ՄՆԱ՜

Մնա՜, Էլի՜ մնա, Մնա ինձ հետ, Մարմնիս վրա, Ձեռքերիս մեջ Թեւատարած, Բավարարված, Խենթ ու խելառ, Ու հեւասպառ: Մնա սիրով Ու նվաղած, Եվ գիշերով Ցանկապատված, Սրտիս վրա, Առանց ամոթ, Մնա կրքոտ Մերկ համարյա: Այդպես մնա, Չհագեցած, Կյանքիս վրա, Ձեռքս սեղմած, Գիսախռիվ, Մարմնակործան, Հեզ, անխռով, Ու ինքնիշխան: Այսետղ մնա, Բառ մի ասա, Հրճվիր, ցնծա, Մաշկիս վրա, Հույսի գրկում Ու գիշերվա, Մինչև դրսում, Լույսը բացվեր, Իմ սե՜ր, իմ սե՜ր… Շառլ Ազնավուր Читать далее ՄՆԱ՜

Ваша оценка:

Համո Սահյան․ Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

Oվկիանոսները ելնում են ափից Եվ պատառոտում իրենց անխնա… Խելագարվել է կյանքը տագնապից, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խաղաղ օրերը գնում են ձեռից, Ի՞նչ է լինելու, մարդ ի՞նչ իմանա: Խելագարվել է աշխարհն իմ խելքից , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա Խելագարվել են ցորեն ու բողբոջ, Խուտուտ տաս՝ քարի ուշքը կգնա, Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Իսկ ինձ ասում են ՝ թե խելոք մնա: Խելագարվել է տիեզերքն ամբողջ, Աչքերը չռել իմ հոգու վրա… Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց , Իսկ ինձ ասում են՝ թե խելոք մնա: Ես իմ մոխրի մեջ վառվում եմ անբոց, Խելագարվածներ մոտիկ ու … Читать далее Համո Սահյան․ Ինձ ասում են ՝ թե խելոք մնա

Ваша оценка:

Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եթե քո ջանքից Նրա բեռը չէր թեթևանալու, Էլ ո՞վ էր ասում, Որ այնքան ծանր հոգսերը նրա Առնեիր քո թույլ ուսերի վրա։ Եթե քո առաջ դուռ էր փակելու Եվ չէր դնելու ականջը լանջիդ, Եվ գլուխ չուներ՝ արձագանքելու Ամեն մի կանչիդ. Էլ ինչո՞ւ էիր այդքան թրթռում, Էլ ինչո՞ւ էիր դու քեզ քրքրում, Էլ ինչո՞ւ էիր ականջդ սրում, Որ նրա ամեն շշուկը բռնես, Որ նրա ամեն խորհուրդն ըմբռնես, Նրա հետ ընկնես, նրա հետ թռնես, Մեռնես, համբառնես… Էլ ինչո՞ւ էիր, Բոբիկ ոտներդ մաշում քարերին, Փորձում անհնարն ու անկարելին, Եթե աշխարհը նույնն էր մնալու, Եվ ինչ-որ չափով Չէին մաշվելու հոգսերը … Читать далее Համո Սահյան. Աշխարհը նույնն էր մնալու

Ваша оценка:

Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին, Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Իմացիր որ էլ երեսով չտաս, Հանդիպման օրից ես ինձ նեղել եմ, Որ դու աշխարում նեղություն չզգաս: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Լռել եմ, տարել, ներել, համբերել… Եվ թե պատահմամբ ճանփաս շեղել եմ, Քայլերս դարձյալ քեզ մոտ են բերել: Ես այն եմ եղել, ինչ որ եղել եմ, Չեմ հասել երբեք քո որոնածին. Քո որոնածը աննյութեղեն էր, Իսկ ես` հողեղեն, հողոտ, հողածին: Читать далее Համո Սահյան․ Ես այն եմ եղել

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Գլխապտույտ

Դու իմ վերջի՜նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա՜կը` ճակատագըրով… Սիրո բովանդակ կոչականները մանկական են միշտ, Մինչդեռ ես արդեն ապրել եմ այնքան, Որ իմ տարիքում Դեղձին տասն անգամ մեռած կլիներ: Իսկ ինչպե՞ս ես դու: Չէ՞ որ չեմ տեսել քեզ այնքա՛ն տարի, Որքան տեսել եմ: Եվ աչքերիս մեջ կա անլցելի մի դատարկություն, Քանի որ չկաս Դո՛ւ- Իմ վերջի՜նը` թյուրիմացաբար, Եվ իմ միա՜կը` ճակատագըրով: Իմ շրթունքներից Կախված է հիմա մի ամբո՜ղջ աշխարհ` Մի գունդուկծի՛կ, Բառերի մի պա՜րս, Որ իր բզզոցով գլխապտույտ է հարուցում իմ մեջ: Եթե երբևէ բառերն այդ պիտի իմ բերնից թռչեն` Թող թռչեն սիրո՛վ, Մի՛միայն սիրով Եվ մի ճախրանքով աստվածաշնչյան, Որի մեջ … Читать далее Պարույր Սևակ․ Գլխապտույտ

Ваша оценка:

Պարույր Սևակ․ Ամենքը իրենց բախտից են դժգոհ

Ամենքը իրենց Բախտից են դժգոհ Եվ ոչ թե խելքից: Իսկ ես, տե՜ր աստված, Կրակն եմ ընկել Իմ խելքի ձեռքից: Խելք ունենայի՝ Վաղուց էի ես Կարգին մարդ դարձել – Ես կարող էի Սենյակ տալ վարձով, Եվ ոչ թե վարձել: Խելք ունենայի՝ Ինչ հարկավոր է, Ես այն կանեի. Եթե հաստ է պետք՝ Բարակըս որն է, Հաստ կմանեի: Խելք ունենայի՝ Ինչ հարկավոր է, Ես այն կերգեի, Տեղն ընկած տեղը Տեղի կտայի, Ինձ կըհերքեի. Ու կլինեի Ոչ դեմ, ոչ էլ թեր, Այլ ոսկե միջին: Գլուխը քարը. Թող էժան լիներ, Միայն… շատերին Գեղեցիկ թվար: Հերն էլ անիծած. Թող ներկված լինի, Միայն թե դուր գա, Խաբվեն-հավանեն: … Читать далее Պարույր Սևակ․ Ամենքը իրենց բախտից են դժգոհ

Ваша оценка:

Պարույր Սևակ.Ես քեզ սպասում եմ…

Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. ոչ մի բան քեզնից չեմ ակնկալում. ես գեթ մեկ անգամ, մեկ անգամ միայն կողքիս քեզ զգալ, քեզ հետ սուրճ խմել և ընդամենը մի քանի բառ քեզ հետ խոսել եմ ուզում: Ինձ թվում է, թե դու մի օր հանկարծ թողած ամեն ինչ, թողած ամենքին վեր ես կենալու ու ինձ մոտ գալու: Գալու ես ասես խոսքերն այն թանկ, որ քո բերանից ես շատ եմ լսել, բայց հիմա դրանք իմ հիշողության մեջ աղոտ են այնպես՝ ինչպես սեղանիս դրված այս … Читать далее Պարույր Սևակ.Ես քեզ սպասում եմ…

Ваша оценка:

Ավետիք Իսահակյան․ Տարիներ հետո

Տարիներ հետո քեզ տեսա նորից, Սիրտըս արտասվեց, բայց ժպտացի ես, Նույն աղջիկն էիր` չքնաղ բոլորից, Հոգուս մտերիմ, հարազատ այնպե՛ս: Աչքերդ մեղմով հանգչեցին վերաս, Ես հպարտ ու վես անցա քո մոտով. Շուրջըս ծածանվեց լուսեղեն երազ. Եվ ետ նայեցի անզուսպ կարոտով: Սուտ է, նազելիս, չի զատել երբեք, Երբեք չի զատել մեզ կյանքը դաժան. Քո՛ւյր իմ, ամոքիր սիրտըս վշտաբեկ, Տե՛ս, քոնն եմ ես միշտ, քո՛նն եմ հավիտյան: Читать далее Ավետիք Իսահակյան․ Տարիներ հետո

Ваша оценка:

Պարույր Սևակ. Մենք իրար ձեռք չսեղմեցինք

Մենք իրար ձեռք չսեղմեցինք Եվ չասեցինք իրար անուն, Լոկ ժպտացիր դու գեղեցիկ, Ես հայացքով ողջունեցի, Ե՞րբ են այդպես ծանոթանում: Մենք իրար ձեռք չսեղմեցինք, Բայց ծանոթ ենք իրար արդեն, Դու իմ երազն ես գեղեցիկ, Որ իմ ձեռքով ստեղծեցի, Բայց չեմ կարող ձեռքով քանդել: Վաղուց արդեն ծանոթ անուն Ու սիրելի դեմք ես դարձել, Որ վայելքներ է խոստանում, Աչքով կանչում, ձեռքով վանում, Ուզում է ինձ քաղցր տանջել: Ես ուրիշին եմ պատկանում, Դրա համար օտար եմ քեզ, Դրա համար ես ինձ վանում, Այդ է գոնե խոստովանում Հայացքը քո պարզ ու անկեղծ… …Ծանոթներ ենք ապօրինի, Չսեղմեցինք մենք իրար ձեռք, Բայց ե՛կ, այսօր մի վարանի, Սեղմենք … Читать далее Պարույր Սևակ. Մենք իրար ձեռք չսեղմեցինք

Ваша оценка: