հիշել սերիական մարդասպանների մասին իմ տեսած ֆիլմերի հերոսների կերպարները,- բա ես ո՞նց եմ տուն … Читать далее Մոլագարն՝ իմ տան շրջակայքում

Ваша оценка:

Փոքրիկ սփոփանք

Պատահե՞ լ է ձեզ հետ այնպես, երբ հոգում կուտակված բարկությունը թույլ չտա գիշերը քնել… Ինձ հետ պատահել է հենց երեկ, երբ այդ բարկությունն իր հերթական պոռթկումն ունեցավ: Մի քանի տարի առաջ ծանոթացել եմ մի լավ կնոջ հետ և, կարելի է ասել, մտերմացել ենք: Երեկ մենք նրանց տանն էինք. նա էր, երեխաները, սկեսուրը, սկեսրայրն ու ամուսնու արձանը (նա պարզապես միշտ նույն դիրքում է . բազմոցին՝ հեռուստացույցի դիմաց : Թե չէ այդպիսի արժանիքներով մարդը երբևէ իրական արձան չի կարող ունենալ): Զրուցում ենք և թեյ խմում: Նարինեն (անունը փոխել եմ) պատմում էր ինձ տասներկուժամյա աշխատանքային օրվանից հետո իր հոգնածության մասին: Թեև հղի է(երրորդ … Читать далее Փոքրիկ սփոփանք

Ваша оценка:

Զվարճալի երկխոսություններ (դրվագներ կյանքից)

Չկայացած հանդիպում Շատերի նման ես էլ տարիներ առաջ, երբ դեռ ազատ էի, վիրտուալ ծանոթություններ էի ունենում հետաքրքիր մարդկանց հետ, որոնց մեծ մասը, սակայն, ավարտվում էին նախքան իրական կյանքում հանդիպելը: Օրինակ, ամիսներ տևած վիրտուալ ծանոթություններիցս մեկն ավարտվեց հետևյալ երկխոսությամբ. Նա: Ինչ լավ ա, որ վերջապես համաձայնեցիր հանդիպել: Դե ասա՝ ե՞րբ ենք հանդիպում և որտե՞ղ Ես: Դե երևի կիրակի օրն է հարմար, ինչ-որ բացօթյա սրճարանում Նա: Մի բան եմ ուզում ասել: Բայց չգիտեմ հանդիպենք, հետո՝ ասեմ, թե՞ ասեմ, հետո՝ հանդիպենք Ես; Ասա՝ հետո հանդիպենք Նա: Չէ, արի հանդիպենք, հետո ասեմ Ես: Հիմա ասա: Նա: Եթե ասեմ, որ ամուսնացած եմ, կհանդիպե՞նք Ես: Չէ … Читать далее Զվարճալի երկխոսություններ (դրվագներ կյանքից)

Ваша оценка: