Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»

Թարգմանության շնորհիվ գեղարվեստական գրականության լավագույն ստեղծագործությունները շրջագայում են աշխարհով մեկ և գրավում բազմաթիվ սրտեր։ Սա ենթադրում է գրականությամբ զբաղվողների և առհասարակ բոլոր ընթերցողների կողմից խոնարհում թարգմանիչների առջև, իսկ թարգմանությամբ զբաղվողների կողմից մոտեցում իրենց գործին մեծագույն նվիրվածությամբ, մեծագույն պատասխանատվությամբ, մեծագույն զգուշությամբ․․․ Չէ՞ որ աշխարհի մեծերին աշխարհով մեկ ճանաչում են հենց նրանց միջոցով։ Այս գիտակցումով Կոռնեյ Չուկովսկին մի մեծ աշխատություն է նվիրել գեղարվեստական թարգմանության բարձր արվեստին։ Ո՞վ է գեղարվեստական թարգմանիչը, ո՞րն է նրա առաքելությունը, ի՞նչ սկզբունքներով նա պետք է առաջնորդվի․․․ Ինչպիսի՞ն պետք է լինի հաջողված թարգմանությունը, ինչպե՞ս կարող է թարգմանիչը այլալեզու հեղինակի ստեղծագործությունը փոխանցել իր հայրենակիցներին պահպանելով կարևորը՝ հեղինակի ոգին, շունչը, ստեղծագործության … Читать далее Корней Чуковский. «Высокое искусство. Принципы художественного перевода»

Ваша оценка:

Նադեժդա Թեֆֆի «Խանդը»

Գրեթե ամեն օր թերթերում դուք կգտնեք նորություն այն մասին, որ ինչ-որ մեկը սպանություն է գործել խանդից ելնելով: Եվ այս երևույթն այնքան սովորական է դարձել, որ այդպիսի նորություններն անգամ չենք կարդում մինչև վերջ. միևնույնն է գիտենք, որ կատարվածը խանդի պատճառով է: Եվ ոչ միայն սպանությունը: Ամենաբազմազան հանցագործություններն ու արարքները պայմանավորված են խանդով: Այս սարսափելի չարիքի դեմ պայքարելու համար ֆրանսիացիներն  անգամ կառուցել են հատուկ բժշկական հաստատություն խանդոտների համար, և այն մեծ հաջողություն ունի: Զգացվում է, որ եթե ոչ այսօր, ապա վաղը կգտնեն խանդի մանրէն, և այդ ժամանակ գործը գիտական հիմքերի վրա կդրվի: ժամանակն է արդեն: Խանդը մարդկության շրջանում աճում և ընդլայնվում  է՝  … Читать далее Նադեժդա Թեֆֆի «Խանդը»

Ваша оценка: