Ես Իմ կյանքն եմ ապրում

Ես Իմ կյանքն եմ ապրում: Սա հաջողակ կյանքի միակ ձևն է, երջանիկ լինելու միակ հնարավորությունը, ինքնավստահության միակ հիմնավոր պատճառը: Ես Իմ կյանքն եմ ապրում: Գուցե ուրիշների կարծիքով՝ անիմաստ, դատարկ ու անհետաքրքիր, բայց իրականում՝ Միակ Իմաստալիցը: Ես Իմ կյանքն եմ ապրում՝ բազմաթիվ ուրիշներինը փորձելուց հետո. ավելի «հաջողակները», ավելի «գեղեցիկները», ավելի «լավերն» ու «նորաձևերը», բայց ինձ համար անհարմար, ինձ չսազող… Ես Իմ կյանքն եմ ապրում: Եվ այդ հրաշալի է… Այնտեղ իմ մարդիկ են, իմ անելիքները, իմ ուսուցիչները, իմ դասերը, իմ նպատակները, իմ դժվարություններն ու իմ մարտահրավերները: Այն հե՞շտ է: Ո՛չ: Բայց այն իմն է: Եվ այն չի կարող վատը լինել: Իսկ եթե … Читать далее Ես Իմ կյանքն եմ ապրում

Ваша оценка:

Մարդիկ չեն ուզում լինել երջանիկ

Լինել երջանիկ՝ ահա յուրաքանչյուրի գոյության իրական նպատակը:Բայց մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են « հաջողակ լինելն ուրիշի աչքում»:Այդպես իրենց սրտի ուզածի փոխարեն նրանք ընտրում են որևէ հեղինակավոր մասնագիտություն… այնուհետև տհաճությամբ անցնում են ուսումնական պրոցեսը՝ մշտապես սպասելով քննությունների ավարտին:Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում են բարձր վարձատրվող աշխատանքը: Իսկ օրերն անց են կացնում ժամերը հաշվելով՝ սպասելով աշխատանքային օրվա ավարտին, ուրբաթներին, արձակուրդներին…Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք նախընտրում են թանկարժեք ու «հեղինակավոր» իրեր ձեռքբերելը… Հետո հայտնաբերում են, որ այդ իրերը հաճախ ոչ իրենց առօրեան են ավելի հարմարավետ դարձնում, ոչ էլ կյանքն՝ ավելի հաճելի:Մարդիկ չեն ուզում երջանիկ լինել: Նրանք ընտրում … Читать далее Մարդիկ չեն ուզում լինել երջանիկ

Ваша оценка:

Երջանկությունը բալանսի մեջ է…

Երջանկության բանաձևերից մեկն էլ ամեն ինչը ճիշտ չափով առօրեա կյանքում ունենալն է: Ամենալավ բանն էլ, երբ ճիշտ չափն անցնում է, դառնում է վատը կամ լավագույն դեպքում՝ սովորական: Իսկ վատ բանն էլ վատն է հաճախ միայն չափից շատ լինելու պատճառով: Այդպիսին է առօրեայի ամեն մասնիկ՝ աշխատանքը, ժամանցը, հանգիստը, սնունդը, գրքերը, երաժշտությունը… Անգամ հոբբին աշխատանքի վերածվելիս չափից շատ լինելու դեպքում դադարում է հոբբի լինել:Իսկ ճիշտ չափը որևէ տեղ սահմանված չէ: Այն տարբեր է յուրաքանչյուրիս համար: Եվ մենք ինքներս պետք է դուրս բերենք մեր կյանքում բալասի բանաձևը ու ապահովենք այն… տեղավորենք ու դասավորենք ամեն ինչը մեր կյանքում ըստ մեր ճիշտ չափի՝ վայելելով ամեն … Читать далее Երջանկությունը բալանսի մեջ է…

Ваша оценка: