Պարույր Սևակ․ Տողադարձված սեր
Ես ուզում եմ գրել քեզ երկու տող: Ահա՛ գրիչ ու թուղթ: Թանաքամանն ահա՛: Թանաքամանն ահա՜… Պատվանդան չէ՞ կարծես, Որի վրա պիտի ինչ-որ արձան տնկվի: Եվ այդ պատվանդանին… արձանանում ես դու, Այն էլ գիտե՞ս՝ ինչպես: Գիտե՛ս, չասե՜ս սակայն. (Կան գաղտնիքներ, որոնք գերեզման են գնում, Եվ կա անկեղծություն, որ չի բացվում երբեք, Իսկ թե բացվեր՝ Կյանքում այդքան քիչ չէր լինի Թիվը պոետների)… Ու չե՛մ գրում ես քեզ, Ու չե՛մ ասում ես քեզ, Որ դու իմ կյանքի մեջ այնպես էիր հաշվված, Ինչպես սուղ էջերը մի շատ փոքրիկ գրքի: Ու ես ինչպե՞ս հիմա պոկեմ ու տամ քամուն, Ինչպե՞ս պոկեմ, ասա՛, որ գեթ կապվի մի … Читать далее Պարույր Սևակ․ Տողադարձված սեր

