Պահեր…

Պատրաստվում ես հանդիպման… Պատրաստվում ես հանդիպման… Հանդիպման, որին տենչում ես, ու որին շտապում է քո ամեն բջիջ, պատրաստվում ես անշտապ ու հանգիստ՝ ձգելով ու վայելելով ամեն վայրկյանը, քանի որ այդ պահերը երկար ես հիշելու, հիշելու ես այդ օրվա հետ կապված ամեն ինչ, հիշելու ես միշտ… Պատրաստվում ես մանրակրկիտ՝ մտածված ընտրելով օրվա յուրաքանչյուր աքսեսուարը… պատրաստվում ես այնպես, որ ոչինչ հանկարծ բաց չթողնես և ամենակարևորը՝ բաց չթողնես սեփական զգացմունքներդ. այն, ինչ զգում ես, այն, ինչը պետք է զգաս… Այդ հանդիպումը դու շատ անգամներ ես պատկերացրել… պատկերացրել ես ամեն ինչ՝ քո հագուստը, հանդիպման վայրը, հայացքները… Թեև այսօրվան քո սիրտը տարիներ է սպասել, սա … Читать далее Պահեր…

Ваша оценка:

Рэй Брэдбери. Завтра конец света.

Ի՞նչ կանեիք Դուք, եթե իմանայիք, որ վաղը աշխարհի վերջն է: Ինչպե՞ս կանցկացնեիք այսօրը: Մի խելացի մարդ ասել է. «Ապրիր յուրաքանչյուր օրն ասես այն վերջինն է և մի օր դու չես սխալվի»: Ռեյ Բրեդբերիի այս գեղեցիկ ու զգացմունքային պատմվածքը առիթ է հիշելու այս խոսքերը և մի պահ կանգ առնելու և մտածելու սեփական կյանքի մասին, կյանքի յուրաքանչյուր օրվա… Իսկ ի՞նչ արժեք ունի մեզ համար մեր յուրաքանչյուր օրը. գնահատում ենք մենք այն, իսկապես ապրում ենք, թե՞ պարզապես կողքով ենք անցնում՝ համարելով հազարավորներից մեկը… Կարդալ պատմվածքը Читать далее Рэй Брэдбери. Завтра конец света.

Ваша оценка:

Վահան Տերյան․ Հրաժեշտ

Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նըման։ Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նըման։ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակըտուր Լացըդ պահած իմ հայացքից։ Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ… Читать далее Վահան Տերյան․ Հրաժեշտ

Ваша оценка:

Тэффи. Катенька.

Մարդը կյանքի ամբողջ ընթացքում, յուրաքանչյուր տարիքում և կյանքի փուլում յուրովի ինքն իր համար բացահայտում է աշխարհը։ Իսկ ամենահետաքրքիր և խոր բացահայտումները դեռահաս շրջանում են, երբ արդեն բացահայտել ենք առարկայական աշխարհը, և առաջին անգամ մեր ներքին հայացքն ուղղում ենք դեպի ավելի խորը՝ դեպի զգացմունքների, հարաբերությունների, գաղափարների աշխարհ։ Այս բացահայտումներն ամենաէականն են, ամենակարևորը… Արդյունքում մենք ստեղծում ենք մեր աշխարհը՝ երևակայական աշխարհ, որին ձգտում է մեր էությունը։ Իսկ այս փոքրիկ պատմվածքը դեռահաս աղջնակի իրական և երևակայական կյանքի մասին է՝ գրված հումորով և հաճելի լեզվով։ Բարի ընթերցանություն եմ մաղթում 🙂 Կարդալ պատմվածքը Читать далее Тэффи. Катенька.

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Երկու սիրո արանքում

Մի անինքնասեր տգեղ կնոջ պես Սիրահարվել է ինձ տխրությունը, Որին չեմ սիրում, Եվ այդ պատճառով Նա իր հագուստն ու անունն է փոխում – Մերթ՝ կոչվում թախիծ, Մերթ՝ կարոտ, Մերթ՝ վիշտ, Ցավ կամ տրտմություն: Հետապնդում է Ու չի հասկանում, Որ մենք չենք սիրում հետապնդողին, Որ մենք սիրում ենք ու գերվում նրան, Ում դուր չենք գալիս: Ես էլ իմ հերթին Իմ ամբողջ կյանքում Հետապնդում եմ ուրիշին՝ Նրա՛ն, Որ նույնպես, դիտմամբ, Անունն է փոխում – Այն հույսով գուցե, Թե մոլորվելով՝ Հետքն իր կըկորցնեմ – Մեկ խնդություն է անվանում իրեն, Մեկ՝ ուրախություն, Կայտառություն է Կամ պայծառություն: Հետապնդում եմ Ու չե՜մ դադարի, Մինչև նա, անո՛ւժ, … Читать далее Պարույր Սևակ․ Երկու սիրո արանքում

Ваша оценка:

Յանուշ Վիշնևսկի «Միայնությունը ցանցում»

Ժամանակակից գրականության լավագույն և ամենաակտուալ ստեղծագործություններից մեկը… Յանուշ Վիշնևսկիի «Միայնությունը ցանցում» գիրքը գրվել է 2001 թվականին և շատ արագ գրավել է ընթերցողների ուշադրությունը… Այս գիրքը ընթերցում էին մասսայաբար, քննարկում էին ավարտի այլընտրանքային տարբերակները, գրքի մեջբերումները շատերի մտքերում և շուրթերին էին… Հիշում ենք չէ՞, որ «այն ամենից ինչ հավերժ է, ամենակարճ ժամկետը սերն ունի»… Այն քիչ ընթերցասերներին, ովքեր, այնուամենայնիվ, չեն կարդացել գիրքը, առաջարկում եմ անպայման կարդալ: Իսկ մենք էլ կհիշենք ու կվերապրենք գրքի պարգևած զգացողությունները՝ կարդալով մեջբերումները գրքից: Մեջբերումները գրքից Читать далее Յանուշ Վիշնևսկի «Միայնությունը ցանցում»

Ваша оценка:

Սուրճի ընդմիջում

Օրվա այն հաճելի պահն է, երբ բոլոր գործերս թողել և վայելում եմ սուրճը իմ սիրելի շոկոլադով… և հանկարծ մի կոշտ բան եմ զգում ատամիս տակ, որը, հաստատ, շոկոլադի մաս լինել չէր կարող: Տեսնեմ՝ կոտրված ատամի կտոր է: Քանի որ այցելությունն ատամնաբույժի ինձ երբևէ դրական էմոցիաներ չի պարգևել, սարսափահար նետվում եմ հայելու մոտ, որպեսզի տեսնեմ, թե որ ատամս է կոտրվել և ինչքանով է լուրջ վիճակը: Եվ… ինչպիսի «անակնկալ». բոլոր ատամներս իրենց տեղում են և ամբողջական: Եվ հիմա, կյանքում առաջին անգամ չգիտեմ՝ ուրախանա՞մ, որ ատամնաբույժի չեմ գնալու, թե՞…. Читать далее Սուրճի ընդմիջում

Ваша оценка:

Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի…

Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի, ինչպես պարզ օրվա կեսին տեղացած հորդառատ անձրևը, որին բոլորովին պատրաստ չես, որից անձրևանոցով պաշտպանված չես, որը թռչում է քեզ ամբողջությամբ և խափանում բոլոր ծրագրերդ… Բայց այսպիսի անձրևները երկար չեն տևում… և հորդառատ անձրևից հետո օդն այնքան մաքուր է, արևն այնքան ջերմացնող… Երբեմն հորդառատ անձրևն ավելի լավ է, քան մշտապես ձգվող ամպամած եղանակը… Читать далее Երբեմն հարաբերություններն ավարտվում են կտրուկ և անսպասելի…

Ваша оценка:

Рей Бредбери. Рассказ о любви

Ամենափխրուն զգացմունքը սերն է, ամենախոցելի մարդը՝ նա, ով սիրում է: Իսկ ի՞նչ ասել սիրո մասին, որը համամարդկային պատկերացումներով որևէ կերպ նախատեսված չէ: Այսպիսի սիրո մասին է ամերիկացի հեղինակ Ռեյ Բրեդբերիի այս հրաշալի պատմվածքը, որի յուրաքանչյուր տողը համահունչ կլինի նրանց հոգու ելևէջներին, ում վիճակվել է առնչվել այս զգացմունքի հետ: Կարդալ պատմվածքը Читать далее Рей Бредбери. Рассказ о любви

Ваша оценка: