Պարույր Սևակ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում»

Ինչ-որ ժամանակ, Մեզանից առաջ, մեզ անհայտ մարդիկ Նստել-մտածել ու հորինել են զանազան բաներ, Այս մեկը ` անել Այն մեկը` չանել Այս` համարել ճիշտ, Այն` մերժել-վանել,- Սահմանել ինչ-որ հերթականություն Կոչել պատիվ ու… պարտականություն… Ու մենք էլ ահա անցնում ենք հանգիստ Անհեթեթությանց այս թանգարանով, Եվ ծվատում ենք ոչ մեր հագուստը, Այլ հոգին մեր խեղճ, Որի հատակում Կա անտանելի նույնպիսի մի բան, Ինչպես ավազը` մեր կոշիկի մեջ, Ինչպես սուր փուշը` մեր եղունգի տակ: Եվ անց է կենում Երգապնակի շրջագծային խազի վրայով Ասեղը կյանքի` Կորզելով միշտ նույն Ու միշտ տանջալից այն եղանակը, Որ վաղուց արդեն անհեղինակ է, Բայց համարվում է Անառարկելի հեղինակություն… Եվ մի … Читать далее Պարույր Սևակ «Մեծ ուղտի փոքրիկ ականջում»

Ваша оценка:

Համո Սահյան «Կգամ»

Եթե մինչև անգամ Լսած լինես, թե ես այս աշխարհում չկամ, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Ուր էլ լինեմ, կգամ: Եթե մինչև անգամ ես կուրացած լինեմ, Եթե մինչև անգամ լույսդ մարած լինի, Վերջին հույսդ քամին առած-տարած լինի, Առանց լույսի կգամ, ես այս անգամ կգամ Մենության մեջ լացող երգիդ վրա: Եթե մինչև անգամ Քո հավատի հանդեպ դու մեղք արած լինես Եվ համարած լինես, որ աշխարհում չկամ, Եթե մինչև անգամ հողս մաղած լինես, Եթե մինչև անգամ մտքով թաղած լինես, Եթե մինչև անգամ ինձ վտարած լինես, Վերհուշերիդ վերջին խոնավ քարանձավից, Միևնույն է, կգամ, ինչ էլ լինի, կգամ, Եվ կճչաս հանկարծ տարօրինակ ցավից… … Читать далее Համո Սահյան «Կգամ»

Ваша оценка:

Հեռանում եմ

Հեռանում եմ քեզանից, և քո կողքին իմ տաքացրած տեղը սառչում է Հեռանում եմ ես մեծ ջանքերով իմ տաքացրած տեղից, Ի սկզբանե սառն ու անհարմար տեղից Ի սկզբանե իմ էության համար անհնար տեղից Եվ Աստծո օգնությամբ տաքացրած, հարմարեցված ու գրեթե արդեն սիրված տեղից Հեռանում եմ ես հետևում թողնելով երկար ճանապարհ` քեզ հետ իմ անցած ուղին, որից շատ անգամներ ուժասպառ եղած մտածել եմ ետ դառնալ, բայց գերբնական ինչ-որ մղումով և անգիտակցաբար, տկար և հոգնած ես շարունակել եմ… Առանց ոչ մի հիմք` հույս եմ ունեցել Առանց խոստումի` հավատացել եմ… Եվ տեղ եմ հասել… Քո կողքին իմ սառն ու անհարմար տեղը ես տաքացրել եմ … Читать далее Հեռանում եմ

Ваша оценка:

Լույս

Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․ Մրմռացնում է շատ ուժեղ Չէ՞ որ դու լույս չես տեսել, դու լույսի մասին ոչինչ չես լսել Դու մթությունը գիտես Քեզ ծանոթ է և հարազատ աշխարհը մթության մեջ Աշխարհ, որում դու առանձնացրել ես «լավը» և «վատը», «ճիշտն» ու «սխալը» Առանձնացրել ու սահմանել ես մթության մեջ Ես ուզում եմ լույս վառել, իսկ այն մրմռացնում է քո աչքերը․․․ Եվ դու չգիտես, որ սկզբում լույսը միշտ էլ մրմռացնում է աչքերը Ու չես հավատում ինձ, որ այդ մրմռոցից հետո աշխարհն այլ է լինելու՝ լուսավոր և լայն այնքան նոր բան է աշխարհում ի հայտ գալու … Читать далее Լույս

Ваша оценка:

Ինչ արեցիր

Ի՞նչ արեցիր… Ինքդ քեզ իմ մեջ սպանեցիր, Ես լավ եմ, ես կամ Այդ դու ես մեռել… Քո լավագույն տեսակը… այն մեկը, որը իմ մեջ էր ապրում Հիմա դու չկաս…  դու` առանձնացված, դու`սիրված, հարգված, մեծարված, Դու` վեհ, խորը, տարբերվող էակ, իմ մտքում, սրտում և հոգում ոչ վաղ անցյալում իր ուրույն տեղն ունեցող մի մարդ… Իսկ հիմա մոխրագույն ամբոխի մի տարր… Այդ ի՞նչ արեցիր… Ինչ էլ չարեցիր, ինքդ քեզ միայն սպանեցիր… Читать далее Ինչ արեցիր

Ваша оценка: