Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…
Սա նշանակում է նախապես չպլանավորել ամբողջ կյանքը, չափից շատ չմտահոգվել վաղվա հնարավոր դժվարությունների համար… Վաղվա որոշումներն այսօր չկայացնել, այսօր էլ չկառչել երեկվա կայացրած որոշումներից… Տրվել ընթացքին նշանակում է չասել «երբեք», «այսուհետ», «այլևս» կամ «միշտ»… Մերն այս պահն է միայն և այդպես վաղն էլ է լինելու… Հավատալ ընթացքին նշանակում է չսահմանափակել միտքն այսօրվա հանգամանքներով: Չսահմանել «հնարավոր»-ն ու «անհնար»-ը: Հարգելով անցյալի փորձը՝ այն անխափան ուղեցույց չդարձնել ապագա բոլոր իրավիճակների համար… Վստահել ընթացքին՝ նշանակում է այսօրվա ձախողումը հավերժական անհաջողություն չհամարել… Տրվել, հավատալ, վստահել ընթացքին… Սա չի նշանակում անգործություն: Հարգել ընթացքը՝ օգնելով նրան հետևողական աշխատանքով … Այդ աշխատանքն անընդմեջ ինքնակատարելագործումն ու բարի գործերն են… … Читать далее Տրվել, հավատալ, վստահել ընթացքին…

