2022 թվականին իմ կարդացած 10 լավագույն գրքերը

Ես և  «Լավ գիրք»-ն անբաժան ենք եղել ողջ տարին: Մեր միջև չկարողացան կանգնել ո՛ չ առօրյա ծանրաբեռնվածությունը,  ո՛ չ կենցաղային հոգսերը, ո՛ չ տարաբնույթ ապրումները,  ո՛ չ էլ որևէ այլ բան… Եվ, Փառք Աստծո, այսօր վաղուց ձևավորված ավանդույթի համաձայն ներկայացնում եմ նախորդ տարվա ընթացքում իմ կարդացած 10 լավագույն գրքերը: Հարուկի Մուրակամի «Ինչի մասին եմ խոսում, երբ խոսում եմ վազքի մասին» Мэтьюз Эндрю. Живи легко! Ստեֆան Ցվայգ «Խոստում» Фредрик Бакман. Тревожные люди. Би Джей Фогг. Нанопривычки. Маленькие шаги, которые приведут к большим переменам. Միլան Կունդերա «Հրաժեշտի վալսը» Ջուլիա Քեմերոն «Գրելու իրավունք. հրավեր և նախաձեռնություն գրելու կյանքում» Джулия Кэмерон. Путь художника. Մեթ Հեյգ «Կեսգիշերային գրադարան »  Дипак … Читать далее 2022 թվականին իմ կարդացած 10 լավագույն գրքերը

Ваша оценка:

Мэтьюз Эндрю. Живи легко!

Յուրաքանչյուրին, ով երբևէ ուսանող է եղել, ծանոթ է կյանքը հեշտացնելու առնվազն մեկ միջոց՝ դասերը սովորել ընթացքում, քիչ-քիչ, որպեսզի քննական շրջանում չկանգնել մեծ ծավալով նյութը միանգամից յուրացնելու բարդ խնդրի առաջ: Այդպես էլ կյանքում է ընդհանուր առմամբ: Կյանքը ևս մեծ դասընթաց է: Եվ մենք ենք ընտրում, թե ինչպես սովորել մեզ հասանելիք դասերը. ընթացքու՞մ՝ ուշադիր լինելով տիրեզերքից մեզ ուղղված ակնարկներին և ըստ այդմ փոխելով մեր ուղին, թե՞ թողնել վերջում՝ այն ժամանակ, երբ կյանքը կմատուցի իր դասերն ամենակոշտ մեթոդներով: Այս փոխաբերությունն առաջինն էր, ինչ մտքից եկավ, երբ կարդացի գրքի վերնագիրը, և, իհարկե, հեղինակի մտորումները համահունչ են այս մոտեցմանը: Գիրքն ամբողջությամբ տիեզերական օրինաչափությունների, այլ խոսքերով՝ … Читать далее Мэтьюз Эндрю. Живи легко!

Ваша оценка:

Արևային գրքեր

Լույսով և ջերմությամբ ապահովել ամբողջ աշխարհը: Ահա Արևի առաքելությունը, որը նա կատարում է անխափան:Սակայն Արևը ոչ միայն լույսի և ջերմության աղբյուր է։ Այն ինքնին առողջության, հաջողության, հեղինակության էներգիա է։Յուրաքանչյուր անձի աստղաբանական քարտեզում արևի դիրքը ցույց է տալիս, թե որքանով են նրա մոտ այս կարևորագույն հատկանիշները զարգացած։Միևնույն ժամանակ, մենք կարող ենք ինչպես հզորացնել, այնպես էլ թուլացնել արևային էներգիաները մեր ապրելակերպով։Այսպես, այսօր ես ներկայացնում եմ գրքեր, որոնք կզինեն ընթերցողին արևային էներգիայով և կօգնեն զարգացնել լիարժեք ապրելու համար կարևորագույն որակները։ Խել Էլրոդ. Առավոտվա կախարդանքը Խել Էյրոդի «Առավոտվա կախարդանքը» թերևս ամենաարևային գիրքն է իմ բոլոր ընթերցածներից։Գրքի հիմնական գաղափարը հետևյալն է «Զարթնեք վաղ առավոտյան՝ նվիրելով … Читать далее Արևային գրքեր

Ваша оценка:

Ричард Темплар. Правила любви.

Հարաբերություններն այլ մարդու հետ երկու արդեն իսկ ձևավորված «Ես»-երի անցումն է դեպի գոյության նոր ձև՝ դեպի «Մենք» ։ Եվ չափազանց կարևոր է այդ անցմանը գրագետ մոտենալ․ այնպես, որ նոր հարաբերություններն «ապրող» լինեն և միևնույն ժամանակ չոչնչացնեն արդեն իսկ գոյություն ունեցող «Ես»-երը։Դժվար թե այս ամենն արդյունավետ ստացվի, եթե մենք հարաբերությունների կառուցումը թողնենք ինքնահոսի և առաջնորդվենք բացառապես էմոցիաներով։Ընդ որում, կարևոր է գիտակցված մոտեցումը հարաբերությունների կառուցման յուրաքանչյուր փուլում՝ թե սկզբում, երբ ուղղակի ընտրում ենք նրան, ում հետ պատրաստ ենք կառուցել մեր «Մենք»-ը, թե հարաբերությունների ողջ ընթացքում և թե այն դեպքում, եթե սպիտված ենք ընդունել, որ մեր կառուցած «Մենք»-ն այլևս մեզ երջանկություն չի պարգևում … Читать далее Ричард Темплар. Правила любви.

Ваша оценка:

Фредрик Бакман. Тревожные люди.

Սիրել ուրիշներին․․․ Սա ամենաաստվածայինն է, որ կարող է լինել մարդու մեջ։ Սա է բոլոր բարի գործերի հիմքը։ Սիրել ոչ թե մի քանի հարազատ, մտերիմ մարդկանց, այլ առհասարակ սիրո պրիզմայով գնահատել յուրաքանչյուր ուրիշին։ Դա նշանակում է «ես երբեք այդպես չէի վարվի» ասելու փոխարեն փորձել ապրումակցել։ Յուրաքանչյուր իրավիճակում փորձել հասկանալ, ոչ թե քննադատել։ Փորձել նույնացնել, նմանեցնել, ոչ թե խիստ տարանջատումներ դնել «մեր» և «ուրիշների» միջև։ Այս գրքի մասին առաջինն, ինչ կասեմ, այն է, որ հեղինակը սիրում է մարդկանց։ Եվ հենց այդ սիրո պրիզմայով նա ընթերցողի առաջ բացահայտում է իր պատմության յուրաքանչյուր հերոսին, ցույց է տալիս յուրաքանչյուրի ներաշհարհը, պատմում անցյալի մասին և մեզ … Читать далее Фредрик Бакман. Тревожные люди.

Ваша оценка:

Би Джей Фогг. Нанопривычки. Маленькие шаги, которые приведут к большим переменам.

Մեր սովորությունները պարզապես առօրեայում կրկնվող գործողություններ չեն: Դրանք մեր էության, աշխարհայացքի, մեր կարևորագույն արժեքների դրսևորումներն են փոքր և մեծ գործերի ձևով:Այսպես, եթե որևէ մեկի համար բարիք գործելն անվերապահ արժեք է, նրա համար շատ հեշտ կլինի ձևավորել սովորություն իր յուրաքանչյուր ամսվա աշխատավարձի 10 %-ը նվիրաբերել կարիքավորներին:Կամ էլ օրինակ՝ եթե մենք չենք համարում առողջ ապրելակերպն արժեք, մեզ համար շատ դժվար կլինի թողնել ծխելը, խմելը, չափից ավել ուտելը:Այս առումով , կարծում եմ, որ լավ սովորությունների ձեռքբերումն ու վատերից հրաժարվելը առանձին, ամեն ինչից կտրված գործողություններ չեն: Դրանք մեր «Ես»-ի, մեր էության ձևավորման կամ փոփոխման վերջնական, առարկայական փուլն են:Այնուամենայնիվ, երբ հասնում ենք մեր արժեքները առօրյա … Читать далее Би Джей Фогг. Нанопривычки. Маленькие шаги, которые приведут к большим переменам.

Ваша оценка:

Ջուլիա Քեմերոն «Գրելու իրավունք. հրավեր և նախաձեռնություն գրելու կյանքում»

Фото: ©magicchanges.me Գրողի համար գրելը ավելին է, քանի պարզապես աշխատանքը, ապրուստ վաստակելու միջոցը կամ անգամ՝ սիրելի զբաղմունքը: Գրողի համար գրելը ապրելու միակ ձևն է , երբեմն էլ՝ ապրելու նպատակը, այլ խոսքերով՝ առաքելությունը: Իսկ լավագույնս յուրաքանչյուրը գրում է այն մասին, ինչը հենց իր համար ճակատագրորեն կարևոր է դառնում, ինչը զբաղեցնում է իր միտքը, ինչին ուղղված են իր զգացմունքները: Այդ տեքստերն են ամենաանկեղծն ու ամենախոսունը: Հենց այս տեքստերն են, որ մեծագույն արձագանքն են գտնում ընթերցողի սրտում: Իսկ երբ գրողը գրում է հենց գրելու մասին, դժվար է պատկերացնել ավելի զգացմունքային ու ազդեցիկ տեքստ։ Դժվար է պատկերացնել նաև ապրումնակցման ավելի մաքուր ձև, երբ այդ … Читать далее Ջուլիա Քեմերոն «Գրելու իրավունք. հրավեր և նախաձեռնություն գրելու կյանքում»

Ваша оценка:

Իմ կարդացած վերջին 10 հրաշալի գրքերը

Այսօր ուրախացնելու եմ ձեզ միանգամից մի քանի արժանի գրքերով։ Չցանկացա արհեստականորեն սահմանափակվել որոշակի ժամանակահատվածով՝ մեկ տարի կամ մեկ ամիս․․․ Չէ, պարզապես վերջին ժամանակներում կարդացած 10 լավագույնները, լինի այդ ժամանակահատվածը մի քանի ամիս, թե երկու տարի։ Ի վերջո, իմ կարդացած վերջին լավագույն գրքերը օգնել են ձևավորելիմ այսօրվա Ես-ը․․․ Իսկ այն, իհարկե, միշտ ինչ-որ բանով տարբերվում է դեռ երեկվա Ես-ից և տարբերվում է մասամբ հենց այդ գրքերի շնորհիվ․․․ Մեր վերջին լավագույն գրքերը մեր ներքին աճն են վերջին ժամանակներում և մեր վերջին ձեռքբերումները․․․ Մեր վերջին գործողությունների և որոշումների կարևոր մասնակիցն են և , հնարավոր է, մեր հետագա ընտրությունների հիմքը։ Եվ դա գրքեր են, … Читать далее Իմ կարդացած վերջին 10 հրաշալի գրքերը

Ваша оценка:

Джулия Кэмерон. Путь художника.

Ստեղծագործել նշանակում է կարողանալ լսել Աստծուն: Տալով մարդուն ստեղծագործելու տաղանդ՝ Տերն ամեն պահի հաղորդակցվում է նրա հետ՝ օգնելով գործի դնել այն: Իսկ այս պարագայում ստեղծագործելը մեր իրավունքը կամ ազատ ընտրությունը չէ. դա մեր առաջնային պարտքն է: Բայց մենք հաճախ հարցին այլ կերպ ենք նայում: Տարված լինելով առօրյա վազքով՝ առաջնահերթությունը տալիս ենք կենցաղային փոքր ու մեծ խնդիրներին, որոնց անվերջանալի շարանն այդպես էլ չի թողնում, որ մեր միտքն ու ձեռքները հասնեն մեր կարևորագույն պարտքի կատարմանը: Եվ չստեղծագործելու համար գտնում ենք բազնաթիվ արդարացումներ: Ջուլիա Քեմերոնի այս հրաշալի գիրքն ունակ է սթափեցնել ստեղծագործող մարդուն՝ հիշեցնելով նրա իրական էության մասին: Սա անկեղծ, խորը, հոգևոր զրույց … Читать далее Джулия Кэмерон. Путь художника.

Ваша оценка: