Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»

Անկասկած, յուրաքանչյուր ընթերցասերի սրտում գիրքն արդեն իսկ արձագանք կգտնի, եթե պարզապես ասենք, որ այն ևս մեկ ստեղծագործություն է՝ գրված «Փոքրիկ Իշխան»-ի հեղինակի կողմից, մի քիչ էլ զրույց Փոքրիկ Իշխանի ոգով՝ նույնքան գեղեցիկ, նույնքան խորը, նույնքան պարզ, նույնքան ճշմարիտ, նույնքան երգեցիկ… Գուցե շատերի համար այսքանը բավական լինի, բայցևայնպես ես մի քանի խոսք էլ կգրեմ: Ինչպես գիտենք Էկզյուպերին օդաչու է, և իր ներաշխարհի խորությունից ու հոգու բարձրությունից նա նայում է օգաչուի՝ արկածներով ու վտանգներով լի, բայց և ուրիշների համար անհասանելի, անսահման գեղեցիկ հորիզոններ բացահայտող կյանքին: Եվ այդ կյանքը այս գրքի միջոցով, որը նման է կամ գուցե և հանդիսանում  է  էջեր հեղինակի օրագրից … Читать далее Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»

Ваша оценка:

Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»․ մեջբերումներ գրքից

Կան նաև մարդիկ, որ հայտնվելով տարատեսակ արհեստների ծուղակում՝ հասու չեն առաջամարտիկի, գիտնականի կամ հոգևոր կյանքի խնդություններին։ Մի պահ կարող է թվալ, թե մարդուն մեծացնել ընդամենը նշանակում է հագցնել, կերակրել վերջինիս, բավարարել նրա պահանջները։ Եվ այդպես՝ մարդուն հետզհետե Կուրտըլինի մանր քաղքենի, գավառական նշանակության քաղաքական դեմք կամ էլ տեխնիկայի մասնագետ են սարքում, որի սիրտը գոց է ներքին կյանքի առջև։ Նույնիսկ եթե լավ կրթություն են ապահովում նրա համար, միևնույն է, չեն օգնում զարգանալ։ Նա, ով կարծում է, թե զարգացած լինելն ինչ-ինչ բանաձևեր հիշելն է, թյուր պատկերացում ունի դրա մասին։ Բարձրագույն դպրոցի ապաշնորհ սանն անգամ ավելին գիտի բնության և նրա օրենքների մասին, քան Դեկարտն … Читать далее Անտուան Դը Սենտ Էքզյուպերի «Մարդկանց երկիր»․ մեջբերումներ գրքից

Ваша оценка: